Ճանապարհային անվտանգություն ՏՐԱՍԵԿԱ-ի միջոցով | EUNewsletter

Ճանապարհային անվտանգություն ՏՐԱՍԵԿԱ-ի միջոցով

4 Փետրվար 2015
ARS_0623

Փետրվարի 3-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ ՏՐԱՍԵԿԱ ճանապարհային անվտանգության ծրագրի աշխատանքային հանդիպումը: Այն իրականացվել է ՏՐԱՍԵԿԱ (Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցք) ծրագրի շրջանակներում, որն իրենից ներկայացնում է ծավալուն և երկարատև համագործակցություն միջազգային տրանսպորտային ոլորտում: Այն ընդգրկում է 13 երկիր, որոնցից են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Մոլդովան, Ուկրաինան, Բուլղարիան, Ռումինիան, Թուրքիան, Մոնղոլիան և Ղրղզստանը:
ARS_0585Աշխատանքային հանդիպումը տևելու է չորս օր, որի ընթացքում տարբեր մասնագետներ կիսելու են ճանապարհային անվտանգությանը վերաբերող իրենց փորձը մասնակիցների հետ: Հայաստանը ծրագրի հիմնադիրներից է և անդամակցում է ՏՐԱՍԵԿԱ-ին 1993թ.-ից:
ՏՐԱՍԵԿԱ-ի միջոցով Հայաստանում մի շարք ծրագրեր են իրականացվել, որոնցից մեկն էլ այս աշխատանքային հանդիպումն էր, որի կայացմանն աջակցել է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-
Բին Աջեմյանն այս ծրագրի կարևորությունն ընդգծելու համար որպես օրինակ նշեց այն, որ աշխատանքային հանդիպմանը գալու ընթացքում երկու ճանապարհատրանսպորտային պատահարի ականատես է եղել. ARS_0629«Եվրոպական միությունը մշտապես աջակցում է Հայաստանին և Հայաստանի քաղաքացիներին կարևորագույն հարցերում: Այստեղ՝ Հայաստանում, տարեկան շուրջ 500 անձ դառնում է ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ, և շուրջ 5000-ն ստանում են մարմնական վնասվածքներ: Այդ բոլոր դժբախտ պատահարները մեծագույն ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսության վրա: Բայց դա մի բան է, որը հնարավոր է լուծել: Մենք դրա ապացույցն ունենք եվրոպական տարբեր երկրների օրինակներով, որոնց հաջողվել է վերջին տասը տարիների ընթացքում նվազեցնել պատահարների թիվը: Արևելյան Եվրոպայում դրանց թիվը կիսով նվազել է: Այս նվազեցումը միայն գումարի կարիք չունի, այն ունի իրազեկման, մարդկանց փոխըմբռնման կարիք, թե ինչպես են նրանք վարում մեքենա, ինչպես են հոգ տանում իրենց և մյուսների մասին, և որքանով են վարորդները տիրապետում ճանապարհային երթևեկության կանոններին: Եվրոպական միությունը շատ ուրախ է աջակցելու տվյալ ոլորտում իրականացվող ծրագրին: Մենք վստահ ենք, որ այս ամենի շնորհիվ դեպքերը կնվազեն, և ճանապարհային անվտանգությունը կբարելավի: Սա միայն հաստատությունների հարց չէ, սա վերաբերում է նաև հանրության իրազեկմանը»:
Տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը, որը նաև ՏՐԱՍԵԿԱ-ի հայաստանյան ազգային քարտուղարն է, ասում է, որ ճանապարհային անվտանգությունը բարելավելու ուղղությամբ շատ քայլեր արվել են, և նմանօրինակ ծրագրերը ևս նպաստում են դրան. «Ճանապարհային անվտանգությանը վերաբերող ծրագրերը շատ կարևոր են Հայաստանի Կառավարության համար, քանի որ ճանապարհային անվտանգությունն ուղղակիորեն ազդում է հասարակության կենսամակարդակի և անվտանգության վրա: ՀՀ Կառավարությունը բազում օրինակերով ապացուցել է իր պատրաստակամությունն այս ոլորտում աշխատելու ինչպես միաջազգային կազմակերպությունների, պետական կառույցների, այնպես էլ հասարակական հատվածի հետ: Այս կոնտեքստում հատկապես կարևոր է եղել Եվրամիության շարունակական աջակցությունը, որի շնորհիվ բարենպաստ պայմաններ են ստեղծվել ոլորտն արդիականացնելու և ժամանակի մարտահրավերներին պատասխաններ տալու համար»:
Աշխատանքային հանդիպման մասնակիցներին ողջունելուց հետո ՏՐԱՍԵԿԱ ծրագրի ղեկավար Ալան Ռոսսը ծավալուն ներկայացրեց, թե ինչպես և ինչ գործիքներով է հնարավոր պայքարել ճանապարհատրանսպորտային պատահարների դեմ: «Այս ծրագրի փորձը կիսելու համար է և ոչ թե սովորեցնելու հայերին, թե ինչ է անհրաժեշտ անել: Մենք աշխատելու ենք ինչպես ձեզ, այնպես էլ հայ փորձագետների հետ: Մենք բերել ենք մեզ հետ հավելյալ իմացություն և փորձ այն մասին, թե ինչպես ես այլ երկրները պայքարել նմանօրինակ իրավիճակներում, ինչը կլինի շատ օգտակար»:
ARS_0649Այլ տարածաշրջանների փորձը ցույց է տալիս, որ ճանապարհային անվտանգության հարցերը հնարավոր է լուծել շատ արդյունավետ, եթե ստեղծվեն համապատասխան ճանապարհային անվտանգության կառավարման և համակարգման կառույցներ և ճանապարհատրանսպորտային պատահարներից և դրանց զոհերից խուսափելու համար համապատասխան միջոցներ ձեռնարկվեն: Ճանապարհային անվտանգությունը շատ լուրջ խնդիր է Հայաստանի համար, որն ավելի մեծ ուշադրության կարիք ունի, քան եղել է նախկինում:
Առանձնասհատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ ճանապարհային անվտանգության ուղղությամբ անհրաժեշտ ներդրումների բացակայությունը անդրադառնում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման վրա, այն ազդում է նաև քաղաքացիների վրա՝ կանգնեցնելով նրանց վնասվելու և մահվան ռիսկի առջև:
ՏՐԱՍԵԿԱ-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ինչպես առանձին երկրներին, այնպես էլ ողջ տարածաշրջանին, որպեսզի հնարավոր լինի իրականացնել կառավարության կողմից մշակված ծրագրերը՝ ուղղված ճանապարհային անվտանգությանը:

Ճանապարհային անվտանգություն ՏՐԱՍԵԿԱ-ի միջոցով

Փետրվարի 3-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ ՏՐԱՍԵԿԱ ճանապարհային անվտանգության ծրագրի աշխատանքային հանդիպումը: Այն իրականացվել է ՏՐԱՍԵԿԱ (Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցք) ծրագրի շրջանակներում, որն իրենից ներկայացնում է ծավալուն և երկարատև համագործակցություն միջազգային տրանսպորտային ոլորտում: Այն ընդգրկում է 13 երկիր, որոնցից են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Մոլդովան, Ուկրաինան, Բուլղարիան, Ռումինիան, Թուրքիան, Մոնղոլիան և Ղրղզստանը: ARS_0585Աշխատանքային հանդիպումը տևելու է չորս օր, որի ընթացքում տարբեր մասնագետներ կիսելու են ճանապարհային անվտանգությանը վերաբերող իրենց փորձը մասնակիցների հետ: Հայաստանը ծրագրի հիմնադիրներից է և անդամակցում է ՏՐԱՍԵԿԱ-ին 1993թ.-ից: ՏՐԱՍԵԿԱ-ի միջոցով Հայաստանում մի շարք ծրագրեր են իրականացվել, որոնցից մեկն էլ այս աշխատանքային հանդիպումն էր, որի կայացմանն աջակցել է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը: Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա- Բին Աջեմյանն այս ծրագրի կարևորությունն ընդգծելու համար որպես օրինակ նշեց այն, որ աշխատանքային հանդիպմանը գալու ընթացքում երկու ճանապարհատրանսպորտային պատահարի ականատես է եղել. ARS_0629«Եվրոպական միությունը մշտապես աջակցում է Հայաստանին և Հայաստանի քաղաքացիներին կարևորագույն հարցերում: Այստեղ՝ Հայաստանում, տարեկան շուրջ 500 անձ դառնում է ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ, և շուրջ 5000-ն ստանում են մարմնական վնասվածքներ: Այդ բոլոր դժբախտ պատահարները մեծագույն ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսության վրա: Բայց դա մի բան է, որը հնարավոր է լուծել: Մենք դրա ապացույցն ունենք եվրոպական տարբեր երկրների օրինակներով, որոնց հաջողվել է վերջին տասը տարիների ընթացքում նվազեցնել պատահարների թիվը: Արևելյան Եվրոպայում դրանց թիվը կիսով նվազել է: Այս նվազեցումը միայն գումարի կարիք չունի, այն ունի իրազեկման, մարդկանց փոխըմբռնման կարիք, թե ինչպես են նրանք վարում մեքենա, ինչպես են հոգ տանում իրենց և մյուսների մասին, և որքանով են վարորդները տիրապետում ճանապարհային երթևեկության կանոններին: Եվրոպական միությունը շատ ուրախ է աջակցելու տվյալ ոլորտում իրականացվող ծրագրին: Մենք վստահ ենք, որ այս ամենի շնորհիվ դեպքերը կնվազեն, և ճանապարհային անվտանգությունը կբարելավի: Սա միայն հաստատությունների հարց չէ, սա վերաբերում է նաև հանրության իրազեկմանը»: Տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը, որը նաև ՏՐԱՍԵԿԱ-ի հայաստանյան ազգային քարտուղարն է, ասում է, որ ճանապարհային անվտանգությունը բարելավելու ուղղությամբ շատ քայլեր արվել են, և նմանօրինակ ծրագրերը ևս նպաստում են դրան. «Ճանապարհային անվտանգությանը վերաբերող ծրագրերը շատ կարևոր են Հայաստանի Կառավարության համար, քանի որ ճանապարհային անվտանգությունն ուղղակիորեն ազդում է հասարակության կենսամակարդակի և անվտանգության վրա: ՀՀ Կառավարությունը բազում օրինակերով ապացուցել է իր պատրաստակամությունն այս ոլորտում աշխատելու ինչպես միաջազգային կազմակերպությունների, պետական կառույցների, այնպես էլ հասարակական հատվածի հետ: Այս կոնտեքստում հատկապես կարևոր է եղել Եվրամիության շարունակական աջակցությունը, որի շնորհիվ բարենպաստ պայմաններ են ստեղծվել ոլորտն արդիականացնելու և ժամանակի մարտահրավերներին պատասխաններ տալու համար»: Աշխատանքային հանդիպման մասնակիցներին ողջունելուց հետո ՏՐԱՍԵԿԱ ծրագրի ղեկավար Ալան Ռոսսը ծավալուն ներկայացրեց, թե ինչպես և ինչ գործիքներով է հնարավոր պայքարել ճանապարհատրանսպորտային պատահարների դեմ: «Այս ծրագրի փորձը կիսելու համար է և ոչ թե սովորեցնելու հայերին, թե ինչ է անհրաժեշտ անել: Մենք աշխատելու ենք ինչպես ձեզ, այնպես էլ հայ փորձագետների հետ: Մենք բերել ենք մեզ հետ հավելյալ իմացություն և փորձ այն մասին, թե ինչպես ես այլ երկրները պայքարել նմանօրինակ իրավիճակներում, ինչը կլինի շատ օգտակար»: ARS_0649Այլ տարածաշրջանների փորձը ցույց է տալիս, որ ճանապարհային անվտանգության հարցերը հնարավոր է լուծել շատ արդյունավետ, եթե ստեղծվեն համապատասխան ճանապարհային անվտանգության կառավարման և համակարգման կառույցներ և ճանապարհատրանսպորտային պատահարներից և դրանց զոհերից խուսափելու համար համապատասխան միջոցներ ձեռնարկվեն: Ճանապարհային անվտանգությունը շատ լուրջ խնդիր է Հայաստանի համար, որն ավելի մեծ ուշադրության կարիք ունի, քան եղել է նախկինում: Առանձնասհատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ ճանապարհային անվտանգության ուղղությամբ անհրաժեշտ ներդրումների բացակայությունը անդրադառնում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման վրա, այն ազդում է նաև քաղաքացիների վրա՝ կանգնեցնելով նրանց վնասվելու և մահվան ռիսկի առջև: ՏՐԱՍԵԿԱ-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ինչպես առանձին երկրներին, այնպես էլ ողջ տարածաշրջանին, որպեսզի հնարավոր լինի իրականացնել կառավարության կողմից մշակված ծրագրերը՝ ուղղված ճանապարհային անվտանգությանը: