Ճանապարհորդական դրամաշնորհի ներկայացում | EUNewsletter

Ճանապարհորդական դրամաշնորհի ներկայացում

15 September 2014

Սեպտեմբերի 4-ին ԵՄ կենտրոնում տեղի ունեցավ ԵՄ կողմից ֆինանսավորվող Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի հանրային ներկայացումը: Միջոցառումը կազմակերպել էր Հրանտ Դինք հիմնադրամի հայաստանյան գրասենյակը:
Ծրագրի համակարգող Աննա Եղոյանն իր ողջույնի խոսքում անդրադարձավ ծրագրի մշակման դրդապատճառներին: Նա նշեց, որ այն նպատակ ունի բարելավելու հարաբերությունները երկու հարևան երկրների միջև ու խթանելու համագործակցությունը երկրների ու քաղաքացիների միջև: Այնուհետև նա ներկայացրեց ծրագրի նախկին փուլերի շահառուներին:
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը մեկնարկել է սույն թվականի մարտին. կազմակերպիչները նպատակ ունեն 12 ամիսների ընթացքում աջակցելու ավելի քան 200 անհատների այցելել Հայաստան ու Թուրքիա: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ:

Հրանտ Դինք հիմնադրամն այս ծրագիրն իրականացնելու համար համագործակցում է Հայաստանում Սիվիլիթաս հիմնադրամի, Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի (Գյումրի), իսկ Թուրքիայում Համայնքային կամավորների հիմնադրամի հետ:

IMG_8428Առաջին փուլում ծրագիրը ֆինանսավորել է 29 անհատների այցելություններ (22-ը՝ Թուրքիայից, 7-ը՝ Հայաստանից): Երկրորդ փուլում աջակցություն է ստացել ընդհանուր առմամբ 51 դիմորդ (34-ը՝ Թուրքիայից, 17-ը՝ Հայաստանից): Այցելություններն ունեին հստակ նպատակ. մասնակցել որևէ ծրագրի կամ անցկացնել ուսումնասիրություն սահմանամերձ գյուղերի վերաբերյալ: Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը կշարունակի աջակցել շահառուներին մոտակա ամիսների ընթացքում՝ մինչև 2014թ. մարտի 1-ը:

Ճանապարհորդական դրամաշնորհի ներկայացում

Սեպտեմբերի 4-ին ԵՄ կենտրոնում տեղի ունեցավ ԵՄ կողմից ֆինանսավորվող Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի հանրային ներկայացումը: Միջոցառումը կազմակերպել էր Հրանտ Դինք հիմնադրամի հայաստանյան գրասենյակը: Ծրագրի համակարգող Աննա Եղոյանն իր ողջույնի խոսքում անդրադարձավ ծրագրի մշակման դրդապատճառներին: Նա նշեց, որ այն նպատակ ունի բարելավելու հարաբերությունները երկու հարևան երկրների միջև ու խթանելու համագործակցությունը երկրների ու քաղաքացիների միջև: Այնուհետև նա ներկայացրեց ծրագրի նախկին փուլերի շահառուներին: Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը մեկնարկել է սույն թվականի մարտին. կազմակերպիչները նպատակ ունեն 12 ամիսների ընթացքում աջակցելու ավելի քան 200 անհատների այցելել Հայաստան ու Թուրքիա: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ: Հրանտ Դինք հիմնադրամն այս ծրագիրն իրականացնելու համար համագործակցում է Հայաստանում Սիվիլիթաս հիմնադրամի, Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի (Գյումրի), իսկ Թուրքիայում Համայնքային կամավորների հիմնադրամի հետ: IMG_8428Առաջին փուլում ծրագիրը ֆինանսավորել է 29 անհատների այցելություններ (22-ը՝ Թուրքիայից, 7-ը՝ Հայաստանից): Երկրորդ փուլում աջակցություն է ստացել ընդհանուր առմամբ 51 դիմորդ (34-ը՝ Թուրքիայից, 17-ը՝ Հայաստանից): Այցելություններն ունեին հստակ նպատակ. մասնակցել որևէ ծրագրի կամ անցկացնել ուսումնասիրություն սահմանամերձ գյուղերի վերաբերյալ: Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը կշարունակի աջակցել շահառուներին մոտակա ամիսների ընթացքում՝ մինչև 2014թ. մարտի 1-ը: