Մատնահետքեր և թվային լուսանկար՝ շենգենյան վիզայի համար | EUNewsletter

Մատնահետքեր և թվային լուսանկար՝ շենգենյան վիզայի համար

22 Հունիս 2015
10857858_860704023983528_1585382575827257586_n

Հունիսի 19-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որը նվիրված էր Հայաստանում Վիզաների տեղեկատվական համակարգի (ՎՏՀ) ներդրմանը: Այն կազմակերպել էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Շենգենյան համագործակցության ԵՄ անդամ պետությունների ռեզիդենտ դեսպանությունների հետ համատեղ:
Հայաստանում Շենգենյան համագործակցության անդամ երկրների բոլոր հյուպատոսությունները ս.թ. հունիսի 23-ից միացված կլինեն ՎՏՀ-ին: Շենգենյան վիզայի համար դիմողներից կպահանջվի տրամադրել իրենց կենսաչափական տվյալները (մատնահետքեր և թվային լուսանկար): Կենսաչափական տվյալները, ինչպես նաև Շենգենյան վիզայի դիմումի մեջ ներառված տեղեկատվությունը կգրանցվի ՎՏՀ տվյալների կենտրոնական շտեմարանում: Կենսաչափական տեխնոլոգիաների օգնությամբ վիզայի համար դիմողներն ավելի լավ պաշտպանված կլինեն անձնական տվյալների գողությունից: Տեխնոլոգիաների կիրառումը նաև կկանխարգելի կեղծ ինքնության դրսևորման դեպքերը, որոնք որոշ դեպքերում հանգեցնում են վիզայի կամ երկիր մուտք գործելու մերժման այն անձանց, ովքեր իրականում այցի իրավունք ունեն: Ճամփորդական փաստաթղթերն ավելի պաշտպանված դարձնելու նպատակով կենսաչափական տեխնոլոգիաները լայնորեն կիրառվում են Եվրոպական միությունում:
10450763_860704107316853_5176309588476704927_nԱսուլիսի ընթացքում Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցը նախ ներածական խոսք ասաց, այնուհետև անցավ ծրագրի մանրամասներին: «ՎՏՀ-ն մի բան է, որը մենք կիրառում ենք ամբողջ աշխարհում: Հայաստանը թվով 17-րդ երկիրն է, որտեղ մենք ներկայացնում ենք այն, և մենք նպատակ ունենք տարածելու այն ողջ աշխարհում: ՎՏՀ-ն տվյալների կարևոր շտեմարան է, որն օգնում է փոխանակվել տվյալներով՝ կարճաժամկետ Շենգենյան վիզաներ ստանալու համար, և միացնում է բոլոր դեսպանությունների գործընկերներին, որպեսզի նրանք կարողանան ազատ օգտվել այդ շտեմարանից և տիրապետել Հայաստանի քաղաքացիներին վերաբերող տեղեկատվությանը, որպեսզի գործընթացը դառնա ավելի թափանցիկ: Եվրոպական հանձնաժողովն այս պահին աշխատում է վիզաների տրամադրման գործընթացի մեկ այլ փոփոխության վրա, որն ապագայում կհեշտացի մուլտի վիզայի տրամադրումը: Ես ցանկանում եմ հիշեցնել, որ 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ԵՄ-Հայաստան վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը, որի շնորհիվ վիզա ստանալը Հայաստանի քաղաքացիների համար դարձել է ավելի էժան, հեշտ և արագ»:
Հունիսի 23-ից սկսած՝ վիզայի համար դիմողները պետք է անձամբ ներկայանան՝ իրենց դիմումները և մատնահետքերը հանձնելու համար: Հաջորդող հինգ տարիների ընթացքում դիմումներ հանձնելիս մատնահետքերը կարող են պատճենվել ՎՏՀ-ում գտնվող դիմումի նախորդ թղթապանակից:
Մատնահետքերը հանձնելու պարտադիր պահանջից ազատվում են մինչև 12 տարեկան երեխաները, անձինք, ումից ֆիզիկապես անհնար է մատնահետքեր վերցնել, պետությունների ղեկավարները, ազգային կառավարությունների անդամները, նրանց ուղեկցող կանայք/ամուսինները և պաշտոնական պատվիրակության անդամները, երբ նրանք պաշտոնական այցով հրավիրված են ԵՄ անդամ պետությունների կառավարությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից:

Մատնահետքեր և թվային լուսանկար՝ շենգենյան վիզայի համար

Հունիսի 19-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որը նվիրված էր Հայաստանում Վիզաների տեղեկատվական համակարգի (ՎՏՀ) ներդրմանը: Այն կազմակերպել էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Շենգենյան համագործակցության ԵՄ անդամ պետությունների ռեզիդենտ դեսպանությունների հետ համատեղ: Հայաստանում Շենգենյան համագործակցության անդամ երկրների բոլոր հյուպատոսությունները ս.թ. հունիսի 23-ից միացված կլինեն ՎՏՀ-ին: Շենգենյան վիզայի համար դիմողներից կպահանջվի տրամադրել իրենց կենսաչափական տվյալները (մատնահետքեր և թվային լուսանկար): Կենսաչափական տվյալները, ինչպես նաև Շենգենյան վիզայի դիմումի մեջ ներառված տեղեկատվությունը կգրանցվի ՎՏՀ տվյալների կենտրոնական շտեմարանում: Կենսաչափական տեխնոլոգիաների օգնությամբ վիզայի համար դիմողներն ավելի լավ պաշտպանված կլինեն անձնական տվյալների գողությունից: Տեխնոլոգիաների կիրառումը նաև կկանխարգելի կեղծ ինքնության դրսևորման դեպքերը, որոնք որոշ դեպքերում հանգեցնում են վիզայի կամ երկիր մուտք գործելու մերժման այն անձանց, ովքեր իրականում այցի իրավունք ունեն: Ճամփորդական փաստաթղթերն ավելի պաշտպանված դարձնելու նպատակով կենսաչափական տեխնոլոգիաները լայնորեն կիրառվում են Եվրոպական միությունում: 10450763_860704107316853_5176309588476704927_nԱսուլիսի ընթացքում Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցը նախ ներածական խոսք ասաց, այնուհետև անցավ ծրագրի մանրամասներին: «ՎՏՀ-ն մի բան է, որը մենք կիրառում ենք ամբողջ աշխարհում: Հայաստանը թվով 17-րդ երկիրն է, որտեղ մենք ներկայացնում ենք այն, և մենք նպատակ ունենք տարածելու այն ողջ աշխարհում: ՎՏՀ-ն տվյալների կարևոր շտեմարան է, որն օգնում է փոխանակվել տվյալներով՝ կարճաժամկետ Շենգենյան վիզաներ ստանալու համար, և միացնում է բոլոր դեսպանությունների գործընկերներին, որպեսզի նրանք կարողանան ազատ օգտվել այդ շտեմարանից և տիրապետել Հայաստանի քաղաքացիներին վերաբերող տեղեկատվությանը, որպեսզի գործընթացը դառնա ավելի թափանցիկ: Եվրոպական հանձնաժողովն այս պահին աշխատում է վիզաների տրամադրման գործընթացի մեկ այլ փոփոխության վրա, որն ապագայում կհեշտացի մուլտի վիզայի տրամադրումը: Ես ցանկանում եմ հիշեցնել, որ 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ԵՄ-Հայաստան վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը, որի շնորհիվ վիզա ստանալը Հայաստանի քաղաքացիների համար դարձել է ավելի էժան, հեշտ և արագ»: Հունիսի 23-ից սկսած՝ վիզայի համար դիմողները պետք է անձամբ ներկայանան՝ իրենց դիմումները և մատնահետքերը հանձնելու համար: Հաջորդող հինգ տարիների ընթացքում դիմումներ հանձնելիս մատնահետքերը կարող են պատճենվել ՎՏՀ-ում գտնվող դիմումի նախորդ թղթապանակից: Մատնահետքերը հանձնելու պարտադիր պահանջից ազատվում են մինչև 12 տարեկան երեխաները, անձինք, ումից ֆիզիկապես անհնար է մատնահետքեր վերցնել, պետությունների ղեկավարները, ազգային կառավարությունների անդամները, նրանց ուղեկցող կանայք/ամուսինները և պաշտոնական պատվիրակության անդամները, երբ նրանք պաշտոնական այցով հրավիրված են ԵՄ անդամ պետությունների կառավարությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից: