Հայաստանում Եվրոպական միության մոդել 2015» խորհրդաժողով | EUNewsletter

Հայաստանում Եվրոպական միության մոդել 2015» խորհրդաժողով

16 November 2015

Նոյեմբերի 14-ին և 15-ին AEGEE-Երևան/Երևանի Եվրոպական ուսանողների ֆորում երիտասարդական հասարակական կազմակերպությունը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ կազմակերպել էր «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2015» (ՀԵՄՄ 2015) երիտասարդական խորհրդաժողովը: Միջոցառման ընթացքում մասնակիցները ստանձնել են ԵՄ անդամ պետությունների և Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների, ինչպես նաև եվրոպական քաղաքական մի շարք առաջատար պաշտոնյաների դերերը:
Խորհրդաժողովին մասնակցելու համար շուրջ 400 դիմորդից երկփուլանի մրցակցային գործընթացով ընտրվել էր 80 երիտասարդ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև 20 միջազգային մասնակից:
10675508_924165990970664_3290856329734345821_nԽորհրդաժողովի ընթացքում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, իր սեփական փորձից ելնելով, խորհուրդներ է տվել երիտասարդ մասնակիցներին: «Դուք բոլորդ Հայաստանին ավելի լավ ապագա կարող եք տալ: Ձեր հայրերն ու պապերը դարեր անց կառուցել են այս երկրի անկախությունը, բայց հիմա եկել է ձեր հերթը, դուք պետք է լինեք խաղի կանոնները փոխողը, դուք պետք է կառուցեք 21-րդ դարի Հայաստանը, դուք պետք է ստեղծեք այնպիսի Հայաստան, որտեղ հնարավոր լինի իրականացնել ձեր երազանքները: Սա միայն ձեր ընտրությունն է: Լավ դիպլոմ ունենալը դեռ բավարար չէ, դուք պետք է հավատաք կարևոր արժեքների, որոնք մենք կոչում ենք եվրոպական արժեքներ: Ես հույ ունեմ, որ այս միջոցառոմը կօգնի ձեզ զարգացնել ձեր ըմբռնումն ու ամրապնդել եվրոպական արժեքների համոզմունքը»:
Խորհրդաժողովի մասնակիցները վերջին ժամանակաշրջանում ԱլԳ տարածքում տեղի ունեցած քաղաքական զարգացումներին անդրադառնալու փորձ են կատարել և իրենց որոշումները կայացրել ԵՄ-ում ներկայումս առկա քաղաքական միտումների և ճնշումների համատեքստում` հաշվի առնելով իրենց կողմից ներկայացված պետությունների ազգային շահերը: Խորհրդաժողովի առաջին աշխատանքային օրվա ընթացքում տեղի են ունեցել թեմատիկ քննարկումներ և աշխատաժողովներ հատուկ հրավիրված բանախոսների մասնակցությամբ: Խորհրդաժողովին նախորդած շաբաթների ընթացքում միջոցառման մասնակիցները մասնակցել են 2 նախապատրաստական դասընթացի և հնարավորություն են ունեցել ուսումնասիրելու ԵՄ կառույցների աշխատանքը, ինչպես նաև ծանոթացել են ԵՄ արտաքին և անվտանգության միասնական քաղաքականության անկյունաքարերին: Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել զարգացնելու իրենց բանակցային հմտությունները:
12241390_924724680914795_3519069433732465066_nՄոդել խորհրդաժողովի առանցքային նպատակն էր խթանել քաղաքացիական ակտիվությունը և բարելավել Եվրամիության մասին գիտելիքները և եվրոպական իրազեկվածության մակարդակը հայ երիտասարդության շրջանում:
Խորհրդաժողովի փակման արարողության ընթացքում մասնակիցներին շնորհակալագրեր է հանձնել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Հայաստանում Եվրոպական միության մոդել 2015» խորհրդաժողով

Նոյեմբերի 14-ին և 15-ին AEGEE-Երևան/Երևանի Եվրոպական ուսանողների ֆորում երիտասարդական հասարակական կազմակերպությունը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ կազմակերպել էր «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2015» (ՀԵՄՄ 2015) երիտասարդական խորհրդաժողովը: Միջոցառման ընթացքում մասնակիցները ստանձնել են ԵՄ անդամ պետությունների և Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների, ինչպես նաև եվրոպական քաղաքական մի շարք առաջատար պաշտոնյաների դերերը: Խորհրդաժողովին մասնակցելու համար շուրջ 400 դիմորդից երկփուլանի մրցակցային գործընթացով ընտրվել էր 80 երիտասարդ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև 20 միջազգային մասնակից: 10675508_924165990970664_3290856329734345821_nԽորհրդաժողովի ընթացքում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, իր սեփական փորձից ելնելով, խորհուրդներ է տվել երիտասարդ մասնակիցներին: «Դուք բոլորդ Հայաստանին ավելի լավ ապագա կարող եք տալ: Ձեր հայրերն ու պապերը դարեր անց կառուցել են այս երկրի անկախությունը, բայց հիմա եկել է ձեր հերթը, դուք պետք է լինեք խաղի կանոնները փոխողը, դուք պետք է կառուցեք 21-րդ դարի Հայաստանը, դուք պետք է ստեղծեք այնպիսի Հայաստան, որտեղ հնարավոր լինի իրականացնել ձեր երազանքները: Սա միայն ձեր ընտրությունն է: Լավ դիպլոմ ունենալը դեռ բավարար չէ, դուք պետք է հավատաք կարևոր արժեքների, որոնք մենք կոչում ենք եվրոպական արժեքներ: Ես հույ ունեմ, որ այս միջոցառոմը կօգնի ձեզ զարգացնել ձեր ըմբռնումն ու ամրապնդել եվրոպական արժեքների համոզմունքը»: Խորհրդաժողովի մասնակիցները վերջին ժամանակաշրջանում ԱլԳ տարածքում տեղի ունեցած քաղաքական զարգացումներին անդրադառնալու փորձ են կատարել և իրենց որոշումները կայացրել ԵՄ-ում ներկայումս առկա քաղաքական միտումների և ճնշումների համատեքստում` հաշվի առնելով իրենց կողմից ներկայացված պետությունների ազգային շահերը: Խորհրդաժողովի առաջին աշխատանքային օրվա ընթացքում տեղի են ունեցել թեմատիկ քննարկումներ և աշխատաժողովներ հատուկ հրավիրված բանախոսների մասնակցությամբ: Խորհրդաժողովին նախորդած շաբաթների ընթացքում միջոցառման մասնակիցները մասնակցել են 2 նախապատրաստական դասընթացի և հնարավորություն են ունեցել ուսումնասիրելու ԵՄ կառույցների աշխատանքը, ինչպես նաև ծանոթացել են ԵՄ արտաքին և անվտանգության միասնական քաղաքականության անկյունաքարերին: Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել զարգացնելու իրենց բանակցային հմտությունները: 12241390_924724680914795_3519069433732465066_nՄոդել խորհրդաժողովի առանցքային նպատակն էր խթանել քաղաքացիական ակտիվությունը և բարելավել Եվրամիության մասին գիտելիքները և եվրոպական իրազեկվածության մակարդակը հայ երիտասարդության շրջանում: Խորհրդաժողովի փակման արարողության ընթացքում մասնակիցներին շնորհակալագրեր է հանձնել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: