Հռոմի համաձայնագրերի 60-ամյակը | EUNewsletter

Հռոմի համաձայնագրերի 60-ամյակը

4 Ապրիլ 2017
^9202449AB661F9CA51594A7727E490B9B99CA0B58A7BD62296^pimgpsh_fullsize_distr

Մարտի 24-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունն ու Հայաստանում Իտալիայի դեսպանատունը կազմակերպել էին «Էլ ավելի սերտ միություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես՝ նշանավորելու Հռոմի համաձայնագրերի 60-ամյակը: Ցուցահանդեսը բաց էր հանրության համար մարտի 25-ից մինչև մարտի 27-ը Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում:
Հռոմի համաձայնագրերի 60-ամյակի առթիվ՝ «Էլ ավելի սերտ միություն» խորագիրը կրող արտագնա ցուցահանդեսը իրականություն էր դարձել Եվրոպական միության Պատմական արխիվների, Եվրոպական միության խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի եվրոպական քաղաքականության վարչության, Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահության, Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության և ANSA լրատվական գործակալության ջանքերի շնորհիվ:
Ցուցահանդեսը ներառում էր արխիվային փաստաթղթեր և պատկերներ՝ ներկայացված տասնչորս վահանակների վրա: Այս փաստաթղթերը, նկարները և կրթական ենթագրերը բաժանված էին չորս բաժինների՝ «Պատմական ակնարկ», «Միավորող Եվրոպան՝ տնտեսության և իրավունքի միջոցով», «Սոցիալական Եվրոպա և եվրոպական քաղաքացիություն» և «Եվրոպական տնտեսական համայնք/ԵՄ-ն որպես միջազգային հարթություն»:
Ցուցահանդեսի հիմնական նպատակն էր հանրությանը համակողմանի ներկայացնել անցյալը՝ Եվրոպական համայնքների ստեղծումը, և ներկան՝ Եվրոպական միությունն այսօր ու Եվրամիության ապագա մարտահրավերները:
Ցուցահանդեսի բացմանը խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին և Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովանի Ռիչուլլին:

ARS_1946Դեսպան Սվիտալսկին նշել է, որ Հռոմի համաձայնագրերը պատմություն փոխած փաստաթղթերի օրինակ են. «Եվրոպան, որը բոլոր մայրցամաքներից ամենախաղաղը, բարգավաճն ու առատաձեռնն է, շարունակում է պահպանել իր՝ հաջողություններով չբավարարվելու առանձնահատկությունը: Եվ գուցե բավականին պրովոկացիոն հնչի, բայց հայաստանցիները նույնպես էական շահագրգռվածություն ունեն Եվրոպայի բարգավաճման գործում: Եվրոպայի պայծառ ապագան նշանակում է ավելի լավ ապագա Հայաստանի համար. կայուն և ուժեղ Եվրոպան նշանակում է ավելի շատ աջակցություն և օժանդակություն Հայաստանի արդիականացման և ժողովրդավարության գործընթացներին: Եվ ես վստահ եմ, որ նոր շրջանակային համաձայնագիրը թույլ կտա հասնել հարաբերությունների նոր որակի»:

ARS_1975Դեսպան Ռիչուլլին նկատել է, որ Եվրոպայի միավորման ամբողջ գործընթացը եղել է մարտահրավերներ հաղթահարելը, ինչը միչև այժմ հաջողվել է. «Չնայած անհերքելի է, որ Եվրոպական միությունը կանգնած է կարևոր մարտահրավերների առաջ, ճիշտ է նաև այն, որ այժմ հենց այն պահն է, որ եվրոպացիները ցույց տան, թե որքան են գնահատում իրենց էլ ավելի սերտ համագործակցությունը: Այսօրվա ցուցահանդեսը ընդգծելու է այն մեծ հաջողությունը, որին մենք հասել ենք այս կարևոր ճանապարհորդության ընթացքում»:

Այս տարի՝ մայիս ամսին, Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ցուցահանդեսը կշրջի Հայաստանի վեց քաղաքներով՝ հնարավորություն տալով նաև Հայաստանի մարզերի բնակիչներին տեսնելու այն:

Հռոմի համաձայնագրերի 60-ամյակը

Մարտի 24-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունն ու Հայաստանում Իտալիայի դեսպանատունը կազմակերպել էին «Էլ ավելի սերտ միություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես՝ նշանավորելու Հռոմի համաձայնագրերի 60-ամյակը: Ցուցահանդեսը բաց էր հանրության համար մարտի 25-ից մինչև մարտի 27-ը Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում: Հռոմի համաձայնագրերի 60-ամյակի առթիվ՝ «Էլ ավելի սերտ միություն» խորագիրը կրող արտագնա ցուցահանդեսը իրականություն էր դարձել Եվրոպական միության Պատմական արխիվների, Եվրոպական միության խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի եվրոպական քաղաքականության վարչության, Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահության, Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության և ANSA լրատվական գործակալության ջանքերի շնորհիվ: Ցուցահանդեսը ներառում էր արխիվային փաստաթղթեր և պատկերներ՝ ներկայացված տասնչորս վահանակների վրա: Այս փաստաթղթերը, նկարները և կրթական ենթագրերը բաժանված էին չորս բաժինների՝ «Պատմական ակնարկ», «Միավորող Եվրոպան՝ տնտեսության և իրավունքի միջոցով», «Սոցիալական Եվրոպա և եվրոպական քաղաքացիություն» և «Եվրոպական տնտեսական համայնք/ԵՄ-ն որպես միջազգային հարթություն»: Ցուցահանդեսի հիմնական նպատակն էր հանրությանը համակողմանի ներկայացնել անցյալը՝ Եվրոպական համայնքների ստեղծումը, և ներկան՝ Եվրոպական միությունն այսօր ու Եվրամիության ապագա մարտահրավերները: Ցուցահանդեսի բացմանը խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին և Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովանի Ռիչուլլին: