Հայաստան ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման ընթացքում կոռուպցիոն ռիսկերի վերհանմանը նվիրված կլոր սեղան-քննարկում | EUNewsletter

Հայաստան ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման ընթացքում կոռուպցիոն ռիսկերի վերհանմանը նվիրված կլոր սեղան-քննարկում

3 Օգոստոս 2016
13880310_1070833719637223_8512041565590665308_n

Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում ԵՄ-ի համար գլխավոր առաջնահերթություններից է, և ԵՄ պատվիրակությունը մի շարք ծրագրեր է իրականացնում այդ ոլորտում բարեփոխումներ կատարելու ուղղությամբ: 2016 թ.-ի ապրիլի 1-ից իրականացվում է «Հայաստան ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման ընթացքում կոռուպցիոն ռիսկերի վերհանում» ծրագիրը, որն իրականացվել է
«Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» (ՀՍԻԿ) հասարակական կազմակերպության կողմից: Ծրագրի շրջանակներում արվել է սոցիոլոգիական հետազոտություն, հակակոռուպցիոն բարեփոխումների կառուցողական առաջարկների մշակում և ներկայացում ՀՀ կառավարությանը և ԿԱ ՊԵԿ-ին, լրագրողական դիտարկումներ, հարցախույզ, առցանց թեմատիկ քննարկումներ, շահառուների իրազեկության բարձրացում, համապատասխան զեկույցների կազմում և հրապարակում: Ծրագիրը ուղղված է՝ նպաստելու ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության 2015- 2018թթ. միջոցառումների իրականացմանը: Այն իրականացվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» և գործընկեր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունների ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրով տրամադրված փոքր ենթադրամաշնորհների շրջանակներում: Ծրագրի ամփոփիչ կլոր սեղան-քննարկումը տեղի ունեցավ հուլիսի 29-ին Լոռու մարզպետարանի դահլիճում։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ալեսանդրո Զանոտան ևս մասնակցել է միջոցառմանը և ընդգծել նմանօրինակ ներառական ճանապարհով համատեղ որոշումներ կայացնելու կարևորությունը: «Այսօր մենք քննարկում ենք շատ կարևոր թեմա, որն է կոռուպցիայի դեմ պայքարը: Կոռուպցիան միայն հայկական խնդիր չէ, այն համնընդհանուր է և պետք է վերացվի ամենուր: Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հավատացած է, որ Հայաստանում որքան հնարավոր է շուտ պետք է կոնկրետ արդյունքներ լինեն, որից կօգտվեն ՀՀ քաղաքացիները: Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մշտապես աջակցում է կոռուպցիայի դեմ գործողություններին, սատարելով ինչպես պետական մարմիններին, այնպես էլ քաղահասարակությանը: Մաքսային ոլորտը շատ կարևոր թիրախ է բարեփոխումներ իրականացնելու համար, քանի որ այն շատ կապված է ՀՀ քաղաքացիների կարիքների հետ, ինչպես նաև օտարերկրյա ներդրողների»:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային. հսկողության վարչության պետ Մհեր Մարտիրոսյանը հաստատել է պետության պատրաստակամությունը պայքարելու կոռուպցիայի դեմ: «Կոռուպցիան շատ լուրջ երևույթ է, որը կարող է խարխլել պետական հիմքերը: Նմանօրինակ հանրային բանավեճերը շատ մեծ դեր են խաղում կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Շատ կարևոր է, որ ԵՄ-ն աջակցում է այս տեսակ ծրարգրերի իրականացմանը, քանի որ դրանք ամրապնդում են մեր երկիրը: Այս ծրագիրը շատ հետարքրքիր է իր նեղ ուղղածությամբ, և մենք հույս ունենք, որ այն կնպաստի ոլորտի բարելավմանը»:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը ներկայացրել կոալիցիայի վերջին ձեռքբերումները, ինչպես նաև խոսել է այս ծրագրի կարևորության մասին: «Մենք ունեցել ենք հանրային քննակումներ հարկային և մաքսային ռիսկերի վերաբերյալ: Մանրամասն քայլեր ենք քննարկվել ՊԵԿ-ի հետ միասին և պատրաստել ենք կառուցողական առաջարկներ հետագա հանրային քննարկումների համար, որոնց կմասնակցեն բիզնես ասոցիացիաներ, քաղհասարակության կազմակերպություններ»:
Լրագրողական դիտարկումների և հարցախույզի ամփոփիչ զեկույցը ներկայացրել է ՀՍԻԿ ՀԿ նախագահ Գևորգ Մանուկյանը:

Հայաստան ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման ընթացքում կոռուպցիոն ռիսկերի վերհանմանը նվիրված կլոր սեղան-քննարկում

Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում ԵՄ-ի համար գլխավոր առաջնահերթություններից է, և ԵՄ պատվիրակությունը մի շարք ծրագրեր է իրականացնում այդ ոլորտում բարեփոխումներ կատարելու ուղղությամբ: 2016 թ.-ի ապրիլի 1-ից իրականացվում է «Հայաստան ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման ընթացքում կոռուպցիոն ռիսկերի վերհանում» ծրագիրը, որն իրականացվել է «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» (ՀՍԻԿ) հասարակական կազմակերպության կողմից: Ծրագրի շրջանակներում արվել է սոցիոլոգիական հետազոտություն, հակակոռուպցիոն բարեփոխումների կառուցողական առաջարկների մշակում և ներկայացում ՀՀ կառավարությանը և ԿԱ ՊԵԿ-ին, լրագրողական դիտարկումներ, հարցախույզ, առցանց թեմատիկ քննարկումներ, շահառուների իրազեկության բարձրացում, համապատասխան զեկույցների կազմում և հրապարակում: Ծրագիրը ուղղված է՝ նպաստելու ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության 2015- 2018թթ. միջոցառումների իրականացմանը: Այն իրականացվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» և գործընկեր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունների ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրով տրամադրված փոքր ենթադրամաշնորհների շրջանակներում: Ծրագրի ամփոփիչ կլոր սեղան-քննարկումը տեղի ունեցավ հուլիսի 29-ին Լոռու մարզպետարանի դահլիճում։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ալեսանդրո Զանոտան ևս մասնակցել է միջոցառմանը և ընդգծել նմանօրինակ ներառական ճանապարհով համատեղ որոշումներ կայացնելու կարևորությունը: «Այսօր մենք քննարկում ենք շատ կարևոր թեմա, որն է կոռուպցիայի դեմ պայքարը: Կոռուպցիան միայն հայկական խնդիր չէ, այն համնընդհանուր է և պետք է վերացվի ամենուր: Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հավատացած է, որ Հայաստանում որքան հնարավոր է շուտ պետք է կոնկրետ արդյունքներ լինեն, որից կօգտվեն ՀՀ քաղաքացիները: Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մշտապես աջակցում է կոռուպցիայի դեմ գործողություններին, սատարելով ինչպես պետական մարմիններին, այնպես էլ քաղահասարակությանը: Մաքսային ոլորտը շատ կարևոր թիրախ է բարեփոխումներ իրականացնելու համար, քանի որ այն շատ կապված է ՀՀ քաղաքացիների կարիքների հետ, ինչպես նաև օտարերկրյա ներդրողների»: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային. հսկողության վարչության պետ Մհեր Մարտիրոսյանը հաստատել է պետության պատրաստակամությունը պայքարելու կոռուպցիայի դեմ: «Կոռուպցիան շատ լուրջ երևույթ է, որը կարող է խարխլել պետական հիմքերը: Նմանօրինակ հանրային բանավեճերը շատ մեծ դեր են խաղում կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Շատ կարևոր է, որ ԵՄ-ն աջակցում է այս տեսակ ծրարգրերի իրականացմանը, քանի որ դրանք ամրապնդում են մեր երկիրը: Այս ծրագիրը շատ հետարքրքիր է իր նեղ ուղղածությամբ, և մենք հույս ունենք, որ այն կնպաստի ոլորտի բարելավմանը»: Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը ներկայացրել կոալիցիայի վերջին ձեռքբերումները, ինչպես նաև խոսել է այս ծրագրի կարևորության մասին: «Մենք ունեցել ենք հանրային քննակումներ հարկային և մաքսային ռիսկերի վերաբերյալ: Մանրամասն քայլեր ենք քննարկվել ՊԵԿ-ի հետ միասին և պատրաստել ենք կառուցողական առաջարկներ հետագա հանրային քննարկումների համար, որոնց կմասնակցեն բիզնես ասոցիացիաներ, քաղհասարակության կազմակերպություններ»: Լրագրողական դիտարկումների և հարցախույզի ամփոփիչ զեկույցը ներկայացրել է ՀՍԻԿ ՀԿ նախագահ Գևորգ Մանուկյանը: