Հայաստանում մեկնարկեց «ԵՄ-ն բիզնեսի համար» շաբաթը | EUNewsletter

Հայաստանում մեկնարկեց «ԵՄ-ն բիզնեսի համար» շաբաթը

25 October 2016

Տարիներ շարունակ Եվրոպական միությունն աջակցել է լայնածավալ բարեփոխումների և ծրագրերի իրականացմանը՝ ուղղված Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը: Եվրոպական միությունը, դիտարկելով նորարությունը, առևտուրն ու ՓՄՁ ոլորտի զարգացումը որպես տնտեսական զարգացման հենասյուներ, պատրաստ է աջակցել Հայաստանին հասնելու զարգացման իր հետագա նպատակներին: Որպես այդ ջանքերի մաս՝ 2016 թվականի ընթացքում արդեն երկրորդ անգամ տեղի է ունենում EU4Business-ը՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագրով մեկշաբաթյա միջոցառումների շարքը: Այն իրականացվում է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության շրջանակում, որը կազմակերպում է Եվրոպական միությունը ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրեր իրականացնող գործընկեր հաստատությունների հետ միասին: Այս անգամ «ԵՄ-ն բիզնեսի համար» շաբաթը մեկնարկել է հոկտեմբերի 24-ին և կտևի մինչև հոկտեմբերի 28-ը: Առաջինը «Ներդրումներ Արևելյան գործընկերության ՓՄՁ-ներում» պանելային քննարկումն էր:
14718693_1139411682779426_1965376826679088819_nԲիզնեսի զարգացմանը նվիրված 8-րդ ժողովի հիմքում նորարարությունն է՝ որպես տարածաշրջանային և ազգային մակարդակով մրցունակությունը խթանող կարևոր գործիք: Ժողովի շրջանակում պաշտոնապես գործարկվեց նաև «EU4Business՝ ԵՄ-ն բիզնեսի համար» վեբկայքի պիլոտային տարբերակը, որը կոչված է բիզնեսներին ուղղված ԵՄ աջակցությունն ավելի հասանելի ու տեսանելի դարձնելուն: Կարճ ժամանակահատվածում կգործարկվեն նաև EU4Business կայքէջեր՝ մշակված անդամ երկրների համար իրենց լեզուներով: Ժողովին հաջորդել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը:
Դեսպան Սվիտալսկին հանդես է եկել բացման խոսքով: «ԵՄ-ի համար իր տարեկան գործողությունների շարքում այս շաբաթը կարևորներից է: Մենք հավատացած ենք, որ տնտեսական ճկունությունը շատ կարևոր է թե՛ մեզ համար, թե՛ Հայաստանի պես երկրների, և մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում տնտեսական զարգացման աջակցությանն ու համագործակցության լավագույն հնարավորությունների տրամադրմանը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ԵՄ-ում: Խորհրդանշական է միջոցառումների շաբաթը մեկնարկել բիզնեսի զարգացմանը նվիրված ժողովով: ՓՄՁ-ներն ապահովում են աշխատատեղերի մեծամասնությունը, ուստի ՓՄՁ-ներով պայմանավորված տնտեսական հնարավորությունները ևս պետք է կարևորվեն: Այս նախաձեռնությունը հզոր ազդանշան է ԵՄ-ի համար՝ աջակցելու բիզնեսներին՝ տնտեսության գործնական շահերի, ինչպես նաև երկրի և տարածաշրջանի մրցունակությունը խթանելու նպատակով»:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշել է. «Ես ողջունում եմ «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագիրը կրող միջոցառումների մեկնարկը Երևանում և շնորհակալություն հայտնում եվրոպացի գործընկերներին այս հրաշալի նախաձեռնության համար։ Հայաստանը մեծապես կարևորում է Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ի կողմից գործընկեր երկրներին տնտեսական բարեփոխումների իրականացմանը ցուցաբերվող օժանդակությունը՝ առանձնակի շեշտադրելով համագործակցության շարունակականության ապահովումը և հետագա գործակցության խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով: Մրցունակ և արդյունավետ ՓՄՁ-ների գործունեությունը մեր երկրի տնտեսական զարգացման կարևորագույն նախապայմաններից է»։

Հայաստանում մեկնարկեց «ԵՄ-ն բիզնեսի համար» շաբաթը

Տարիներ շարունակ Եվրոպական միությունն աջակցել է լայնածավալ բարեփոխումների և ծրագրերի իրականացմանը՝ ուղղված Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը: Եվրոպական միությունը, դիտարկելով նորարությունը, առևտուրն ու ՓՄՁ ոլորտի զարգացումը որպես տնտեսական զարգացման հենասյուներ, պատրաստ է աջակցել Հայաստանին հասնելու զարգացման իր հետագա նպատակներին: Որպես այդ ջանքերի մաս՝ 2016 թվականի ընթացքում արդեն երկրորդ անգամ տեղի է ունենում EU4Business-ը՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագրով մեկշաբաթյա միջոցառումների շարքը: Այն իրականացվում է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության շրջանակում, որը կազմակերպում է Եվրոպական միությունը ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրեր իրականացնող գործընկեր հաստատությունների հետ միասին: Այս անգամ «ԵՄ-ն բիզնեսի համար» շաբաթը մեկնարկել է հոկտեմբերի 24-ին և կտևի մինչև հոկտեմբերի 28-ը: Առաջինը «Ներդրումներ Արևելյան գործընկերության ՓՄՁ-ներում» պանելային քննարկումն էր: 14718693_1139411682779426_1965376826679088819_nԲիզնեսի զարգացմանը նվիրված 8-րդ ժողովի հիմքում նորարարությունն է՝ որպես տարածաշրջանային և ազգային մակարդակով մրցունակությունը խթանող կարևոր գործիք: Ժողովի շրջանակում պաշտոնապես գործարկվեց նաև «EU4Business՝ ԵՄ-ն բիզնեսի համար» վեբկայքի պիլոտային տարբերակը, որը կոչված է բիզնեսներին ուղղված ԵՄ աջակցությունն ավելի հասանելի ու տեսանելի դարձնելուն: Կարճ ժամանակահատվածում կգործարկվեն նաև EU4Business կայքէջեր՝ մշակված անդամ երկրների համար իրենց լեզուներով: Ժողովին հաջորդել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը: Դեսպան Սվիտալսկին հանդես է եկել բացման խոսքով: «ԵՄ-ի համար իր տարեկան գործողությունների շարքում այս շաբաթը կարևորներից է: Մենք հավատացած ենք, որ տնտեսական ճկունությունը շատ կարևոր է թե՛ մեզ համար, թե՛ Հայաստանի պես երկրների, և մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում տնտեսական զարգացման աջակցությանն ու համագործակցության լավագույն հնարավորությունների տրամադրմանը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ԵՄ-ում: Խորհրդանշական է միջոցառումների շաբաթը մեկնարկել բիզնեսի զարգացմանը նվիրված ժողովով: ՓՄՁ-ներն ապահովում են աշխատատեղերի մեծամասնությունը, ուստի ՓՄՁ-ներով պայմանավորված տնտեսական հնարավորությունները ևս պետք է կարևորվեն: Այս նախաձեռնությունը հզոր ազդանշան է ԵՄ-ի համար՝ աջակցելու բիզնեսներին՝ տնտեսության գործնական շահերի, ինչպես նաև երկրի և տարածաշրջանի մրցունակությունը խթանելու նպատակով»: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշել է. «Ես ողջունում եմ «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագիրը կրող միջոցառումների մեկնարկը Երևանում և շնորհակալություն հայտնում եվրոպացի գործընկերներին այս հրաշալի նախաձեռնության համար։ Հայաստանը մեծապես կարևորում է Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ի կողմից գործընկեր երկրներին տնտեսական բարեփոխումների իրականացմանը ցուցաբերվող օժանդակությունը՝ առանձնակի շեշտադրելով համագործակցության շարունակականության ապահովումը և հետագա գործակցության խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով: Մրցունակ և արդյունավետ ՓՄՁ-ների գործունեությունը մեր երկրի տնտեսական զարգացման կարևորագույն նախապայմաններից է»։