«Հաց ու կաց» գյուղական զբոսաշրջության փառատոն | EUNewsletter

«Հաց ու կաց» գյուղական զբոսաշրջության փառատոն

24 Հուլիս 2018
ARS_2715

Հուլիսի 14-ին Ուրցաձորի (Արարատի մարզ) բնակիչների տները վերածվել էին փոքրիկ հյուրընկալ ճաշասրահների ու սրճարանների, քանի որ համայնքը հյուրընկալել էր «Հաց ու կաց» գյուղական զբոսաշրջության փառատոնը։ Փառատոնի նպատակն էր զարգացնել գյուղական զբոսաշրջությունը, համայնքների տնտեսությունները և գյուղաբնակների համար ստեղծել եկամտի լրացուցիչ աղբյուրներ: Փառատոնի մասնակիցների համար էկոտուրիզմը բացահայտելու մի շարք հնարավորություններ էին ստեղծված՝ գյուղական սննդի տոնավաճառ, այցելություն գյուղացիների տներ, բերքահավաք, լավաշի պատրաստում թոնրում, օղու թորում, ձիավարություն, պիկնիկ, սլեքլայն, խաղեր գյուղի երեխաների հետ, կավագործության և խաչքարագործության աշխատարան, բացօթյա համերգ, վրանային ճամբար, յոգա և քայլարշավ:

ARS_2805Փառատոնը կազմակերպվել էր ԵՄ աջակցությամբ իրականացվող «Աղքատության կրճատում Ուրցաձոր համայնքային փնջում՝ (ինքնուրույն) զբաղվածության հնարավորությունների ստեղծումով» ծրագրի շրջանակում: Օրգանական հողագործության հիմնադրամը (FOF) 2016 թվականի փետրվարից ծրագիրն իրականացնում է Եվրոպական միության և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցությամբ: Ուրցաձոր համայնքային փունջը ներառում է Արարատի մարզի Ուրցաձոր, Լանջանիստ և Շաղափ համայնքները. ծրագիրն ունի շահառուներ նաև Լուսաշող համայնքում։ Ծրագրի բյուջեն 563,000 եվրո է, որից 500,000 եվրոն հատկացնում է ԵՄ-ն, 42,000 եվրոն՝ FPWC-ն: Չորս համայնքները համատեղ հավաքել են ևս 21,000 եվրո: Ծրագրի նպատակն է համայնքային փնջում երկարաժամկետ տնտեսական աճ գրանցել՝ խրախուսելով տեղական բիզնես ծրագրերը: Հայաստանում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի և Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի հետ մասնակցեց փառատոնի բացման արարողությանը:

ARS_2908Դեսպան Սվիտալսկին ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց Ուրցաձոր համայնքին փառատոնը հյուրընկալելու համար. «ԵՄ-ն ուրախ է աջակցել նման ծրագրերին, քանի որ մենք ցանկանում ենք հայկական գյուղերին նոր էներգիա հաղորդել, որպեսզի նրանք կարողանան գրավել մարդկանց, ովքեր կվայելեն գյուղատնտեսական զբոսաշրջության գեղեցկությունը: ԵՄ-ն հանձնառու է ձեզ հետ աշխատել և շարունակել նման ծրագրերը: Ես ուզում եմ օգտագործել հնարավորությունն ու շնորհակալություն հայտնել ծրագրի հաջող իրականացման համար: Մենք շատ ուրախ ենք, որ կառավարությունն արժևորում է ծրագիրը. սա մեծ մոտիվացիա է մեզ համար շարունակելու մեր աշխատանքը Հայաստանում: Հույս ունեմ, որ մարդիկ հաճախ կայցելեն Հայաստանի այս գեղեցիկ անկյունը և կօգնեն Հայաստանի մարզերին զարգանալ»:

ARS_2874Մարզետ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին Արարատի մարզում ծրագրերի իրականացմանն աջակցելու համար. «Ուրախ եմ հյուընկալվել Ուրցաձոր համայնքում: Հուսով եմ, որ նման ծրագրերը կօգնեն հաղթահարել բազմաթիվ խնդրներ մեր մարզում ու համայնքներում: Ուրցաձորը, ի տարբերություն մարզի այլ համայնքների, այստեղ իրականացվող ծրագրերի շնորհիվ ավելի բարվոք վիճակում է, չնայած մարզկենտրոնից ու Երևանից բավականին հեռու է: Համայնքը լավ օրինակ է ծառայում. այն գրավում է զբոսաշրջիներին և օգնում է, որպեսզի բնակիչներն իրենց կտրված չզգան երկրի մշակութային ու հասարակական կյանքից»: