Հայաստանում մեկնարկում են Եվրոպայի օրվա տոնակատարությունները | EUNewsletter

Հայաստանում մեկնարկում են Եվրոպայի օրվա տոնակատարությունները

16 Մայիս 2018
ARS_7133_

^7DDA8AFE5020AA3C982A3A493A5E7763BE32FCF15DE2B6ED5F^pimgpsh_fullsize_distrԱմեն տարի Եվրոպան տոնում է Եվրոպայի օրը՝ խաղաղության ու միասնության տոնը: Մայիսի 9-ը նշանավորում է Շումանի պատմական հռչակագրի հոբելյանը: 2018-ի մայիսի 11-ին Հայաստանում պաշտոնապես մեկնարկեցին Եվրոպայի օրվա տոնակատարությունները: Առավոտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Եվրոպայի օրվա կապակցությամբ, այցելեց Եվրոպական միության պատվիրակություն և շնորհավորեց դեսպան Պյոտր Սվիտալսկիին և պատվիրակության ամբողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ ԵՄ մեծ ընտանիքին Եվրոպայի օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և բարեկեցություն: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերի և ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ:
Այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարությունները կանցկացվեն Հայաստանի 6 քաղաքներում (Իջևան, Հրազդան, Գյումրի, Վանաձոր, Կապան և Եղեգնաձոր) և հունիսի 2-ին կամփոփվեն Երևանում: Բացօթյա հանրային միջոցառումների մասնակիցները հնարավորություն կունենան իմանալու ավելին Եվրոպայում և Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին, ծանոթանալու ծրագրերի ձեռքբերումներին, վայելելու լավ երաժշտություն, մասնակցելու տարբեր մրցույթների ու ստանալու բազմաթիվ անակնկալ նվերներ, ինչպես նաև մասնակցելու եվրոպական տարբեր երկրների ուտեստների համտեսին: Իրենց մշակութային և ժամանցային միջոցառումներով միացել են նաև Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ 11 պետություների դեսպանությունները:

ARS_7121_Ավելի ուշ դեսպան Սվիտալսկին մամուլի ասուլիսի ժամանակ ազդարարեց համաեվրոպական տոնի մեկնարկն ու տեղեկացրեց սպասվող միջոցառումների մասին. «Մենք Հայաստանը դիտարկում ենք որպես եվրոպական ավելի մեծ ընտանիքի անդամ: Ես կոչ եմ անում Հայաստանի հասարակությանը միանալ մեզ Եվրոպայի օրվա տոնակատարությունների ժամանակ, ինչը հնարավորություն է ցույց տալու, որ մենք պատկանում ենք նույն ընտանիքին: Այս տարի առաջին անգամ Իջևանն ու Հրազդանը կհյուրընկալեն այս տոնակատարությունները: Մենք կայցելենք նաև Գյումրի, Վանաձոր, Կապան, Եղեգնաձոր և, իհարկե, Երևան: Ինչպես միշտ, մեր ծրագրերից շատերի կենտրոնում երիտասարդներն են՝ այս երկրի ապագան: Եվրոպայի օրը արժեքների մասին է. վերջին օրերին հայ երիտասարդները ցույց տվեցին, որ հավատում են ժողովրդավարության արժեքներին, իրավունքի գերակայությանը, անկախ, արդար դատական համակարգին և այլն, ինչ էլ մեր հարաբերությունների ընդհանուր հիմքն է: Շուտով կսկսենք ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը, ինչը շատ կարևոր է: Մենք ակնկալում ենք համատեղ աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ»:

ARS_7052_Եվրոպայի օրվա միջոցառումների մեկնարկը նշանավորվեց Նորաձևության ու դիզայնի պալատի հետ համատեղ կազմակերպված ցուցադրությամբ: Հատուկ այս առիթով 16 դիզայներներ ներկայացրին հագուստի հավաքածուներ ոգեշնչված Եվրոպայի դրոշով: Եվրոպական միության «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շնորհիվ «Ազդեցության գործարար ակումբ»-ի և «Նորաձևության և դիզայնի պալատ»-ի միավորմամբ 2018-ի փետրվարին ստեղծվել է նորաձևության ու դիզայնի բիզնես ակումբը: Այն միավորում է ավելի քան 60 անհատ դիզայներների, որոնք Հայաստանում առաջին անգամ ստեղծել են նորաձևության ու դիզայնի ոլորտի համատեղ հարթակ և նպատակ ունեն ավելի շատ գիտելիքներ և բիզնես հմտություններ փոխանցել դիզայնի և նորաձևության ոլորտին: Բիզնես ակումբը ֆինանսական աջակցություն է ստացել Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից, իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում։

Հայաստանում մեկնարկում են Եվրոպայի օրվա տոնակատարությունները

^7DDA8AFE5020AA3C982A3A493A5E7763BE32FCF15DE2B6ED5F^pimgpsh_fullsize_distrԱմեն տարի Եվրոպան տոնում է Եվրոպայի օրը՝ խաղաղության ու միասնության տոնը: Մայիսի 9-ը նշանավորում է Շումանի պատմական հռչակագրի հոբելյանը: 2018-ի մայիսի 11-ին Հայաստանում պաշտոնապես մեկնարկեցին Եվրոպայի օրվա տոնակատարությունները: Առավոտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Եվրոպայի օրվա կապակցությամբ, այցելեց Եվրոպական միության պատվիրակություն և շնորհավորեց դեսպան Պյոտր Սվիտալսկիին և պատվիրակության ամբողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ ԵՄ մեծ ընտանիքին Եվրոպայի օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և բարեկեցություն: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերի և ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարությունները կանցկացվեն Հայաստանի 6 քաղաքներում (Իջևան, Հրազդան, Գյումրի, Վանաձոր, Կապան և Եղեգնաձոր) և հունիսի 2-ին կամփոփվեն Երևանում: Բացօթյա հանրային միջոցառումների մասնակիցները հնարավորություն կունենան իմանալու ավելին Եվրոպայում և Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին, ծանոթանալու ծրագրերի ձեռքբերումներին, վայելելու լավ երաժշտություն, մասնակցելու տարբեր մրցույթների ու ստանալու բազմաթիվ անակնկալ նվերներ, ինչպես նաև մասնակցելու եվրոպական տարբեր երկրների ուտեստների համտեսին: Իրենց մշակութային և ժամանցային միջոցառումներով միացել են նաև Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ 11 պետություների դեսպանությունները: