Հանդիպում վարչապետի հետ և ստորագրման արարողություն | EUNewsletter

Հանդիպում վարչապետի հետ և ստորագրման արարողություն

21 October 2015

Հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Լասլո Բարանյայի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության ղեկավարը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ Եվրոպական միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից, և այս համատեքստում գոհունակությամբ նշել է, որ հոկտեմբերի 12-ին ԵՄ խորհուրդը Եվրոպական հանձնաժողովին և ԵՄ Բարձր ներկայացուցչին մանդատ տվեց՝ Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու համար, որն էլ հնարավորություն կտա նոր մակարդակի բարձրացնել ՀՀ-ԵՄ հարաբերությունները:
ARS_3912Հովիկ Աբրահամյանը բարձր և արդյունավետ է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը, ինչի մասին է վկայում մի շարք համատեղ ծրագրերի հաջող ընթացքը, մասնավորապես էներգետիկ, տրանսպորտային, ճանապարհային, ջրային ենթակառուցվածքների զարգացման և այլ ուղղություններով: Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ ծրագրերն առաջնահերթ նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության զարգացման համար:
ԵՆԲ փոխնախագահը նշել է, որ իր համար պատիվ է այցելել Հայաստան և ծանոթանալ բանկի աջակցությամբ Հայաստանում նախկինում իրականացված ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև ներկայիս ծրագրերի ընթացքին և ապագա նախագծերի հնարավորություններին: Լասլո Բարանյայը նշել է, որ բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում տարբեր բնագավառներում իրականացվող ծրագրերի կատարողականի արդյունքները տպավորիչ են, և ԵՆԲ-ն պատրաստ է շարունակել տեխնիկական և ֆինանսական աջակցությունը Հայաստանին:
Լասլո Բարանյայը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը և Հովիկ Աբրահամյանի անձնական ներդրումը երկկողմ գործակցության զարգացման հարցում: Ողջունելով վարչապետի՝ ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ծրագրերը շարունակելու առաջարկությունը՝ ԵՆԲ փոխնախագահն ընդգծել է, որ ֆինանսավորման ավելացման անհրաժեշտություն կա, և Եվրոպական ներդրումային բանկը պատրաստ է ավելացնել Հայաստանին տրամադրվող աջակցության չափը: Նա հեռանկարային է համարել ճանապարհային, ջրային ենթակառուցվածքների բարելավման, ջրային ռեսուրսների կառավարման, կրթության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՆԲ փոխնախագահին օժանդակությունը շարունակելու պատրաստակամության համար և ՀՀ Կառավարության անունից հավաստիացրել, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն: Հանդիպման ավարտին զրուցակիցները վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը՝ շարունակելու և խորացնելու արդյունավետ համագործակցությունը:
Ավելի ուշ ՀՀ Կառավարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել են համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք փաստաթղթեր:
ARS_3990Ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի կոշտ թափոններ` փուլ 1» 8 մլն եվրո արժողությամբ ֆինանսական պայմանագիրը: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ԵՆԲ փոխնախագահ Լասլո Բարանյայը: «Երևանի կոշտ թափոնների ծրագիրը» երեք բաղադրիչի միջոցով բարելավելու է Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգը:
Ստորագրվել է նաև կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում համագործակցելու պատրաստակամության մասին փոխըմբռնման հուշագիր ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի, Եվրոպական միության և Եվրոպական ներդրումային բանկի միջև: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչ, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ԵՆԲ փոխնախագահ Լասլո Բարանյայը:
Հաջորդիվ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ԵՆԲ փոխնախագահ Լասլո Բարանյայն ստորագրել են «Մ6-Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի վերականգնման և բարելավման ներդրումային ծրագրի» մտադրությունների մասին հռչակագիրը:
Հռչակագրով կողմերը հաստատում են իրենց հետաքրքրությունն ու պատրաստակամությունը՝ համագործակցելու և Վանաձորից Բագրատաշեն 90 կմ երկարությամբ Մ6 միջպետական ճանապարհի վերականգնման և արդիականացման ծրագիրն իրականացնելու վերաբերյալ:

Հանդիպում վարչապետի հետ և ստորագրման արարողություն

Հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Լասլո Բարանյայի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ Եվրոպական միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից, և այս համատեքստում գոհունակությամբ նշել է, որ հոկտեմբերի 12-ին ԵՄ խորհուրդը Եվրոպական հանձնաժողովին և ԵՄ Բարձր ներկայացուցչին մանդատ տվեց՝ Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու համար, որն էլ հնարավորություն կտա նոր մակարդակի բարձրացնել ՀՀ-ԵՄ հարաբերությունները: ARS_3912Հովիկ Աբրահամյանը բարձր և արդյունավետ է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը, ինչի մասին է վկայում մի շարք համատեղ ծրագրերի հաջող ընթացքը, մասնավորապես էներգետիկ, տրանսպորտային, ճանապարհային, ջրային ենթակառուցվածքների զարգացման և այլ ուղղություններով: Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ ծրագրերն առաջնահերթ նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության զարգացման համար: ԵՆԲ փոխնախագահը նշել է, որ իր համար պատիվ է այցելել Հայաստան և ծանոթանալ բանկի աջակցությամբ Հայաստանում նախկինում իրականացված ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև ներկայիս ծրագրերի ընթացքին և ապագա նախագծերի հնարավորություններին: Լասլո Բարանյայը նշել է, որ բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում տարբեր բնագավառներում իրականացվող ծրագրերի կատարողականի արդյունքները տպավորիչ են, և ԵՆԲ-ն պատրաստ է շարունակել տեխնիկական և ֆինանսական աջակցությունը Հայաստանին: Լասլո Բարանյայը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը և Հովիկ Աբրահամյանի անձնական ներդրումը երկկողմ գործակցության զարգացման հարցում: Ողջունելով վարչապետի՝ ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ծրագրերը շարունակելու առաջարկությունը՝ ԵՆԲ փոխնախագահն ընդգծել է, որ ֆինանսավորման ավելացման անհրաժեշտություն կա, և Եվրոպական ներդրումային բանկը պատրաստ է ավելացնել Հայաստանին տրամադրվող աջակցության չափը: Նա հեռանկարային է համարել ճանապարհային, ջրային ենթակառուցվածքների բարելավման, ջրային ռեսուրսների կառավարման, կրթության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՆԲ փոխնախագահին օժանդակությունը շարունակելու պատրաստակամության համար և ՀՀ Կառավարության անունից հավաստիացրել, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն: Հանդիպման ավարտին զրուցակիցները վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը՝ շարունակելու և խորացնելու արդյունավետ համագործակցությունը: Ավելի ուշ ՀՀ Կառավարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել են համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք փաստաթղթեր: ARS_3990Ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի կոշտ թափոններ` փուլ 1» 8 մլն եվրո արժողությամբ ֆինանսական պայմանագիրը: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ԵՆԲ փոխնախագահ Լասլո Բարանյայը: «Երևանի կոշտ թափոնների ծրագիրը» երեք բաղադրիչի միջոցով բարելավելու է Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգը: Ստորագրվել է նաև կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում համագործակցելու պատրաստակամության մասին փոխըմբռնման հուշագիր ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի, Եվրոպական միության և Եվրոպական ներդրումային բանկի միջև: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչ, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ԵՆԲ փոխնախագահ Լասլո Բարանյայը: Հաջորդիվ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ԵՆԲ փոխնախագահ Լասլո Բարանյայն ստորագրել են «Մ6-Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի վերականգնման և բարելավման ներդրումային ծրագրի» մտադրությունների մասին հռչակագիրը: Հռչակագրով կողմերը հաստատում են իրենց հետաքրքրությունն ու պատրաստակամությունը՝ համագործակցելու և Վանաձորից Բագրատաշեն 90 կմ երկարությամբ Մ6 միջպետական ճանապարհի վերականգնման և արդիականացման ծրագիրն իրականացնելու վերաբերյալ: