Հանրային նորարարություն ավելի լավ կառավարման համար | EUNewsletter

Հանրային նորարարություն ավելի լավ կառավարման համար

8 Փետրվար 2017
^F0DCC726A57AC978FBC0A3546D5D5405528A8582443E0D3233^pimgpsh_fullsize_distr

2017-ի առաջին ամիսը՝ հունվարը, «նորարարության» ամիս էր: Հունվարի 19-27-ը տեղի ունեցավ հայկական երկրորդ «Հանրային կառավարման նորարարության շաբաթ» միջոցառումների շարքը: Միջոցառումների շաբաթը կազմակերպվել էր որպես Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Նորարար առաջընթաց» ծրագրի մաս, որը իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Կոլբա նորարարական լաբորատորիան:
«Հանրային կառավարման նորարարության շաբաթվա» առաջին միջոցառումը նվիրված էր Հայաստանում ապագայի «Բաց կառավարման» հնարավորության մշակման ու զարգացման քառօրյա քննարկմանը: Ինչպե՞ս են նորագույն տեխնոլոգիաներն ազդում պետական կառավարման համակարգի վրա: Ինչպե՞ս են այս փոփոխություններին արձագանքում հանրային կառավարման հատվածի ներկայացուցիչները: Հունվարի 23-ին այս հարցերը քննարկվեցին «Պեչա-կուչա» ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ:
Հունվարի 27-ին շաբաթը եզրափակեց «Հանրային նորարարության» մրցանակաբաշխությունը: 2016 թվականին Կոլբա նորարարական լաբորատորիան Հայաստանի կառավարության աջակցությամբ հայտարարել էր հանրային կառավարման ոլորտում նորարար գաղափարների մրցույթ պետական ծառայողների շրջանում: Արդարադատության նախարարության և վարչապետի վարչակազմի պետական աշխատողներ ներկայացրել էին նորարար եղանակներով փոքրածավա լխնդիրներ լուծելու 23 գաղափար: Մրցանակաբաշխությանը ներկա էին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ու ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

ARS_4815Դեսպան Սվիտալսկին կարևորել է նորարությունը հանրային կառավարման ոլորտում. «Եկեք հստակ տարբերակենք. նորարարություն ասելով՝ նկատի չունենք հայտնագործությունները: Մեծ տարբերություն կա նորարարության և հայտնագործության միջև: Հայտնագործություն անելն այնքան էլ դժվար չէ, իսկ նորարարությունը շատ մարտահրավերներ ունի, քանի որ անհրաժեշտ է համակարգ, ճիշտ և ժամանակակից կառավարում՝ գաղափարները կյանքի կոչելու համար: ԵՄ-ն ուրախ է, որ կարող է աջակցել նման ծրագրերին: Մենք ցանկանում ենք լինել ասոցացված ստեղծարարության և նորարարության հետ: Երբ լսում ենք, որ նոր կառավարությունն ասում է, որ երկրի ապագան պետք է հիմնված լինի ինտելեկտուալ Հայաստանի տեսլականի վրա, թվում է` հիանալի համընկնում է: Ծրագիրը սկզբում ռիսկային էր թվում, բայց ոգևորված ենք դիմորդների քանակից և դրական արձագանքից: Հուսով եմ, որ ծրագիրն իր հետքը կթողնի»:

Նախարար Հովհաննիսյանը նշեց, որ նման ծրագրերը խթանում են երիտասարդներին իրականացնել իրենց նորարար գաղափարները. «Ուրախ եմ լինել այստեղ ոչ այն պատճառով, որ սա համատեղ ծրագիր է, այլ ծրագրի թեմայի պատճառով: Ուրախ եմ նաև, որ արդարադատության նախարարությունը ստանձնել է նորարարական գաղափարների իրագործման առաջամարտիկի դերը, ինչպիսին է վերջերս գործարկված իրավական ակտերի նախագծերի հրապարակման www.e-draft.am միասնական հարթակը, պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների գործարկումը և այլն: Մենք պետք է մտածենք առանց երկմտելու և շարժվենք առաջ»:
Վեց լավագույն և առավել նորարար գաղափարները ստացան պարգևներ և հավաստագրեր: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Կոլբա նորարարական լաբորատորիան ԵՄ օգնությամբ ծրագրային առաջարկների մշակման և փորձարկման փուլերում կաջակցի ինկուբացիոն նախագծերին:  Միջոցառման ժամանակ հանձնվեցին նաև խրախուսական մրցանակներ:

^2E3BA2C589B0198775F7B9C14DF7204CE67C4D9B43CBFCCD28^pimgpsh_fullsize_distr

Հանրային նորարարություն ավելի լավ կառավարման համար

2017-ի առաջին ամիսը՝ հունվարը, «նորարարության» ամիս էր: Հունվարի 19-27-ը տեղի ունեցավ հայկական երկրորդ «Հանրային կառավարման նորարարության շաբաթ» միջոցառումների շարքը: Միջոցառումների շաբաթը կազմակերպվել էր որպես Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Նորարար առաջընթաց» ծրագրի մաս, որը իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Կոլբա նորարարական լաբորատորիան: «Հանրային կառավարման նորարարության շաբաթվա» առաջին միջոցառումը նվիրված էր Հայաստանում ապագայի «Բաց կառավարման» հնարավորության մշակման ու զարգացման քառօրյա քննարկմանը: Ինչպե՞ս են նորագույն տեխնոլոգիաներն ազդում պետական կառավարման համակարգի վրա: Ինչպե՞ս են այս փոփոխություններին արձագանքում հանրային կառավարման հատվածի ներկայացուցիչները: Հունվարի 23-ին այս հարցերը քննարկվեցին «Պեչա-կուչա» ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ: Հունվարի 27-ին շաբաթը եզրափակեց «Հանրային նորարարության» մրցանակաբաշխությունը: 2016 թվականին Կոլբա նորարարական լաբորատորիան Հայաստանի կառավարության աջակցությամբ հայտարարել էր հանրային կառավարման ոլորտում նորարար գաղափարների մրցույթ պետական ծառայողների շրջանում: Արդարադատության նախարարության և վարչապետի վարչակազմի պետական աշխատողներ ներկայացրել էին նորարար եղանակներով փոքրածավա լխնդիրներ լուծելու 23 գաղափար: Մրցանակաբաշխությանը ներկա էին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ու ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

ARS_4815Դեսպան Սվիտալսկին կարևորել է նորարությունը հանրային կառավարման ոլորտում. «Եկեք հստակ տարբերակենք. նորարարություն ասելով՝ նկատի չունենք հայտնագործությունները: Մեծ տարբերություն կա նորարարության և հայտնագործության միջև: Հայտնագործություն անելն այնքան էլ դժվար չէ, իսկ նորարարությունը շատ մարտահրավերներ ունի, քանի որ անհրաժեշտ է համակարգ, ճիշտ և ժամանակակից կառավարում՝ գաղափարները կյանքի կոչելու համար: ԵՄ-ն ուրախ է, որ կարող է աջակցել նման ծրագրերին: Մենք ցանկանում ենք լինել ասոցացված ստեղծարարության և նորարարության հետ: Երբ լսում ենք, որ նոր կառավարությունն ասում է, որ երկրի ապագան պետք է հիմնված լինի ինտելեկտուալ Հայաստանի տեսլականի վրա, թվում է` հիանալի համընկնում է: Ծրագիրը սկզբում ռիսկային էր թվում, բայց ոգևորված ենք դիմորդների քանակից և դրական արձագանքից: Հուսով եմ, որ ծրագիրն իր հետքը կթողնի»: Նախարար Հովհաննիսյանը նշեց, որ նման ծրագրերը խթանում են երիտասարդներին իրականացնել իրենց նորարար գաղափարները. «Ուրախ եմ լինել այստեղ ոչ այն պատճառով, որ սա համատեղ ծրագիր է, այլ ծրագրի թեմայի պատճառով: Ուրախ եմ նաև, որ արդարադատության նախարարությունը ստանձնել է նորարարական գաղափարների իրագործման առաջամարտիկի դերը, ինչպիսին է վերջերս գործարկված իրավական ակտերի նախագծերի հրապարակման www.e-draft.am միասնական հարթակը, պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների գործարկումը և այլն: Մենք պետք է մտածենք առանց երկմտելու և շարժվենք առաջ»: Վեց լավագույն և առավել նորարար գաղափարները ստացան պարգևներ և հավաստագրեր: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Կոլբա նորարարական լաբորատորիան ԵՄ օգնությամբ ծրագրային առաջարկների մշակման և փորձարկման փուլերում կաջակցի ինկուբացիոն նախագծերին:  Միջոցառման ժամանակ հանձնվեցին նաև խրախուսական մրցանակներ:

^2E3BA2C589B0198775F7B9C14DF7204CE67C4D9B43CBFCCD28^pimgpsh_fullsize_distr