Հայկական կրթական համակարգի հզորացում ԵՄ աջակցությամբ | EUNewsletter

Հայկական կրթական համակարգի հզորացում ԵՄ աջակցությամբ

4 Հուլիս 2016
13522018_1051096571610938_7211381780572346326_n

Վերջին երկու տարիների ընթացքում ԵՄ-ն աջակցել է Հայաստանին բարելավել բարձրագույն կրթությունն ու այն ավելի մոտ դարձնել եվրոպական կրթական համակարգին: Հուլիսի 1-ին տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ‹‹Հայաստանի բարձրագույն կրթության զարգացում եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով›› Թվինինգ ծրագրի փակման համաժողովը: Համաժողովին մասնակցել են հայկական կրթական համակարգի փորձագետներ և կառավարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ներկայացուցիչներ միջազգային հանրությունից: Ծրագիրն օժանդակել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի և որակավորումների ազգային շրջանակի վերանայմանը, Բոլոնիայի գործընթացն իրականացնելու գործում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի կարողությունների զարգացմանը, ինչպես նաև աջակցել է Հայաստանի բուհերին Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ իրենց ուսումնական ծրագրերը վերանայելու և աշխատաշուկայի պահանջներին համապատասխանություն ապահովելու հարցում:
Ծրագրի ընթացքում Ֆինլանդիայից և Գերմանիայից Հայաստան է այցելել 43 փորձագետ ՀՀ բարձրագույն կրթության օրենսդրության վերանայման, վերապատրաստումների անցկացման, հայ մասնագետների հետ փորձի փոխանակման նպատակով:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ևս մասնակցել է միջոցառմանը և շեշտել է Հայաստանի և ԵՄ-ի միջև առկա կրթական կապերը: «Կրթությունը շատ կարևոր է ԵՄ-ի համար: Հայաստանը կարող է հույս դնել մեր աջակցության վրա, որպեսզի հայկական կրթական մակարդակն էլ ավելի մոտենա եվրոպականին և 21-րդ դարի պահանջներին: Ես կարծում եմ, որ կրթությունն այն ոլորտն է, որտեղ կապը Հայաստանի ու եվրոպական ընտանիքի միջև ուժեղ է և տեսանելի: Հայաստանը հարուստ մշակույթ ու կրթություն ունեցող ազգ է, սերունդներ շարունակ հայերը շատ են կարևորել դա: Հայաստանը գիրք սիրողների երկիր է, երկիր է, որտեղ դա կարծես կրոնական արժեք լինի: Երբ նայում ես զարգացումը խթանելու, բարգավաճ հասարակություն ստեղծելու Հայաստանի ջանքերին, կրթությունը պատասխաններից մեկն է, որը գալիս է մտքիդ: Ներդրումները կրթական համակարգում առաջնային են»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ասել է, որ ծրագրի ընթացքում կատարված աշխատանքի արդյունքները կազդեն կրթական նախաձեռնությունների վրա: «Երբ խոսում ենք մեր երկիր եվրոպական քաղաքակրթական ազդեցության և արժեհամակարգի աստիճանական մուտքի մասին, ապա չենք կարող նախևառաջ անդրադարձ չկատարել կրթության և գիտության ոլորտներին: Թվինինգի այս՝ հատկապես խորհրդատվական ձևաչափը շատ մեծ ազդեցություն է թողնում նախ աշխարհամտածողության իմաստով: Ինձ համար ֆիննական մոդելը էտալոնային է՝ կրթական տարբեր մակարդակների սահուն անցումներով և համաչափ համակարգով: Երբ մենք սկսեցինք կրթական բարեփոխումների գործընթացը, դեռևս հանրակրթության  փուլում ֆիննական մոդելը միշտ եղել  է կողմնորոշիչ: Ուստի մեզ համար ֆիննական փորձի խորհրդատվական լավագույն ներկայությունը շատ կարևոր է:  Մեր գերմանացի գործընկերները Հայաստան են տեղափոխել իրենց  հզոր և հարուստ կրթական ավանդույթը, որի կառուցվածքը մեզ համար ավելի հոգեհարազատ է՝ իբրև կրթական կառուցվածք, ինչպես նաև բերել է որակի հստակ չափորոշիչներ և կարգապահություն, որը հատկապես բարձրագույն կրթության ոլորտում կարևոր խնդիր է մեզ համար»:
Բուհերի ավելի քան 200 դասախոսներ, վարչական աշխատողներ և ուսանողներ, ինչպես նաև ՈԱԱԿ-ի մասնագետներ մասնակցել են ուսումնառության վերջնարդյունքների, ուսանողների գիտելիքների ստուգման և գնահատման, կրեդիտների փոխատեղման, հավատարմագրման և որակի ապահովման թեմաներով շուրջ 25 վերապատրաստման դասընթացների: ՀՀ ԿԳՆ և ՈԱԱԿ-ի մասնագետները հնարավորություն են ունեցել մասնակցելու փորձի փոխանակումների Գերմանիայում, Ֆինլանդիայում և Էստոնիայում:
Ծրագրի բյուջեն կազմել է 1.000.000 եվրո, տևողությունը՝ 24 ամիս: Ծրագիրն իրականացրել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (ՀՀ ԿԳՆ) Ֆինլանդիայի կրթության գնահատման կենտրոնի (FINEEC) և Գերմանիայի կրթության ու հետազոտությունների դաշնային նախարարության (BMBF) հետ համատեղ: Ծրագրում ընդգրկված են եղել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ): Ծրագրի իրականացմանը մասնակցել է ավելի քան 60 փորձագետ Ֆինլանդիայից, Գերմանիայից և Էստոնիայից:

Հայկական կրթական համակարգի հզորացում ԵՄ աջակցությամբ

Վերջին երկու տարիների ընթացքում ԵՄ-ն աջակցել է Հայաստանին բարելավել բարձրագույն կրթությունն ու այն ավելի մոտ դարձնել եվրոպական կրթական համակարգին: Հուլիսի 1-ին տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ‹‹Հայաստանի բարձրագույն կրթության զարգացում եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով›› Թվինինգ ծրագրի փակման համաժողովը: Համաժողովին մասնակցել են հայկական կրթական համակարգի փորձագետներ և կառավարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ներկայացուցիչներ միջազգային հանրությունից: Ծրագիրն օժանդակել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի և որակավորումների ազգային շրջանակի վերանայմանը, Բոլոնիայի գործընթացն իրականացնելու գործում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի կարողությունների զարգացմանը, ինչպես նաև աջակցել է Հայաստանի բուհերին Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ իրենց ուսումնական ծրագրերը վերանայելու և աշխատաշուկայի պահանջներին համապատասխանություն ապահովելու հարցում: Ծրագրի ընթացքում Ֆինլանդիայից և Գերմանիայից Հայաստան է այցելել 43 փորձագետ ՀՀ բարձրագույն կրթության օրենսդրության վերանայման, վերապատրաստումների անցկացման, հայ մասնագետների հետ փորձի փոխանակման նպատակով: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ևս մասնակցել է միջոցառմանը և շեշտել է Հայաստանի և ԵՄ-ի միջև առկա կրթական կապերը: «Կրթությունը շատ կարևոր է ԵՄ-ի համար: Հայաստանը կարող է հույս դնել մեր աջակցության վրա, որպեսզի հայկական կրթական մակարդակն էլ ավելի մոտենա եվրոպականին և 21-րդ դարի պահանջներին: Ես կարծում եմ, որ կրթությունն այն ոլորտն է, որտեղ կապը Հայաստանի ու եվրոպական ընտանիքի միջև ուժեղ է և տեսանելի: Հայաստանը հարուստ մշակույթ ու կրթություն ունեցող ազգ է, սերունդներ շարունակ հայերը շատ են կարևորել դա: Հայաստանը գիրք սիրողների երկիր է, երկիր է, որտեղ դա կարծես կրոնական արժեք լինի: Երբ նայում ես զարգացումը խթանելու, բարգավաճ հասարակություն ստեղծելու Հայաստանի ջանքերին, կրթությունը պատասխաններից մեկն է, որը գալիս է մտքիդ: Ներդրումները կրթական համակարգում առաջնային են»: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ասել է, որ ծրագրի ընթացքում կատարված աշխատանքի արդյունքները կազդեն կրթական նախաձեռնությունների վրա: «Երբ խոսում ենք մեր երկիր եվրոպական քաղաքակրթական ազդեցության և արժեհամակարգի աստիճանական մուտքի մասին, ապա չենք կարող նախևառաջ անդրադարձ չկատարել կրթության և գիտության ոլորտներին: Թվինինգի այս՝ հատկապես խորհրդատվական ձևաչափը շատ մեծ ազդեցություն է թողնում նախ աշխարհամտածողության իմաստով: Ինձ համար ֆիննական մոդելը էտալոնային է՝ կրթական տարբեր մակարդակների սահուն անցումներով և համաչափ համակարգով: Երբ մենք սկսեցինք կրթական բարեփոխումների գործընթացը, դեռևս հանրակրթության  փուլում ֆիննական մոդելը միշտ եղել  է կողմնորոշիչ: Ուստի մեզ համար ֆիննական փորձի խորհրդատվական լավագույն ներկայությունը շատ կարևոր է:  Մեր գերմանացի գործընկերները Հայաստան են տեղափոխել իրենց  հզոր և հարուստ կրթական ավանդույթը, որի կառուցվածքը մեզ համար ավելի հոգեհարազատ է՝ իբրև կրթական կառուցվածք, ինչպես նաև բերել է որակի հստակ չափորոշիչներ և կարգապահություն, որը հատկապես բարձրագույն կրթության ոլորտում կարևոր խնդիր է մեզ համար»: Բուհերի ավելի քան 200 դասախոսներ, վարչական աշխատողներ և ուսանողներ, ինչպես նաև ՈԱԱԿ-ի մասնագետներ մասնակցել են ուսումնառության վերջնարդյունքների, ուսանողների գիտելիքների ստուգման և գնահատման, կրեդիտների փոխատեղման, հավատարմագրման և որակի ապահովման թեմաներով շուրջ 25 վերապատրաստման դասընթացների: ՀՀ ԿԳՆ և ՈԱԱԿ-ի մասնագետները հնարավորություն են ունեցել մասնակցելու փորձի փոխանակումների Գերմանիայում, Ֆինլանդիայում և Էստոնիայում: Ծրագրի բյուջեն կազմել է 1.000.000 եվրո, տևողությունը՝ 24 ամիս: Ծրագիրն իրականացրել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (ՀՀ ԿԳՆ) Ֆինլանդիայի կրթության գնահատման կենտրոնի (FINEEC) և Գերմանիայի կրթության ու հետազոտությունների դաշնային նախարարության (BMBF) հետ համատեղ: Ծրագրում ընդգրկված են եղել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ): Ծրագրի իրականացմանը մասնակցել է ավելի քան 60 փորձագետ Ֆինլանդիայից, Գերմանիայից և Էստոնիայից: