Հանրային ֆինանսների կառավարումը Հարավային Կովկասում | EUNewsletter

Հանրային ֆինանսների կառավարումը Հարավային Կովկասում

27 Սեպտեմբեր 2017
DSC_8581

Սեպտեմբերի 19-ին ավարտվեց ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի արտաքին աուդիտի համակարգի անկախության, արդյունավետության և թափանցիկության հզորացում» ծրագիրը, որը իրականացրել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ/GIZ): Հանդիպումը կազմակերպվել էր եզրափակելու 2014-ից 2017 թվականներին իրականացված այս ծրագիրն ու մեկնարկելու նոր՝ «Հանրային ֆինանսների կառավարումը Հարավային Կովկասում» ծրագիրը, որը կտևի մինչև 2020 թվականը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

DSC_8650Ծրագրին Եվրոպական միությունը հատկացել էր 800,000 եվրո, որի նպատակը Հայաստանի արտաքին աուդիտի համակարգի անկախության, արդյունավետության և թափացիկության հզորացումն էր: Նոր ծրագիրը Վրաստանում և Հայաստանում հանրային ֆինանսների ենթահամակարգերը կմոտեցնի եվրոպական և միջազգային չափանիշներին՝ հատկապես արդյունքահենության, արդյունավետության և հաշվետվողականության ոլորտներում: Կոնկրետ նպատակները համաձայնեցվում են գործընկեր ինստիտուտների` Ազգային ժողովի, Վերահսկիչ պալատի, ֆինանսների նախարարության և Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հետ: Ծրագրին աջակցում է Եվրոպական միությունը «Հայաստանում հանրային ֆինանսների կառավարման հզորացում» գործողության շրջանակում. ԵՄ օժանդակությունը 1,000,000 եվրո է:

DSC_8645Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Պաուլիուս Ստրելչունասը ընդգծեց հանրային ֆինանսների կառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելիս Հայաստանի գրանցած ձեռքբերումները. «Եվրոպական միությունն իր գործընկերների հետ աջակցում է հանրային ֆինանսների կառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու Հայաստանի երկարաժակետ հանձնառությանը: Մենք հավատում ենք, որ լավ արդյունքներ գրանցվում են, երբ նախաձեռնություններն իրականացնում է հենց կառավարութունը: ԵՄ-ն հավատում է, որ կառավարությանը համագործակցությունը մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և ավելի լայն հատվածների հետ կարևոր է բարեփոխումների հանդեպ վստահությունը բարձրացնելու համար. հետևաբար, այս ծրագիրն այդ ամենի իրականացման ուղղությամբ դրական քայլերից մեկը կլինի: Հայաստանը մեծ ձեռքբերումներ ունի հանրային ֆինանսների համակարգի առանցքային դերակատարների հզորացման գործում, հետեւաբար, այս նոր համատեղ գործողությունը ոչ միայն կաջակցի Հայաստանում հանրային ֆինանսների կառավարման համակարգերի արդյունավետությանն ու թափանցիկությանը, այլև կհամապատասխանի միջազգային լավագույն փորձին և չափանիշներին»:

DSC_8732«Հանրային ֆինանսների կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Պետեր Դինայգերը ներկայացրեց առաջին ծրագրի արդյունքները և նոր ծրագրով նախատեսված գործողությունները. ««Հայաստանի արտաքին աուդիտի համակարգի անկախության, արդյունավետության և թափանցիկության հզորացում» ծրագիրը հետաքրքիր էր, մենք լավ արդյունքներ գրանցեցինք: Այնուամենայնիվ, դեռ շատ անելիքներ կան: Մենք հույս ունենք շարունակել այս համագործակցությունը ապագայում ավելի շատ դրական փոփոխություն ու կոնկրետ արդյունքներ ունենալու համար: Նոր՝ «Հանրային ֆինանսների կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրից ակնկալիքները մեծ են և հիմնված են մեր նախորդ անելիքների վրա՝ ծրագրային բյուջետավորում, պետական ներքին ֆինանսական հսկողություն (ներառյալ՝ ներքին աուդիտ) և պետական գնումներ»: