Հայկական հնդկաձավարը մտնում է շուկա | EUNewsletter

Հայկական հնդկաձավարը մտնում է շուկա

21 Հուլիս 2017
DSC_3472

Հուլիսի 14-ին Շիրակի մարզի սահմանամերձ Բավրա համայնքում բացվել է հնդկացորենի վերամշակման երկրորդ գործարանը: «Նոր հատիկ»-ը Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի (ԵՀԳԳԶԾ/ENPARD) «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» տեխնիկական աջակցության բաղադրիչի մասն է:

DSC_3607ENPARD-ը ֆինանսավորում է Եվրոպական միությունը (2.4 միլիոն եվրո) և Ավստրիայի զարգացման գործակալությունը (1 միլիոն եվրո): Եռամյա ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2015 թվականի հունվարին՝ նպատակ ունենալով աջակցել երկրում կայուն գյուղատնտեսությանը: Կառավարության կողմից ծրագրի գործընկերը Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունն է: ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ/UNIDO) և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն (ՄԱԶԾ/UNDP) իրականցնում են ENPARD-ի «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» տեխնիկական աջակցության բաղադրիչը՝ աշխատելով առաջնային արտադրող և վերամշակող 53 կոոպերատիվների հետ: ՄԱԱԶԿ-ն և ՄԱԶԾ-ն աշխատում են միասին, որպեսզի ստեղծեն և հզորացնեն արտադրող/վերամշակող խմբերն ու նրանց արդյունավետորեն ներգրավեն արժեշղթաների զարգացման գործընթացում:
2016 թվականին առաջնային արտադրության կոոպերատիվներին տրամադրվել է հնդկացորենի սերմ և պարարտանյութ, իսկ մայր կոոպերատիվներին` հնդկացորենի վերամշակման գործարաններ։ Արդյունքում՝ մշակվել է 520 հեկտար հողատարածք`1 հեկտարից արձանագրելով միջինը 1.2 տոննա հնդկացորենի բերք։ Այժմ ֆերմերները կարող են վերամշակել բերքը գործարաններում, վաճառել ու ավելացնել եկամուտը: Բացի այդ, ծրագրի աջակցությամբ միջազգային և տեղական փորձագետներն անցկացրել են ֆերմերների ուսուցումներ հնդկացորենի ցանքի, պարարտացման, բերքահավաքի, բերքի պահպանման, վերամշակման, ինչպես նաև հնդկացորենի մեղրի արտադրության կազմակերպման վերաբերյալ:
Բավրայի (Շիրակի մարզ) և Ծովագյուղի (Գեղարքունիքի մարզ) գործարաններին հնդկացորեն ապահովելու համար հնդկացորեն արտադրող 67 համայնքների 551 ֆերմերներն ընդգրկվել են Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 33 կոոպերատիվներում։ «Նոր հատիկ» գործարանի շինարարական աշխատանքները ֆինանսավորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Այն միավորում է 28 կոոպերատիվների Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերից։ Շուտով «Նոր հատիկ»-ի հնդկաձավարը կհայտնվի հայկական շուկայում:

DSC_3572Գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները ներկա էին «Նոր հատիկ»-ի բացմանն ու մասնակցեցին կարմիր ժապավենի կտրման արարողությանը: Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը շնորհավորեց բոլոր գործընկերներին. «Կարևոր օր է ոչ միայն այս գործարանի շնորհիվ միավորված կոոպերատիվների համար, այլ նաև Հայաստանի գյուղատնտեսության համար: Հիշում եմ, երբ երկու տարի առաջ սկսեցինք ENPARD ծրագրի քննարկումը, մեր առջև խնդիր կար, թե ինչ ուղղությունների վրա ենք կենտրոնանալու: Մենք առաջնահերթությունը տվեցինք երկու ուղղության՝ կոոպերատիվների խթանում ու այլընտրանքային մշակաբուսերի մշակում, որոնք ավելի բարձր շահութաբերություն կապահովեն: Այժմ գրանցում ենք արդյունքներ, որոնք մոտիվացնում են հաջորդ քայլերի համար»:

DSC_3657«Նոր հատիկ» կոոպերատիվի և հնդկացորենի վերամշակման գործարանի ղեկավար Կորյուն Սմբուլյանը շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին. «Շնորհակալ եմ, որ այսօր այսքան մարդ է հավաքվել մեզ շնորհավորելու: Մենք ունենք հնդկացորենի մշակման 15 տարվա փորձ, բայց այս արդյունքին ենք հասել, քանի որ ունենք այսքան գործընկերներ: Ունենք լավ բերք, լավ սարքավորումներ, ինչն էլ նշանակում է, որ շուկա կմտնենք որակյալ արտադրանքով»:

Հայկական հնդկաձավարը մտնում է շուկա

Հուլիսի 14-ին Շիրակի մարզի սահմանամերձ Բավրա համայնքում բացվել է հնդկացորենի վերամշակման երկրորդ գործարանը: «Նոր հատիկ»-ը Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի (ԵՀԳԳԶԾ/ENPARD) «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» տեխնիկական աջակցության բաղադրիչի մասն է:

DSC_3607ENPARD-ը ֆինանսավորում է Եվրոպական միությունը (2.4 միլիոն եվրո) և Ավստրիայի զարգացման գործակալությունը (1 միլիոն եվրո): Եռամյա ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2015 թվականի հունվարին՝ նպատակ ունենալով աջակցել երկրում կայուն գյուղատնտեսությանը: Կառավարության կողմից ծրագրի գործընկերը Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունն է: ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ/UNIDO) և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն (ՄԱԶԾ/UNDP) իրականցնում են ENPARD-ի «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» տեխնիկական աջակցության բաղադրիչը՝ աշխատելով առաջնային արտադրող և վերամշակող 53 կոոպերատիվների հետ: ՄԱԱԶԿ-ն և ՄԱԶԾ-ն աշխատում են միասին, որպեսզի ստեղծեն և հզորացնեն արտադրող/վերամշակող խմբերն ու նրանց արդյունավետորեն ներգրավեն արժեշղթաների զարգացման գործընթացում: 2016 թվականին առաջնային արտադրության կոոպերատիվներին տրամադրվել է հնդկացորենի սերմ և պարարտանյութ, իսկ մայր կոոպերատիվներին` հնդկացորենի վերամշակման գործարաններ։ Արդյունքում՝ մշակվել է 520 հեկտար հողատարածք`1 հեկտարից արձանագրելով միջինը 1.2 տոննա հնդկացորենի բերք։ Այժմ ֆերմերները կարող են վերամշակել բերքը գործարաններում, վաճառել ու ավելացնել եկամուտը: Բացի այդ, ծրագրի աջակցությամբ միջազգային և տեղական փորձագետներն անցկացրել են ֆերմերների ուսուցումներ հնդկացորենի ցանքի, պարարտացման, բերքահավաքի, բերքի պահպանման, վերամշակման, ինչպես նաև հնդկացորենի մեղրի արտադրության կազմակերպման վերաբերյալ: Բավրայի (Շիրակի մարզ) և Ծովագյուղի (Գեղարքունիքի մարզ) գործարաններին հնդկացորեն ապահովելու համար հնդկացորեն արտադրող 67 համայնքների 551 ֆերմերներն ընդգրկվել են Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 33 կոոպերատիվներում։ «Նոր հատիկ» գործարանի շինարարական աշխատանքները ֆինանսավորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Այն միավորում է 28 կոոպերատիվների Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերից։ Շուտով «Նոր հատիկ»-ի հնդկաձավարը կհայտնվի հայկական շուկայում: