Մատչելի գնով կահույք ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար | EUNewsletter

Մատչելի գնով կահույք ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար

31 Հունվար 2019
ARS_3881_

ARS_3933_Հայաստանում ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքները դժվարությամբ են կարողանում ձեռք բերել շինարարական, էներգաարդյունավետության բարձրացմանը և էներգախնայողությանն ուղղված նյութեր, կահույք կամ կենցաղային սարքավորումներ մատչելի գնով: Այս խնդիրները լուծելու համար 2016 թվականից Եվրոպական միության դրամաշնորհով «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամն իրականացնում է «Հայաստանում կենսապայմանների բարելավում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է բարելավել ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային պայմանները՝ նրանց հնարավորություն տալով ձեռք բերել նոր կամ օգտագործված, ձևափոխված և վերանորոգված կահույք, շինանյութ և տան պարագաներ: Ծրագրի հիմքում դրամական նվիրատվություններն ու նվիրաբերված իրերն են (նոր կամ քիչ օգտագործված կահույք, շինանյութեի և կենցաղային սարքավորումներ), որոնք կվերանորոգվեն և կվաճառվեն մատչելի գնով: Ծրագրի բյուջեն 340,003 եվրո է, որից Եվրոպական միության ներդրումը կազմում է 300,000 եվրո:

ARS_3997_«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը ներկայացրեց ծրագրի բաղադրիչները. «Մեր ծրագրն ունի երեք բաղադրիչ: 2018-ին մենք հիմնադրել ենք «Նորոգի» ռեսուրսային կենտրոնը, որտեղ ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքները կարող են ձեռք բերել նոր կամ քիչ օգտագործված, ձևափոխված և վերանորոգված կահույք, շինանյութ և տան պարագաներ: Մենք նաև կազմակերպելու ենք դասընթացներ բնակարանի կարգավիճակի, էներգախնայողության և էներգարդյունավետության բարելավման վերաբերյալ: Մեր կենտրոնն ունի նաև աշխատանքային և ուսուցողական ստուդիա, որտեղ տարբեր կարողություններ և մասնագիտություններ ունեցող կամավորները մասնակցում են կենտրոնի աշխատանքներին, ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ ստանալով աշխատաշուկա մուտք գործելու հնարավորություն: Հասույթն ուղղվելու է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամին ապաստան ստեղծելու տեղական համայնքներում և օգնելու ավելի շատ ընտանիքների՝ ձեռք բերել ուժ, կայունություն և անկախություն»:

ARS_4005_«Հայաստանում կենսապայմանների բարելավում» ծրագրի ղեկավար Արտուր Մեսրոպյանն էլ անդրադարձավ Հայաստանում ձևավորվող նոր մշակույթի մասին. «Մենք պետք է կարողանանք մշակույթ փոխել: Անպետք իր բոլորն էլ կարող են նվիրել, իսկ պիտանի կահույք նվիրելը բարդ է: Սոցիալական ցանցերով, գործընկերների, հաճախորդների, նվիրատուների, կամավորների միջոցով մենք փորձում ենք տարածել նվիրատվության գաղափարը: Փորձում ենք օգտագործել ցանկացած առիթ, որպեսզի ներկայացնենք մեր ծրագիրն ու նպատակները, բարձրացնենք իրազեկվածության մակարդակը»: