Հանրային քննարկում գյուղատնտեսության ռազմավարության վերաբերյալ | EUNewsletter

Հանրային քննարկում գյուղատնտեսության ռազմավարության վերաբերյալ

1 April 2015

Մարտի 30-ին ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակն ու ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կազմակերպել էին հանրային քննարկում՝ նվիրված Հայաստանի գյուղի և գյուղատնտեսության 2015-2025թթ. կայուն զարգացման ռազմավարության մշակման գործընթացին: Քննարկումը կազմակեպվել էր «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարության և մանր ֆերմերական արտադրության միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ:
Ծրագրի շրջանակներում ձևավորվել էր աշխատանքային խումբ, որը մշակել է գյուղի և գյուղատնտեսության 2015-2025թթ. կայուն զարգացման ռազմավարությունը` հատուկ ուշադրություն դարձնելով պարենային անվտանգության բաղադրիչներին:
Ծրագրի իրականացման գործընթացում ներառված են փորձագետներ գյուղատնտեսության ոլորտից, շահառուներ և ներկայացուցիչներ միջազգային կազմակերպություններից ու ազգային աշխատանքային խմբերից: Այս ամենին զուգահեռ ՕՔՍՖԱՄ-ը ևս ստեղծել է աշխատանքային խմբեր, որոնք աշխատում են Հայաստանի 10 մարզերում:
ARS_5506Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերն ընդգծեց, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին: «Սա պարզապես փայլուն է, որ մենք ունենք այս տարածաշրջանային ծրագիրը, որը ոչ միայն ուղղված է պարենային անվտանգությանը, այլև ընդհանուր առմամբ ուղիղ աջակցություն է տրամադրում ՀՀ Կառավարությանն ու գյուղատնտեսության նախարարությանը՝ թարմացնելով ոլորտին վերաբերող ռազմավարությունը»:
ՕՔՍՖԱՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը խոսեց ծրագրի ձեռքբերումների մասին: «2015-2025թթ. գյուղատնտեսության ռազմավարության զարգացման մշակման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ու ՕՔՍՖԱՄ-ը եկել են ընդհանուր համաձայնության, որ պարենային անվտանգության ռազմավարությունը լինի կարևոր բաղադրիչ: Այս ծրագիրն աննախադեպ երևույթ է, քանի որ այստեղ ներգրավված են փորձագետներ, և աշխատանքային խմբեր են ստեղծված: Երբ ռազմավարությունը մշակվում է այդքան մեծ զանգվածների կողմից, ինչպես նաև տարբեր մակարդակներում՝ և՛ փոքր ֆերմերների, և՛ մարզային իշխանությունների, ինչպես նաև ազգային մակարդակում՝ տարբեր հասարակական կազմակերպությունների, փորձագետների, դաշինքների ներգրավմամբ, որպեսզի այն իսկապես լիիրավ կերպով նպաստի այն նպատակին, ինչի համար մշակվում է»:
ՀՀ գյուղատնտեսութայն փոխնախարար Արմեն Հարությունյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին և Հայաստանում ԵՄ պատվիրակությանը ոլորտում շարունակական աջակցության համար: «2015-2025թթ. գյուղատնտեսության ռազմավարության զարգացման մշակման գործին շատ մասնագետներ են ներգրավված, աշխատում են տարբեր փորձագետներ, որոնք կարողացել են գտնել շատ խնդիրներ գյուղատնտեսության ոլորտում: Այդ ընթացքում ամբողջ գյուղատնտեսական սեկտորն ուսումնասիրվել է և դրա արդյունքները ներկայացված են նախագծում»:
Միջոցառմանը ներկա էին նաև փորձագետներ ինչպես կառավարությունից, այնպես էլ մասնավոր հատվածից և փորձագետներ գյուղատնտեսության ոլորտից, ովքեր ևս ելույթներ ունեցան գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ:

Հանրային քննարկում գյուղատնտեսության ռազմավարության վերաբերյալ

Մարտի 30-ին ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակն ու ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կազմակերպել էին հանրային քննարկում՝ նվիրված Հայաստանի գյուղի և գյուղատնտեսության 2015-2025թթ. կայուն զարգացման ռազմավարության մշակման գործընթացին: Քննարկումը կազմակեպվել էր «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարության և մանր ֆերմերական արտադրության միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակներում ձևավորվել էր աշխատանքային խումբ, որը մշակել է գյուղի և գյուղատնտեսության 2015-2025թթ. կայուն զարգացման ռազմավարությունը` հատուկ ուշադրություն դարձնելով պարենային անվտանգության բաղադրիչներին: Ծրագրի իրականացման գործընթացում ներառված են փորձագետներ գյուղատնտեսության ոլորտից, շահառուներ և ներկայացուցիչներ միջազգային կազմակերպություններից ու ազգային աշխատանքային խմբերից: Այս ամենին զուգահեռ ՕՔՍՖԱՄ-ը ևս ստեղծել է աշխատանքային խմբեր, որոնք աշխատում են Հայաստանի 10 մարզերում: ARS_5506Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերն ընդգծեց, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին: «Սա պարզապես փայլուն է, որ մենք ունենք այս տարածաշրջանային ծրագիրը, որը ոչ միայն ուղղված է պարենային անվտանգությանը, այլև ընդհանուր առմամբ ուղիղ աջակցություն է տրամադրում ՀՀ Կառավարությանն ու գյուղատնտեսության նախարարությանը՝ թարմացնելով ոլորտին վերաբերող ռազմավարությունը»: ՕՔՍՖԱՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը խոսեց ծրագրի ձեռքբերումների մասին: «2015-2025թթ. գյուղատնտեսության ռազմավարության զարգացման մշակման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ու ՕՔՍՖԱՄ-ը եկել են ընդհանուր համաձայնության, որ պարենային անվտանգության ռազմավարությունը լինի կարևոր բաղադրիչ: Այս ծրագիրն աննախադեպ երևույթ է, քանի որ այստեղ ներգրավված են փորձագետներ, և աշխատանքային խմբեր են ստեղծված: Երբ ռազմավարությունը մշակվում է այդքան մեծ զանգվածների կողմից, ինչպես նաև տարբեր մակարդակներում՝ և՛ փոքր ֆերմերների, և՛ մարզային իշխանությունների, ինչպես նաև ազգային մակարդակում՝ տարբեր հասարակական կազմակերպությունների, փորձագետների, դաշինքների ներգրավմամբ, որպեսզի այն իսկապես լիիրավ կերպով նպաստի այն նպատակին, ինչի համար մշակվում է»: ՀՀ գյուղատնտեսութայն փոխնախարար Արմեն Հարությունյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին և Հայաստանում ԵՄ պատվիրակությանը ոլորտում շարունակական աջակցության համար: «2015-2025թթ. գյուղատնտեսության ռազմավարության զարգացման մշակման գործին շատ մասնագետներ են ներգրավված, աշխատում են տարբեր փորձագետներ, որոնք կարողացել են գտնել շատ խնդիրներ գյուղատնտեսության ոլորտում: Այդ ընթացքում ամբողջ գյուղատնտեսական սեկտորն ուսումնասիրվել է և դրա արդյունքները ներկայացված են նախագծում»: Միջոցառմանը ներկա էին նաև փորձագետներ ինչպես կառավարությունից, այնպես էլ մասնավոր հատվածից և փորձագետներ գյուղատնտեսության ոլորտից, ովքեր ևս ելույթներ ունեցան գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ: