Հայաստանում տեղի ունեցավ ԵԲԿՏ նախարարական գագաթնաժողովն ու Բոլոնիայի քաղաքականության ֆորումը | EUNewsletter

Հայաստանում տեղի ունեցավ ԵԲԿՏ նախարարական գագաթնաժողովն ու Բոլոնիայի քաղաքականության ֆորումը

18 Մայիս 2015
ARS_2871

Մայիսի 14-15-ը Երևանում տեղի ունեցավ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթնաժողովն ու Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը: Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան էին ժամանել շուրջ 500 մասնակիցներ 47 երկրից և միջազգային կազմակերպություններից՝ ներառյալ կրթության 20 նախարար: Հայաստան էր ժամանել նաև ԵՄ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնակատար Տիբոր Նավրաչիչը՝ համաժողովին մասնակցելու և Եվրոպայի օրվա տոնակատարություններին մասնակցելու համար:
ARS_2785Համաժողովի բացման արարողության ընթացքում հանձնակատար Նավրաչիչը շնորհակալություն հայտնեց Հայաստանին համաժողովն անցկացնելու, ինչպես նաև Իսլանդիային և Լատվիային՝ համաժողովը համանախագահելու համար. «Այս տարի մեր հասարակությունների զգալի մասը լուրջ փորձությունների ենթարկվեց. խոսքի ազատությունն ու գիտական միտքը հարվածի տակ դրվեցին ինչպես Եվրոպայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Փարիզի և Կոպենհագենի ցնցող հարձակումներից մինչև Քենիայում ուսանողների սպանությունները հիշեցրին մեզ այն մասին, որ ժողովրդավարության պահպանման և գիտական մտքի ազատության համար մենք պետք է աշխատենք միասին և ունենաք կայուն երկխոսություն: Այս ամենում կենսական դեր ունեն համալսարանները: Դրանք այնպիսի միջավայր ու հեռանկար են ստեղծում, որ քաղաքացիները կարողանան ազատ և քննադատաբար մտածել և պահպանել բաց և ժողովրդավար հասարակությունը: Բարձրագույն կրթական հաստատություններն անփոխարինելի էին 1989թ.-ին Եվրոպայում հասարակությունները վերակառուցելու հարցում: Այսօր էլ կրթությունն ու գիտական արժեքները մնում են վճռական ժողովրդավար հասարակություններն ապահով պահելու հարցում: Մենք պետք է ընդունենք այս արժեքներն ու կիսենք մեր պարտավորությունները, որոնց մենք կհանգենք Երևանում»:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Բուհական համակարգում մենք ունենք առաջընթաց արձանագրող միտումներ թե՛ որակի եվրոպական չափանիշների կիրառման, թե՛ ուսանողների շարժունության առումով: Հայաստանյան կրթական մշակույթը, որը սկիզբ է առել հնագույն ժամանակներից՝ որպես իր դարավոր պատմության անքակտելի մաս, մշտապես աշխարհին է ներկայացել իր նվաճումներով: Ակնհայտ է, որ բարձրագույն կրթությունն այն հիմնասյունն է, որի վրա կառուցվում են գիտելիքահենք հասարակությունները: Այս առումով Բոլոնիայի բարեփոխումները վերափոխեցին Եվրոպայի բարձրագույն կրթության նկարագիրը՝ ապահովելով ուսանողների շարժունությունը և ստեղծելով կրթական հնարավորությունների լայն բազմազանություն: Պարզ է նաև, որ առանց համակարգային հիմնախնդիրների հաղթահարման հնարավոր չէ ապահովել կրթական համակարգի մրցունակությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական բարձրագույն կրթական միջավայրում: Օգտվելով առիթից՝ կրկին ողջունում եմ ձեզ և հաջողություն մաղթում Բոլոնիայի գործընթացի նախարարական համաժողովին: Վստահ եմ, որ Երևանում ձեր կողմից կայացվելիք կարևոր որոշումները դրական ազդեցություն կունենան Եվրոպայի միլիոնավոր ուսանողների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և կրթության բոլոր շահառուների վրա՝ ստեղծելով առաջընթացի, տնտեսական զարգացման և կայունության նոր հիմքեր»:
Համանախագահների ու ՀՀ կրթության և գիտության նախարարի բացման խոսքերից հետո համաժողովի մասնակիցները սկսեցին քննարկումները նշանակված թեմաների շուրջ: Քննարկումների արդյունքում Բելառուսը դարձավ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի անդամ: Իսկ համաժողովի փակման արարողությունն ամփոփվեց Երևանի կումյունիկեի ընդունմամբ:
ARS_3040Առաջին անգամ ԵԿԲՏ նախարարական կոմյունիկեում ամրագրվել է կոնֆլիկտային տարածքներում ուսանողների շարժունության և կրթության իրավունքի հարցը, որը շրջադարձային սկզբունք է համաեվրոպական կրթական քաղաքականության համատեքստում:
Նիստերից հետո ՀՀ վարչապետը կատարեց համաժողովի փակման արարողությունն ու բարձր գնահատեց նման պատվիրակությունների մասնակցությունը համաժողովում: «Բոլոնիայի գործընթացը հաջողված ARS_3109համագործակցության արդյունք է: Այն որոշիչ դերակատարություն է ունեցել Եվրոպական տարածքի բարձրագույն կրթական մոդելի ստեղծման գործում, ինչպես նաև հնարավորություն է ընձեռել տարբեր մշակութային և կրթական ավանդույթներ ունեցող երկրներին ստեղծել եվրոպական չափանիշներին համահունչ կրթական միջավայր»:
Համաժողովի փակմանը հաջորդեց նախարարների մասնակցությամբ մամուլի ասուլիսը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց իր գործընկերներին և խոսքը փոխանցեց նրանց:
Լատվիայի կրթության նախարար Մարիտե Սեյլեն իր խոսքում նշեց, որ Բոլոնիայի գործընթացը շատ կարևոր է Եվրոպայի մրցունակության համար: «Այստեղ շատ պարզ ուղերձ հնչեց, որ բարձրագույն կրթությունը միայն գիտելիքի համար չէ, որ բարձրագույն կրթությունը միայն կարողությունների համար չէ, այն նաև արժեքների և վերաբերմունքի համար է»:ARS_3312
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ հաջորդ համաժողովը տեղի կունենա 2018 թվականին Ֆրանսիայում:

Հայաստանում տեղի ունեցավ ԵԲԿՏ նախարարական գագաթնաժողովն ու Բոլոնիայի քաղաքականության ֆորումը

Մայիսի 14-15-ը Երևանում տեղի ունեցավ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթնաժողովն ու Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը: Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան էին ժամանել շուրջ 500 մասնակիցներ 47 երկրից և միջազգային կազմակերպություններից՝ ներառյալ կրթության 20 նախարար: Հայաստան էր ժամանել նաև ԵՄ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնակատար Տիբոր Նավրաչիչը՝ համաժողովին մասնակցելու և Եվրոպայի օրվա տոնակատարություններին մասնակցելու համար: ARS_2785Համաժողովի բացման արարողության ընթացքում հանձնակատար Նավրաչիչը շնորհակալություն հայտնեց Հայաստանին համաժողովն անցկացնելու, ինչպես նաև Իսլանդիային և Լատվիային՝ համաժողովը համանախագահելու համար. «Այս տարի մեր հասարակությունների զգալի մասը լուրջ փորձությունների ենթարկվեց. խոսքի ազատությունն ու գիտական միտքը հարվածի տակ դրվեցին ինչպես Եվրոպայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Փարիզի և Կոպենհագենի ցնցող հարձակումներից մինչև Քենիայում ուսանողների սպանությունները հիշեցրին մեզ այն մասին, որ ժողովրդավարության պահպանման և գիտական մտքի ազատության համար մենք պետք է աշխատենք միասին և ունենաք կայուն երկխոսություն: Այս ամենում կենսական դեր ունեն համալսարանները: Դրանք այնպիսի միջավայր ու հեռանկար են ստեղծում, որ քաղաքացիները կարողանան ազատ և քննադատաբար մտածել և պահպանել բաց և ժողովրդավար հասարակությունը: Բարձրագույն կրթական հաստատություններն անփոխարինելի էին 1989թ.-ին Եվրոպայում հասարակությունները վերակառուցելու հարցում: Այսօր էլ կրթությունն ու գիտական արժեքները մնում են վճռական ժողովրդավար հասարակություններն ապահով պահելու հարցում: Մենք պետք է ընդունենք այս արժեքներն ու կիսենք մեր պարտավորությունները, որոնց մենք կհանգենք Երևանում»: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Բուհական համակարգում մենք ունենք առաջընթաց արձանագրող միտումներ թե՛ որակի եվրոպական չափանիշների կիրառման, թե՛ ուսանողների շարժունության առումով: Հայաստանյան կրթական մշակույթը, որը սկիզբ է առել հնագույն ժամանակներից՝ որպես իր դարավոր պատմության անքակտելի մաս, մշտապես աշխարհին է ներկայացել իր նվաճումներով: Ակնհայտ է, որ բարձրագույն կրթությունն այն հիմնասյունն է, որի վրա կառուցվում են գիտելիքահենք հասարակությունները: Այս առումով Բոլոնիայի բարեփոխումները վերափոխեցին Եվրոպայի բարձրագույն կրթության նկարագիրը՝ ապահովելով ուսանողների շարժունությունը և ստեղծելով կրթական հնարավորությունների լայն բազմազանություն: Պարզ է նաև, որ առանց համակարգային հիմնախնդիրների հաղթահարման հնարավոր չէ ապահովել կրթական համակարգի մրցունակությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական բարձրագույն կրթական միջավայրում: Օգտվելով առիթից՝ կրկին ողջունում եմ ձեզ և հաջողություն մաղթում Բոլոնիայի գործընթացի նախարարական համաժողովին: Վստահ եմ, որ Երևանում ձեր կողմից կայացվելիք կարևոր որոշումները դրական ազդեցություն կունենան Եվրոպայի միլիոնավոր ուսանողների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և կրթության բոլոր շահառուների վրա՝ ստեղծելով առաջընթացի, տնտեսական զարգացման և կայունության նոր հիմքեր»: Համանախագահների ու ՀՀ կրթության և գիտության նախարարի բացման խոսքերից հետո համաժողովի մասնակիցները սկսեցին քննարկումները նշանակված թեմաների շուրջ: Քննարկումների արդյունքում Բելառուսը դարձավ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի անդամ: Իսկ համաժողովի փակման արարողությունն ամփոփվեց Երևանի կումյունիկեի ընդունմամբ: ARS_3040Առաջին անգամ ԵԿԲՏ նախարարական կոմյունիկեում ամրագրվել է կոնֆլիկտային տարածքներում ուսանողների շարժունության և կրթության իրավունքի հարցը, որը շրջադարձային սկզբունք է համաեվրոպական կրթական քաղաքականության համատեքստում: Նիստերից հետո ՀՀ վարչապետը կատարեց համաժողովի փակման արարողությունն ու բարձր գնահատեց նման պատվիրակությունների մասնակցությունը համաժողովում: «Բոլոնիայի գործընթացը հաջողված ARS_3109համագործակցության արդյունք է: Այն որոշիչ դերակատարություն է ունեցել Եվրոպական տարածքի բարձրագույն կրթական մոդելի ստեղծման գործում, ինչպես նաև հնարավորություն է ընձեռել տարբեր մշակութային և կրթական ավանդույթներ ունեցող երկրներին ստեղծել եվրոպական չափանիշներին համահունչ կրթական միջավայր»: Համաժողովի փակմանը հաջորդեց նախարարների մասնակցությամբ մամուլի ասուլիսը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց իր գործընկերներին և խոսքը փոխանցեց նրանց: Լատվիայի կրթության նախարար Մարիտե Սեյլեն իր խոսքում նշեց, որ Բոլոնիայի գործընթացը շատ կարևոր է Եվրոպայի մրցունակության համար: «Այստեղ շատ պարզ ուղերձ հնչեց, որ բարձրագույն կրթությունը միայն գիտելիքի համար չէ, որ բարձրագույն կրթությունը միայն կարողությունների համար չէ, այն նաև արժեքների և վերաբերմունքի համար է»:ARS_3312 ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ հաջորդ համաժողովը տեղի կունենա 2018 թվականին Ֆրանսիայում: