Հորիզոն 2020. ԵՄ ֆինանսավորում Հայաստանի նորարարությանն ու հետազոտությանը | EUNewsletter

Հորիզոն 2020. ԵՄ ֆինանսավորում Հայաստանի նորարարությանն ու հետազոտությանը

7 June 2016

Հորիզոն 2020-ը՝ հետազոտությանն ու նորարարությանն ուղղված ԵՄ խոշորագույն ծրագիրը, յոթ տարվա համար (2014-2020թթ.) տրամադրում է 80 մլրդ եվրո ֆինանսավորում: Հայաստանի՝ ծրագրին միանալու շուրջ բանակցություններն ավարտվել են 2015 թ.-ին: Հայաստանը «Հորիզոն 2020»-ին ասոցացնող համաձայնագիրը 2016 թվականի մայիսի 19-ին ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Եվրոպական հանձնաժողովի հետազոտության, գիտության և նորարարության հանձնակատար Կարլոս Մոեդասը: Հայաստանի հետազոտությունների ու նորարարության ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կստանան օգտվելու Հորիզոն 2020–ից ԵՄ անդամ պետությունների և ծրագրին ասոցացված գործընկեր մյուս երկրների համար նախատեսված նույն պայմաններով:
Մինչև այժմ Հայաստանը մասնակցել է Հորիզոն 2020-ին միայն երրորդ երկրների շարքում: Դա նշանակում է, որ Հայաստանի սուբյեկտները չեն պահպանել ծրագրի իրականացման համար պահանջվող մասնակիցների նվազագույն քանակը և չեն օգտվել ծրագրի մի շարք կարևոր բաղադրիչներից, որոնցից է նորարարական բիզնեսների աջակցությունը: ՀՀ ներկայացուցիչները մուտք չեն ունեցել դեպի քաղաքական ուղղությունների պատասխանատու առանցքային գերատեսչություններ:
13327451_1034619629925299_7160437046587210032_nՀամաձայնագրի շնորհիվ ՀՀ հետազոտական ինստիտուտները, համալսարաններն ու անհատ հետազոտողները կկարողանան օգտվել Հորիզոն 2020-ի կողմից տրամադրվող բոլոր հնարավորություններից ամենատարբեր ոլորտներում՝ հիմնարար գիտական բնագավառից մինչև ցուցադրական նախագծեր, ԵՄ անդամ պետությունների և ծրագրին ասոցացված գործընկեր մյուս երկրների կազմակերպությունների և անհատ հետազոտողների համար նախատեսված նույն պայմաններով: Հայաստանյան ՓՄՁ-ներն ու մասնավոր սուբյեկտները նույնպես հնարավորություն կունենան օգտվելու ընդլայնված աջակցությունից՝ նոր գաղափարներ մշակելու և նոր արտադրատեսակներ և ծառայություններ շուկա ներմուծելու նպատակով:
2016 թվականի հունիսի 2-ին և 3-ին Երևանում տեղի է ունեցել Հորիզոն 2020-ին Հայաստանի ասոցացված անդամակցությանը նվիրված միջազգային աշխատաժողով: Միջոցառման նպատակն էր ներկայացնել ծրագիրը և ասոցացման կարգավիճակից բխող մասնակցության լրացուցիչ հնարավորությունները` մասնավորապես ՓՄՁ-ների աջակցության նոր գործիքները և համատեղ հետազոտական կենտրոնի դրամաշնորհները:
Հունիսի 2-ին տեղի է ունեցել աշխատաժողով` բաղկացած երկու նստաշրջանից: Այն նվիրված էր եվրոպական հետազոտությունը օգտագործելուն և լավ պրակտիկա կառուցելուն` հիմք ընդունելով ասոցացված այլ երկրների փորձը:
Նույն օրը տեղի է ունեցել «Աջակցություն նորարարությանը Հայաստանում» համաժողովը: InnovFin-ը տրամադրում է նորարարությունների ֆինանսավորման նոր գործիքներ, որոնք օգնում են նորարարական ընկերություններին ավելի հեշտությամբ ֆինանսավորում գտնել: InnovFin-ը հասանելի է դարձել Հայաստանի համար Հորիզոն 2020-ին միանալուց հետո: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ներկա է գտնվել գործիքակազմի ներկայացմանը նվիրված համաժողովին ու ընդգծել, որ ԵՄ-ն մշտապես սատարելու է ՀՀ կառավարությանը գիտելիքահեն տնտեսություն կառուցելու ջանքերում:
Դեսպան Սվիտալսկին մասնակցել է նաև Հորիզոն 2020-ի՝ հունիսի 3-ին կայացած երկրորդ աշխատաժողովին ու ընդգծել նորարարության ու հետազոտության կարևորությունը: «Սա լավ օր է հայկական գիտության և հետազոտությունների համայնքի համար, և շատ լավ օր է Եվրոպայի համար: Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը որոշել է միանալ Հորիզոն 2020-ին` հետազոտության և նորարարության ամենամեծ հարթակին: Հայաստանի անդամակցումը Հորիզոն 2020-ին հեշտ չէր ապահովել, բայց ես հույս ունեմ, որ այն կօգնի երկրի աճին ու շոշափելի օգուտներ կտա: Հորիզոն 2020-ը շատ կարևոր գործիք է, սակայն մեզնից շատերը գիտեն, որ բարդ մասը գաղափարները գործնականի հետ կապելն է: Մենք՝ որպես ԵՄ, միշտ հիշում ենք, որ Հայաստանը, ի լրումն Հորիզոն 2020-ի, որոշել է միանալ նաև COSME ծրագրին, որն աջակցում է փոքր և միջին բիզնեսին և լավ գործիք է հետազոտությունը գործնականին կապելու համար»:
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ողջունել է ներկաներին նախարար Լևոն Մկրտչյանի անունից: «Ասոցացման համաձայնագրի ստորագրումը մի քանի նախարարության վերջին 3-4 տարիների տքնաջան աշխատանքն է: Սա կտա նշանակալի արդյունքներ և կարևոր բարեփոխումներ մեր գիտական համայնքին, գիտության զարգացմանն ընդհանուր առմամբ, ինչպես նաև կտա Եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրվելու հնարավորություն»:
13310356_1034734349913827_4126740129540420325_nԲացման ելույթներից հետո սկսվել է քննարկումների նստաշրջանը: Առաջինը, որը նվիրված էր Հորիզոն 2020-ի ընդհանուր շրջանակին, վարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը: Երկրորդը նվիրված էր COSME ծրագրին` կլիմայի փոփոխությանը, էներգետիկային և ՓՄՁ-ներին:
Հորիզոն 2020-ով Հայաստանը կմիանա եվրոպական գիտական հանրությանը, կունենա համաշխարհային կարգի հետազոտություններ, կվերացվեն նորարարության ոլորտում եղած խոչընդոտները, և այն ավելի դյուրին կդառնա հանրային և մասնավոր հատվածների համատեղ աշխատանքի համար, որպեսզի գտնվեն նորարարական լուծումներ ինչպես սոցիալական և տնտեսական գերակայությունների, այնպես էլ տեղական և գլոբալ մակարդակներում:

Հորիզոն 2020. ԵՄ ֆինանսավորում Հայաստանի նորարարությանն ու հետազոտությանը

Հորիզոն 2020-ը՝ հետազոտությանն ու նորարարությանն ուղղված ԵՄ խոշորագույն ծրագիրը, յոթ տարվա համար (2014-2020թթ.) տրամադրում է 80 մլրդ եվրո ֆինանսավորում: Հայաստանի՝ ծրագրին միանալու շուրջ բանակցություններն ավարտվել են 2015 թ.-ին: Հայաստանը «Հորիզոն 2020»-ին ասոցացնող համաձայնագիրը 2016 թվականի մայիսի 19-ին ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Եվրոպական հանձնաժողովի հետազոտության, գիտության և նորարարության հանձնակատար Կարլոս Մոեդասը: Հայաստանի հետազոտությունների ու նորարարության ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կստանան օգտվելու Հորիզոն 2020–ից ԵՄ անդամ պետությունների և ծրագրին ասոցացված գործընկեր մյուս երկրների համար նախատեսված նույն պայմաններով: Մինչև այժմ Հայաստանը մասնակցել է Հորիզոն 2020-ին միայն երրորդ երկրների շարքում: Դա նշանակում է, որ Հայաստանի սուբյեկտները չեն պահպանել ծրագրի իրականացման համար պահանջվող մասնակիցների նվազագույն քանակը և չեն օգտվել ծրագրի մի շարք կարևոր բաղադրիչներից, որոնցից է նորարարական բիզնեսների աջակցությունը: ՀՀ ներկայացուցիչները մուտք չեն ունեցել դեպի քաղաքական ուղղությունների պատասխանատու առանցքային գերատեսչություններ: 13327451_1034619629925299_7160437046587210032_nՀամաձայնագրի շնորհիվ ՀՀ հետազոտական ինստիտուտները, համալսարաններն ու անհատ հետազոտողները կկարողանան օգտվել Հորիզոն 2020-ի կողմից տրամադրվող բոլոր հնարավորություններից ամենատարբեր ոլորտներում՝ հիմնարար գիտական բնագավառից մինչև ցուցադրական նախագծեր, ԵՄ անդամ պետությունների և ծրագրին ասոցացված գործընկեր մյուս երկրների կազմակերպությունների և անհատ հետազոտողների համար նախատեսված նույն պայմաններով: Հայաստանյան ՓՄՁ-ներն ու մասնավոր սուբյեկտները նույնպես հնարավորություն կունենան օգտվելու ընդլայնված աջակցությունից՝ նոր գաղափարներ մշակելու և նոր արտադրատեսակներ և ծառայություններ շուկա ներմուծելու նպատակով: 2016 թվականի հունիսի 2-ին և 3-ին Երևանում տեղի է ունեցել Հորիզոն 2020-ին Հայաստանի ասոցացված անդամակցությանը նվիրված միջազգային աշխատաժողով: Միջոցառման նպատակն էր ներկայացնել ծրագիրը և ասոցացման կարգավիճակից բխող մասնակցության լրացուցիչ հնարավորությունները` մասնավորապես ՓՄՁ-ների աջակցության նոր գործիքները և համատեղ հետազոտական կենտրոնի դրամաշնորհները: Հունիսի 2-ին տեղի է ունեցել աշխատաժողով` բաղկացած երկու նստաշրջանից: Այն նվիրված էր եվրոպական հետազոտությունը օգտագործելուն և լավ պրակտիկա կառուցելուն` հիմք ընդունելով ասոցացված այլ երկրների փորձը: Նույն օրը տեղի է ունեցել «Աջակցություն նորարարությանը Հայաստանում» համաժողովը: InnovFin-ը տրամադրում է նորարարությունների ֆինանսավորման նոր գործիքներ, որոնք օգնում են նորարարական ընկերություններին ավելի հեշտությամբ ֆինանսավորում գտնել: InnovFin-ը հասանելի է դարձել Հայաստանի համար Հորիզոն 2020-ին միանալուց հետո: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ներկա է գտնվել գործիքակազմի ներկայացմանը նվիրված համաժողովին ու ընդգծել, որ ԵՄ-ն մշտապես սատարելու է ՀՀ կառավարությանը գիտելիքահեն տնտեսություն կառուցելու ջանքերում: Դեսպան Սվիտալսկին մասնակցել է նաև Հորիզոն 2020-ի՝ հունիսի 3-ին կայացած երկրորդ աշխատաժողովին ու ընդգծել նորարարության ու հետազոտության կարևորությունը: «Սա լավ օր է հայկական գիտության և հետազոտությունների համայնքի համար, և շատ լավ օր է Եվրոպայի համար: Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը որոշել է միանալ Հորիզոն 2020-ին` հետազոտության և նորարարության ամենամեծ հարթակին: Հայաստանի անդամակցումը Հորիզոն 2020-ին հեշտ չէր ապահովել, բայց ես հույս ունեմ, որ այն կօգնի երկրի աճին ու շոշափելի օգուտներ կտա: Հորիզոն 2020-ը շատ կարևոր գործիք է, սակայն մեզնից շատերը գիտեն, որ բարդ մասը գաղափարները գործնականի հետ կապելն է: Մենք՝ որպես ԵՄ, միշտ հիշում ենք, որ Հայաստանը, ի լրումն Հորիզոն 2020-ի, որոշել է միանալ նաև COSME ծրագրին, որն աջակցում է փոքր և միջին բիզնեսին և լավ գործիք է հետազոտությունը գործնականին կապելու համար»: ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ողջունել է ներկաներին նախարար Լևոն Մկրտչյանի անունից: «Ասոցացման համաձայնագրի ստորագրումը մի քանի նախարարության վերջին 3-4 տարիների տքնաջան աշխատանքն է: Սա կտա նշանակալի արդյունքներ և կարևոր բարեփոխումներ մեր գիտական համայնքին, գիտության զարգացմանն ընդհանուր առմամբ, ինչպես նաև կտա Եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրվելու հնարավորություն»: 13310356_1034734349913827_4126740129540420325_nԲացման ելույթներից հետո սկսվել է քննարկումների նստաշրջանը: Առաջինը, որը նվիրված էր Հորիզոն 2020-ի ընդհանուր շրջանակին, վարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը: Երկրորդը նվիրված էր COSME ծրագրին` կլիմայի փոփոխությանը, էներգետիկային և ՓՄՁ-ներին: Հորիզոն 2020-ով Հայաստանը կմիանա եվրոպական գիտական հանրությանը, կունենա համաշխարհային կարգի հետազոտություններ, կվերացվեն նորարարության ոլորտում եղած խոչընդոտները, և այն ավելի դյուրին կդառնա հանրային և մասնավոր հատվածների համատեղ աշխատանքի համար, որպեսզի գտնվեն նորարարական լուծումներ ինչպես սոցիալական և տնտեսական գերակայությունների, այնպես էլ տեղական և գլոբալ մակարդակներում: