Ձմեռային սպորտաձևերը հաշմանդամություն ունեցող երեխաների համար | EUNewsletter

Ձմեռային սպորտաձևերը հաշմանդամություն ունեցող երեխաների համար

10 April 2019

ARS_2748_Մարտի 23-ին Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկիի մասնակցությամբ մեկնարկեց ԵՄ ֆինանսավորմամբ պիլոտային նախաձեռնություն, որն ուղղված է հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող երեխաների ներգրավման ներառական մոտեցումները խթանելուն: Միջոցառումը տեղի ունեցավ Աշոցքի դահուկային կենտրոնում (Շիրակի մարզ), որը այս տարվա սկզբին բացվել է ԵՄ ֆինսավորմամբ մեկ այլ ծրագրի շրջանակում: Եվրոպական միությունը հանձնառու է խրախուսել ձմեռային և ամառային ներառական սպորտաձևերը բոլոր հայաստանցիների համար: Պաշտոնական բացումից հետո դեսպան Սվիտալսկին երեխաների հետ մասնակցեց դահուկային սպորտի անվճար դասընթացի: Դահուկավազքի հատուկ վազքուղիները պատրաստվել են ծրագրի շրջանակում ձեռք բերված ձնամաքրման սարքավորման շնորհիվ: Վազքուղիները հնարավորություն կտան ընդլայնել պրոֆեսիոնալ դահուկասահքով զբաղվելու համար նախատեսված տարածքը և պատրաստել հատուկ տարածք հաշմանդամություն ունեցող երեխաների համար Աշոցքի դահուկային կենտրոնում:

ARS_2838_Դեսպանը շնորհակալություն է հայտնել բոլորին գալու համար` ընդգծելով ծրագրի կարևորությունը. «Այսօր հատուկ առիթ է: Մենք ներկայացնում ենք ծրագիր, որ խթանում է հաշմանդամություն ունեցող մարդկանց, հատկապես երեխաների ներգրավվածությունը ձմեռային սպորտաձևերում: ԵՄ-ն ցանկանում է ներկայացնել Աշոցքը որպես լեռնադահուկային կենտրոն սովորական մարդկանց համար, որտեղ բոլորը, ներառյալ հաշմանդամություն ունեցողները, կարող են գալ և վայելել ձմեռային մարզաձևերը: Մարտի վերջն է, բայց դեռ շատ ձյուն կա: Սա արժեք է, որը Հայաստանցիները պետք է օգտագործեն: Այս ծրագրի մեր գործընկերները շատ կարևոր դեր են խաղում՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանակում խթանելով ձմեռային սպորտաձևերը: Այս ծրագրի միջոցով ձեռք բերված մեքենան շատ կարևոր է, քանի որ հաշմանդամություն ունեցող մարդիկ լավ պատրաստված վազքուղիների կարիք ունեն: Հուսով եմ, որ ապագայում երիտասարդները շատ մեդալներ կնվաճեն, այդ թվում Պարալիմպիկ խաղերում»:

Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում ապրող և հաշմանդամություն ունեցող տարբեր տարիքի երեխաների շրջանում բացօթյա միջոցառումներն ու առողջ ապրելակերպը, ինչպես նաև բարձրացնել հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ձմեռային սպորտաձևերի մասին իրազեկվածությունը Աշոցքի և Հայաստանի այլ դահուկավազքի կենտրոններում: Ընդհանուր նպատակն է բարելավել հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի որակը և սոցիալական ներգրավվածությունը: Ծրագրը ներառում է երեք պիլոտային գործողություն՝ Աշոցքի և Ծաղկաձորի հանգստավայրերում Հայաստանի տարբեր մարզերից հաշմանդամություն ունեցող երեխաների համար դահուկային սպորտի դասընթացներ (ավելի քան 100 երեխաների մասնակցություն, ուղեկցող մասնագետներ և կամավորներ), Բոչիա (հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հայտնի գնդակով խաղ) մրցույթ Հայաստանի 7 մարզի երեխաների մասնակցությամբ և Սևանա լճում ամառային սպորտաձևերի 4-օրյա ճամբար հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների համար:

ARS_2588_Ծրագրի շրջանակում Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան ձեռք է բերել ձնամաքրման սարքավորում՝ Ratrak, որը նախատեսված է ձյունը հարթեցնելու և հաշմանդամություն ունեցող երեխաների բացօթյա հանգստի համար դահուկավազքի մասնագիտացված վազքուղիներ պատրաստելու համար: Ratrak-ը եզակի մեքենա է, որը թույլ է տալիս պատրաստել դահուկավազքի հատուկ վազքուղիներ, որոնք կօգտագործեն հաշմանդամություն ունեցող երեխաները ձմեռային սպորտաձևերի համար: Ծրագիրն իրականացնում են «Հայկական ճամբար» լեզվի և առագաստանավի դպրոց ՀԿ, որը Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի ձմեռային սպորտաձևերը խթանող անդամ կազմակերպություն է և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան: Ծրագրի տևողությունը 9 ամիս է, ընդհանուր բյուջեն 47,900 եվրո է, որից ԵՄ ներդրումը կազմում է 44,900 եվրո: