Հայաստան-ԵՄ բանակցությունների նոր փուլ | EUNewsletter

Հայաստան-ԵՄ բանակցությունների նոր փուլ

16 February 2016

Փետրվարի 9-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հրավիրվել էր Հանրային լրագրության ակումբ՝ խոսելու լրագրողների հետ ԵՄ-Հայաստան հարաբերությունների նոր փուլի մասին: Դեսպան Սվիտալսկին հանդիպումը սկսել է ներածական խոսքով, որից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Ստորև կարող եք ծանոթանալ ԵՄ-Հայաստան համագործակցության այն հիմնական թեմաներին, որոնց անդրադարձել է դեսպանը:

ԵՄ-Հայաստան հարաբերություններ
Հայաստանը և ԵՄ-ն մուտք են գործել հարաբերությունների կառուցողական փուլ: ԵՄ-ն շատ դրական օրակարգ ունի: Մենք փորձում ենք միասին մի նոր բան կերտել, հարաբերությունների նոր մոդել ձևավորել: Ես շատ ուրախ եմ, որ քաղաքական երկխոսությունը ԵՄ-ի և Հայաստանի միջև բավականին լավ է զարգանում: Անցյալ տարի նախագահ Տուսկն այցելեց Հայաստան: Այս տարի մենք ակնկալում ենք ԵՄ Բարձր ներկայացուցիչ Մոգերինիի այցը, ինչը կազդարարի ԵՄ մեծ պատրաստակամությունը ձևավորելու լավ և արդյունավետ հարաբեություններ Հայաստանի հետ: Անցյալ տարի՝ դեկտեմբերին, Բրյուսելում մեկնարկեցին նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները: Երկու կողմերն էլ հռչակեցին, որ ցանկանում են բանակցությունները հնարավորինս շուտ ավարտել:
Մենք նաև նոր վերանայված քաղաքականության իրականացման փուլում ենք, ինչը, հուսով ենք, կսերտաճի նոր շրջանակային համաձայնագրի հետ: Մեր քաղաքականության նպատակն է ցույց տալ, որ հնարավոր է լինել մեկ այլ միջազգային կազմակերպության` Եվրասիական տնտեսական միության անդամ, և միաժամանակ ունենալ լավ հարաբերություններ ԵՄ-ի հետ: Ինչպես գիտեք, ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ օտարերկրյա դոնորն է: Մենք ամեն տարի շուրջ 50 միլիոն եվրո ենք ծախսում ի շահ Հայաստանի քաղաքացիների:
Մեր նպատակն է աջակցել Հայաստանին բարեկեցության կառուցման ջանքերում, կայունացման և երկրի արդիականացման գործընթացում: Այդ հարցում լավագույն միջոցը Հայաստանում պատշաճ կառույցներ ու օրենքներ ձևավորելուն աջակցելն է:

Նոր համաձայնագրի ապագա շրջանակը
Շրջանակային համաձայնագիրը երկկողմ հարաբերություններում կստեղծի ամուր իրավական հիմք: Մենք հուսով ենք, որ պայմանագրի այն մասերը, որոնք վերաբերում են ընդհանուր արժեքներին, արդարությանը և օրենքներին, կընդունվեն առանց փոփոխությունների: Համաձայնագրի այլ դրույթներ անհրաժեշտ կլինի ճշգրտել, հատկապես առևտրին վերաբերող մասը: Ասոցացման համաձայնագրի հիմքում մոտարկման տրամաբանությունն էր, այսինքն՝ Հայաստանի մոտարկվելը ԵՄ-ին: Արդյունքում՝ Հայաստանը կբացեր իր շուկան Եվրոպայի առաջ և հակառակը: Այսօրվա իրականության մեջ դա հնարավոր չէ: Սակայն մենք շարունակում ենք հուսալ, որ համաձայնագիրը կպարունակի մի շարք դրույթներ, որոնք կդյուրացնեն եվրոպական ընկերությունների կողմից Հայաստանում ներդրումներ կատարելը, և մենք կքաջալերենք եվրոպացի գործարարներին Հայաստանի հետ առևտուր իրականացնել:
Մենք լիահույս ենք, որ համագործակցության այլ ուղղություններ, որոնք տեղ էին գտել Ասոցացման համաձայնագրում, կօգտագործվեն, եթե դրանք ընդունելի լինեն: Եկեք նոր շրջանակային համաձայնագիրը դիտարկենք որպես հատակ, այլ ոչ թե որպես առաստաղ: Համաձայնագիրը լինելու է հիմք, որի վրա մենք պետք է կերտենք համագործակցության գործնական ձևեր, քաղաքային երկխոսություն և բարենպաստ միջավայր ներդրումների և առևտրի համար: Դա պետք է լինի ելակետը և ոչ թե մեր հնարավորությունների առավելագույն սահմանը:

