Հավաստագրեր` Արդարադատության ակադեմիայի 22 մասնագետներին | EUNewsletter

Հավաստագրեր` Արդարադատության ակադեմիայի 22 մասնագետներին

13 Հոկտեմբեր 2016
ars_5748

Արդարադատության ակադեմիայի 22 դասավանդողներ ստացան վերապատրաստման դասընթացներին մասնակցելու հավաստագրեր:
Հավաստագրերի հանձման միջոցառումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի շրջանակում, որը իրականացնում է ԵՄ-ի և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության 2015-2017 թթ. ծրագրային համագործակցության կառուցակարգի շրջանակում: Եվրոպական միությունը ծրագրին տրամադրել է 377.415 եվրո (90%):
Դասընթացը կնպաստի ապագա 22 դասավանդողներին բարելավել գիտելիքները և նպաստել Հայաստանում մարդու իրավունքների հիմնական չափանիշների իրականացմանը, որը համահունչ է քրեական արդարադատության բարեփոխումների գործընթացին: Ծրագիրն ու դասընթացների զարգացումը, դասընթացների նյութերն ու 22 դասավանդողների ուղղորդումը հիմնված է քննիչների և դատախազների շրջանում 2015 թվականին իրականացված գնահատման ընթացքում ի հայտ եկած բացերի ու քննչական փորձառության պակասի վրա:
Ծրագիրը ներառում էր քրեական գործի քննության ընդհանուր մեթոդաբանություն, խոշտանգման և վատ վերաբերմունքի վերաբերյալ հայտարարությունների քննություն և կյանքի իրավունքին առնչվող գործեր, խոցելի տուժողների/վկաների և կասկածյալների մասնակցությամբ գործերի քննություն, մինչդատական կալանք և քրեական գործի քննության հարակից խնդիրներ: Դասընթացներն օգնել են նրանց կապակցել նոր ձեռք բերված գիտելիքներն իրենց գործնական փորձին` ավելի ընդլայնելով հմտությունները:
Դասընթացների համընդհանուր նպատակն էր նպաստել անպատժելիության դեմ պայքարին և հզորացնելու օրենքի գերակայությունը երկրում:
«ԵՄ-ն շատ ուրախ է այս ծրագրին առնչություն ունենալու համար: Թույլ տվեք հիշեցնել, որ վերջին տարիների ընթացքում ԵՄ-ն շուրջ 50 միլիոն եվրո է ծախսել Հայաստանում արդարադատության ոլորտին աջակցելու ուղղությամբ: Մենք շատ գոհ ենք, որ կարողանում ենք նպաստել Հայաստանի բարեփոխումներին: Մենք ցանկանում ենք շարունակել մեր փոխգործակցությունը հայաստանյան նոր կառավարության հետ և սահմանել արդարադատության ոլորտում համագործակցության ոլորտները: Սա շատ կարևոր ծրագիր է, Հայաստանն ունի լավ քննիչների կարիք: Այս ծրագրի շնորհիվ հայ քննիչները ծանոթացել են չափորոշիչների սահմանման ընթացակարգի նոր զարգացումներին, որոնք ղեկավարվում են Եվրոպայի խորհրդի կողմից: Հույս ունեմ, որ հայաստանյան իրավապահ մարմիններն ու արդարադատությունն իրենց օգուտները կքաղեն այս ծրագրից և կլուծեն ոլորտում առկա խնդիրները, որոնք բնորոշ են ոչ միայն Հայաստանին, այլև Եվրոպային», – ասել է Հաաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի և Արդարադատության ակադեմիայի համագործակցությունը` նշելով դասընթացների և դասավանդողների ստեղծված խմբի կարևորությունը:
Դասընթացների նյութերը հասանելի են հարության համար և կարող են ներբեռնվել այս հղումներով`
http://justiceacademy.am/#791
http://www.coe.int/en/web/yerevan/publications1

Հավաստագրեր` Արդարադատության ակադեմիայի 22 մասնագետներին

Արդարադատության ակադեմիայի 22 դասավանդողներ ստացան վերապատրաստման դասընթացներին մասնակցելու հավաստագրեր: Հավաստագրերի հանձման միջոցառումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի շրջանակում, որը իրականացնում է ԵՄ-ի և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության 2015-2017 թթ. ծրագրային համագործակցության կառուցակարգի շրջանակում: Եվրոպական միությունը ծրագրին տրամադրել է 377.415 եվրո (90%): Դասընթացը կնպաստի ապագա 22 դասավանդողներին բարելավել գիտելիքները և նպաստել Հայաստանում մարդու իրավունքների հիմնական չափանիշների իրականացմանը, որը համահունչ է քրեական արդարադատության բարեփոխումների գործընթացին: Ծրագիրն ու դասընթացների զարգացումը, դասընթացների նյութերն ու 22 դասավանդողների ուղղորդումը հիմնված է քննիչների և դատախազների շրջանում 2015 թվականին իրականացված գնահատման ընթացքում ի հայտ եկած բացերի ու քննչական փորձառության պակասի վրա: Ծրագիրը ներառում էր քրեական գործի քննության ընդհանուր մեթոդաբանություն, խոշտանգման և վատ վերաբերմունքի վերաբերյալ հայտարարությունների քննություն և կյանքի իրավունքին առնչվող գործեր, խոցելի տուժողների/վկաների և կասկածյալների մասնակցությամբ գործերի քննություն, մինչդատական կալանք և քրեական գործի քննության հարակից խնդիրներ: Դասընթացներն օգնել են նրանց կապակցել նոր ձեռք բերված գիտելիքներն իրենց գործնական փորձին` ավելի ընդլայնելով հմտությունները: Դասընթացների համընդհանուր նպատակն էր նպաստել անպատժելիության դեմ պայքարին և հզորացնելու օրենքի գերակայությունը երկրում: «ԵՄ-ն շատ ուրախ է այս ծրագրին առնչություն ունենալու համար: Թույլ տվեք հիշեցնել, որ վերջին տարիների ընթացքում ԵՄ-ն շուրջ 50 միլիոն եվրո է ծախսել Հայաստանում արդարադատության ոլորտին աջակցելու ուղղությամբ: Մենք շատ գոհ ենք, որ կարողանում ենք նպաստել Հայաստանի բարեփոխումներին: Մենք ցանկանում ենք շարունակել մեր փոխգործակցությունը հայաստանյան նոր կառավարության հետ և սահմանել արդարադատության ոլորտում համագործակցության ոլորտները: Սա շատ կարևոր ծրագիր է, Հայաստանն ունի լավ քննիչների կարիք: Այս ծրագրի շնորհիվ հայ քննիչները ծանոթացել են չափորոշիչների սահմանման ընթացակարգի նոր զարգացումներին, որոնք ղեկավարվում են Եվրոպայի խորհրդի կողմից: Հույս ունեմ, որ հայաստանյան իրավապահ մարմիններն ու արդարադատությունն իրենց օգուտները կքաղեն այս ծրագրից և կլուծեն ոլորտում առկա խնդիրները, որոնք բնորոշ են ոչ միայն Հայաստանին, այլև Եվրոպային», - ասել է Հաաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի և Արդարադատության ակադեմիայի համագործակցությունը` նշելով դասընթացների և դասավանդողների ստեղծված խմբի կարևորությունը: Դասընթացների նյութերը հասանելի են հարության համար և կարող են ներբեռնվել այս հղումներով` http://justiceacademy.am/#791 http://www.coe.int/en/web/yerevan/publications1