Հարևանության վերանայված քաղաքականությունը
Հարևանության վերանայված քաղաքականության հիմքում տարբերակումն է: Դա նշանակում է, որ ԵՄ-ի և բոլոր համագործակցող երկրների երկխոսության հիմքում պետք է լինեն կոնկրետ երկրի առանձնահատուկ կարիքները: Հայաստանի հետ այս պահին քննարկումներ են տարվում, թե որն է համագործակցության մակարդակը` տնտեսություն, քաղաքական ոլորտ, անվտանգություն և այլն: Ներկայում մենք մեր համագործակցության կառուցողական փուլում ենք, և ոչ մի ճեղք կամ բացվածք չի մնա: Կարող եմ ասել, որ ուր էլ գնամ, ինչ հայ պաշտոնյայի կամ ընդդիմադիրի հետ էլ որ հանդիպեմ, բոլորը հաստատում են, որ Հայաստանը պատրաստակամ է բարիդրացիական հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ: Սա մի բան է, որին մենք շատ լուրջ ենք վերաբերվում, որպեսզի մեր հաաբերություններում հասնենք նոր որակի: ՀՀ նախագահը տարբեր առիթներով ասել է, որ ցանկանում է ԵՄ-ի հետ կառուցել հարաբերություններ` հիմնվելով ընդհանուր արժեքների վրա: Սա շատ կարևոր հայտարարություն է, որը մենք ևս շատ լուրջ ենք ընդունում:

Հայաստանը դեպի 2017թ.-ի ընտրություններ
Կան մի շարք կարևոր ոլորտներ, որտեղ Հայաստանը կարող է օգտագործել ԵՄ-ի լավագույն փորձը: Այս ամենը մտքում ունենալով՝ մենք հիմա մարդու իրավունքների ոլորտում բյուջետային նոր աջակցություն տրամադրելու փուլում ենք: Սա շատ հստակ բյուջետային աջակցություն է, որտեղ ԵՄ-ն գումար է տրամադրում, որպեսզի աջակցի Հայաստանի իշխանություններին: Ընդամենը մի քանի օր առաջ մենք հնարավորություն ունեցանք ծանոթանալու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության զեկույցին Հայաստանում վերջին Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի վերաբերյալ: Հայաստանում ընտրական գործընթացն ունի որոշակի կատարելագործման կարիք, և զեկույցը դրա ապացույցն է: Լուրջ վերաբերվեք դրան. Հայաստանի քաղաքացիները պետք է կատարեն իրենց տնային աշխատանքը: Հայաստանի իշխանությունները մեծ օգուտ կքաղեն, եթե կյանքի կոչեն զեկույցում արված մեկնաբանություններն ու խորհուրդները:
Մենք հավատում ենք, որ 2017թ.-ի ընտրությունները վճռական են լինելու Հայաստանի ապագայի համար: Սրանք կլինեն առաջին ընտրությունները, որոնք կանցնեն սահմանադրական բարեփոխումներից հետո: Հայաստանը նախագահականից անցում է կատարում խորհրդարանական մոդելի: Մի կողմից՝ դրված է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու վստահությունը արդար և լեգիտիմ ընտրությունների հանդեպ, իսկ մյուս կողմից` Հայաստանի միջազգային իմիջը: Երբ ես խոսում եմ Հայաստանի պետական պաշտոնյաների կամ ընդդիմադիր գործիչների հետ, մենք ընտրական գործընթացքում երկու կարևոր խնդիր ենք բացահայտում: Առաջինը ընտրացուցակներն են, որոնց անդրադարձ է եղել նաև ԵԱՀԿ զեկույցում: Երկրորդը` քվեարկելու գործընթացն է` ներառյալ քվեների հաշվարկն ու աղյուսակավորումը:
Մենք կոչ ենք անում քաղաքական բոլոր կուսակցություններին, Կառավարությանն ու ընդդիմությանը մտնել երկխոսության մեջ, նոր ընտրական օրենսգիրքն ընդունել ներառական գործընթացի միջոցով և լրջորեն անդրադառնալ այն թույլ կողմերին, որոնք արդեն հստակ նկարագրված են ԵԱՀԿ զեկույցում:

Խնդիրներ և հեռանկարներ
ԵՄ-ն հարգում է Հայաստանի ընտրությունը, երբ խոսքը վերաբերում է անվտանգությանը, ինչը, մենք գիտենք, առաջնահերթություն է երկրի համար: ԵՄ-ն չի խաղում աշխարհաքաղաքական խաղեր, և մենք հավատացած ենք, որ Հայաստանի պես երկիրը աշխարհագրական և անվտանգության նման իրավիճակում պետք է հետաքրքրված լինի ունենալ այնքան շատ ընկերներ, որքան հնարավոր է: ԵՄ-ն այստեղ որպես ընկեր է եկել, և մենք չունենք ոչ մի քողարկված օրակարգ: Մենք հավատացած ենք, որ Հայաստանը եվրոպական քաղաքակրթության մաս է: Հայերը, հատկապես երիտասարդները ցանկանում են ապրել եվրոպացիների պես, և ձեր կապը Եվրոպայի հետ շատ բնական է: ԵՄ-ն այդ կապին շատ լուրջ է վերաբերվում, որովհետև Հայաստանը Եվրոպական հարևանության մաս է: ԵՄ-ն ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ այս հարևանությունում, լինել կայուն և ունենալ ծաղկուն հասարակություն: Վերանայված քաղաքականությունն այս ամենի վերաբերյալ շատ հստակ է դիրքորոշում ունի. ԵՄ-ն չի ուզում պաշտպանել իրեն հարևանությունից, այլ ուզում է դրա հետ լինել օրգանական կապի մեջ:

Հայաստան-ԵՄ բանակցությունների նոր փուլ

Փետրվարի 9-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հրավիրվել էր Հանրային լրագրության ակումբ՝ խոսելու լրագրողների հետ ԵՄ-Հայաստան հարաբերությունների նոր փուլի մասին: Դեսպան Սվիտալսկին հանդիպումը սկսել է ներածական խոսքով, որից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Ստորև կարող եք ծանոթանալ ԵՄ-Հայաստան համագործակցության այն հիմնական թեմաներին, որոնց անդրադարձել է դեսպանը: ԵՄ-Հայաստան հարաբերություններ Հայաստանը և ԵՄ-ն մուտք են գործել հարաբերությունների կառուցողական փուլ: ԵՄ-ն շատ դրական օրակարգ ունի: Մենք փորձում ենք միասին մի նոր բան կերտել, հարաբերությունների նոր մոդել ձևավորել: Ես շատ ուրախ եմ, որ քաղաքական երկխոսությունը ԵՄ-ի և Հայաստանի միջև բավականին լավ է զարգանում: Անցյալ տարի նախագահ Տուսկն այցելեց Հայաստան: Այս տարի մենք ակնկալում ենք ԵՄ Բարձր ներկայացուցիչ Մոգերինիի այցը, ինչը կազդարարի ԵՄ մեծ պատրաստակամությունը ձևավորելու լավ և արդյունավետ հարաբեություններ Հայաստանի հետ: Անցյալ տարի՝ դեկտեմբերին, Բրյուսելում մեկնարկեցին նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները: Երկու կողմերն էլ հռչակեցին, որ ցանկանում են բանակցությունները հնարավորինս շուտ ավարտել: Մենք նաև նոր վերանայված քաղաքականության իրականացման փուլում ենք, ինչը, հուսով ենք, կսերտաճի նոր շրջանակային համաձայնագրի հետ: Մեր քաղաքականության նպատակն է ցույց տալ, որ հնարավոր է լինել մեկ այլ միջազգային կազմակերպության` Եվրասիական տնտեսական միության անդամ, և միաժամանակ ունենալ լավ հարաբերություններ ԵՄ-ի հետ: Ինչպես գիտեք, ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ օտարերկրյա դոնորն է: Մենք ամեն տարի շուրջ 50 միլիոն եվրո ենք ծախսում ի շահ Հայաստանի քաղաքացիների: Մեր նպատակն է աջակցել Հայաստանին բարեկեցության կառուցման ջանքերում, կայունացման և երկրի արդիականացման գործընթացում: Այդ հարցում լավագույն միջոցը Հայաստանում պատշաճ կառույցներ ու օրենքներ ձևավորելուն աջակցելն է: Նոր համաձայնագրի ապագա շրջանակը Շրջանակային համաձայնագիրը երկկողմ հարաբերություններում կստեղծի ամուր իրավական հիմք: Մենք հուսով ենք, որ պայմանագրի այն մասերը, որոնք վերաբերում են ընդհանուր արժեքներին, արդարությանը և օրենքներին, կընդունվեն առանց փոփոխությունների: Համաձայնագրի այլ դրույթներ անհրաժեշտ կլինի ճշգրտել, հատկապես առևտրին վերաբերող մասը: Ասոցացման համաձայնագրի հիմքում մոտարկման տրամաբանությունն էր, այսինքն՝ Հայաստանի մոտարկվելը ԵՄ-ին: Արդյունքում՝ Հայաստանը կբացեր իր շուկան Եվրոպայի առաջ և հակառակը: Այսօրվա իրականության մեջ դա հնարավոր չէ: Սակայն մենք շարունակում ենք հուսալ, որ համաձայնագիրը կպարունակի մի շարք դրույթներ, որոնք կդյուրացնեն եվրոպական ընկերությունների կողմից Հայաստանում ներդրումներ կատարելը, և մենք կքաջալերենք եվրոպացի գործարարներին Հայաստանի հետ առևտուր իրականացնել: Մենք լիահույս ենք, որ համագործակցության այլ ուղղություններ, որոնք տեղ էին գտել Ասոցացման համաձայնագրում, կօգտագործվեն, եթե դրանք ընդունելի լինեն: Եկեք նոր շրջանակային համաձայնագիրը դիտարկենք որպես հատակ, այլ ոչ թե որպես առաստաղ: Համաձայնագիրը լինելու է հիմք, որի վրա մենք պետք է կերտենք համագործակցության գործնական ձևեր, քաղաքային երկխոսություն և բարենպաստ միջավայր ներդրումների և առևտրի համար: Դա պետք է լինի ելակետը և ոչ թե մեր հնարավորությունների առավելագույն սահմանը: Հարևանության վերանայված քաղաքականությունը Հարևանության վերանայված քաղաքականության հիմքում տարբերակումն է: Դա նշանակում է, որ ԵՄ-ի և բոլոր համագործակցող երկրների երկխոսության հիմքում պետք է լինեն կոնկրետ երկրի առանձնահատուկ կարիքները: Հայաստանի հետ այս պահին քննարկումներ են տարվում, թե որն է համագործակցության մակարդակը` տնտեսություն, քաղաքական ոլորտ, անվտանգություն և այլն: Ներկայում մենք մեր համագործակցության կառուցողական փուլում ենք, և ոչ մի ճեղք կամ բացվածք չի մնա: Կարող եմ ասել, որ ուր էլ գնամ, ինչ հայ պաշտոնյայի կամ ընդդիմադիրի հետ էլ որ հանդիպեմ, բոլորը հաստատում են, որ Հայաստանը պատրաստակամ է բարիդրացիական հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ: Սա մի բան է, որին մենք շատ լուրջ ենք վերաբերվում, որպեսզի մեր հաաբերություններում հասնենք նոր որակի: ՀՀ նախագահը տարբեր առիթներով ասել է, որ ցանկանում է ԵՄ-ի հետ կառուցել հարաբերություններ` հիմնվելով ընդհանուր արժեքների վրա: Սա շատ կարևոր հայտարարություն է, որը մենք ևս շատ լուրջ ենք ընդունում: Հայաստանը դեպի 2017թ.-ի ընտրություններ Կան մի շարք կարևոր ոլորտներ, որտեղ Հայաստանը կարող է օգտագործել ԵՄ-ի լավագույն փորձը: Այս ամենը մտքում ունենալով՝ մենք հիմա մարդու իրավունքների ոլորտում բյուջետային նոր աջակցություն տրամադրելու փուլում ենք: Սա շատ հստակ բյուջետային աջակցություն է, որտեղ ԵՄ-ն գումար է տրամադրում, որպեսզի աջակցի Հայաստանի իշխանություններին: Ընդամենը մի քանի օր առաջ մենք հնարավորություն ունեցանք ծանոթանալու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության զեկույցին Հայաստանում վերջին Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի վերաբերյալ: Հայաստանում ընտրական գործընթացն ունի որոշակի կատարելագործման կարիք, և զեկույցը դրա ապացույցն է: Լուրջ վերաբերվեք դրան. Հայաստանի քաղաքացիները պետք է կատարեն իրենց տնային աշխատանքը: Հայաստանի իշխանությունները մեծ օգուտ կքաղեն, եթե կյանքի կոչեն զեկույցում արված մեկնաբանություններն ու խորհուրդները: Մենք հավատում ենք, որ 2017թ.-ի ընտրությունները վճռական են լինելու Հայաստանի ապագայի համար: Սրանք կլինեն առաջին ընտրությունները, որոնք կանցնեն սահմանադրական բարեփոխումներից հետո: Հայաստանը նախագահականից անցում է կատարում խորհրդարանական մոդելի: Մի կողմից՝ դրված է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու վստահությունը արդար և լեգիտիմ ընտրությունների հանդեպ, իսկ մյուս կողմից` Հայաստանի միջազգային իմիջը: Երբ ես խոսում եմ Հայաստանի պետական պաշտոնյաների կամ ընդդիմադիր գործիչների հետ, մենք ընտրական գործընթացքում երկու կարևոր խնդիր ենք բացահայտում: Առաջինը ընտրացուցակներն են, որոնց անդրադարձ է եղել նաև ԵԱՀԿ զեկույցում: Երկրորդը` քվեարկելու գործընթացն է` ներառյալ քվեների հաշվարկն ու աղյուսակավորումը: Մենք կոչ ենք անում քաղաքական բոլոր կուսակցություններին, Կառավարությանն ու ընդդիմությանը մտնել երկխոսության մեջ, նոր ընտրական օրենսգիրքն ընդունել ներառական գործընթացի միջոցով և լրջորեն անդրադառնալ այն թույլ կողմերին, որոնք արդեն հստակ նկարագրված են ԵԱՀԿ զեկույցում: Խնդիրներ և հեռանկարներ ԵՄ-ն հարգում է Հայաստանի ընտրությունը, երբ խոսքը վերաբերում է անվտանգությանը, ինչը, մենք գիտենք, առաջնահերթություն է երկրի համար: ԵՄ-ն չի խաղում աշխարհաքաղաքական խաղեր, և մենք հավատացած ենք, որ Հայաստանի պես երկիրը աշխարհագրական և անվտանգության նման իրավիճակում պետք է հետաքրքրված լինի ունենալ այնքան շատ ընկերներ, որքան հնարավոր է: ԵՄ-ն այստեղ որպես ընկեր է եկել, և մենք չունենք ոչ մի քողարկված օրակարգ: Մենք հավատացած ենք, որ Հայաստանը եվրոպական քաղաքակրթության մաս է: Հայերը, հատկապես երիտասարդները ցանկանում են ապրել եվրոպացիների պես, և ձեր կապը Եվրոպայի հետ շատ բնական է: ԵՄ-ն այդ կապին շատ լուրջ է վերաբերվում, որովհետև Հայաստանը Եվրոպական հարևանության մաս է: ԵՄ-ն ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ այս հարևանությունում, լինել կայուն և ունենալ ծաղկուն հասարակություն: Վերանայված քաղաքականությունն այս ամենի վերաբերյալ շատ հստակ է դիրքորոշում ունի. ԵՄ-ն չի ուզում պաշտպանել իրեն հարևանությունից, այլ ուզում է դրա հետ լինել օրգանական կապի մեջ: