Հայաստանում Եվրոպական միության մոդել 2016 երիտասարդական խորհրդաժողով | EUNewsletter

Հայաստանում Եվրոպական միության մոդել 2016 երիտասարդական խորհրդաժողով

20 Հոկտեմբեր 2016
14516515_1125630520824209_5757090239951385441_n

Դառնալ Եվրոպական խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի ղեկավար, լինել ԵՄ բարձր ներկայացուցիչ կամ խորհրդարանում ներկայացված կուսակցության առաջնորդ. իրական կյանքում այդ ամենը տարիների փորձ ու եռանդուն աշխատանք է պահանջում: Սակայն ուսանողների համար դա հնարավոր դարձավ ընդամենը դիմում լրացնելով ու հարցազրույց անցնելով: Հոկտեմբերի 7-9-ը հայ և արտերկրի ուսանողները հավաքվել էին Երևանում, որպեսզի մասնակցեն «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2016» երիտասարդական խորհրդաժողովին, որը ֆինանսավորվել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից: Այս յուրահատուկ քաղաքական մոդելավորման ծրագրի շրջանակում խորհրդաժողովի մասնակիցները ստանձնել են ԵՄ անդամ պետությունների ղեկավարների, ԵՄ առաջնորդների և քաղաքական շատ այլ գործիչների դերերը:
Խորհրդաժողովին մասնակցելու համար շուրջ 500 դիմորդներից երկփուլանի մրցակցային գործընթացով ընտրվել էր 100 երիտասարդ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև 30 միջազգային մասնակից Ֆինլանդիայից, Էստոնիայից, Միացյալ Թագավորությունից, Լատվիայից, Գերմանիայից և այլ երկրներից:
Միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, խոսել ԵՄ-ում ընթացիկ զարգացումների մասին և պատասխանել մասնակիցների հարցերին: «ԵՄ-ի ապագան հեշտ չի լինելու, սակայն ձեզ ուղղված իմ հիմնական ուղերձն այն է, որ միշտ լինեք դրական և լավատես: Այո, ԵՄ-ն իր առջև ունի լուրջ մարտահրավերներ, գոյության մարտահրավերներ և ռիսկեր, դա ընդունում են նաև մեր բարձր պաշտոնյաները: Դուք գիտեք, թե որ մարտահրավերները ես նկատի ունեմ: Նախևառաջ՝ քաղաքական. օրինակ՝ բրիտանական հանրաքվեի արդյունքները և դրանց ազդեցությունը ԵՄ-ի ապագայի վրա: Ինչպես գիտեք, արտացոլումը տևական գործընթաց է, և դեռ վաղ է դատել ԵՄ-ի ապագայի վրա դրա ազդեցության մասին: Կան երկու ընթացիկ միտումներ, որոնք հստակ դրսևորվել են Բրատիսլավայում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում: Դրանցից առաջինը ինտեգրացիայի խորացումն է, ֆեդերացիոն նախագիծ դառնալուն ուղղված քայլեր ձեռնարկելը: Երկրորդը՝ անել հետընթաց քայլ ու ամփոփել արդյունքները, ուժեղացնել համատեղ նախագծի ազգային հիմքերը և վերանայել մտքերը, ինչպես նաև Բրյուսելում պատվիրակված լիազորությունները: Ես հավատում եմ, որ եվրոպական ծրագիրը կշարունակի զարգանալ: Նույնիսկ առանց Միացյալ Թագավորության մենք կլինենք այնքան ուժեղ, որ գրավենք այլ երկրների ուշադրությունն ու հետաքրքրությունը: Եվրոպական նախագիծը կարող է շոշափելի օգուտներ տալ ողջ աշխարհի կայունության համար: Մեր նոր ընդունված համաշխարհային ռազմավարությունը պարունակում է մի շարք կարևոր ցուցումներ, թե որտեղ և ինչպես է ԵՄ-ն պատրաստվում ներդնել իր արժեքները ողջ աշխարհում, ներառյալ՝ այս տարածաշրջանը և այնպիսի երկրները, ինչպիսին Հայաստանն է»:
Լուիզ Անտոնիո Սերվերա Բոխորքեզը Մեքսիկայից է և այժմ ուսանում է Հայաստանի UWC Դիլիջանի միջազգային դպրոցում: Նրան ևս հնարավորություն էր ընձեռվել մասնակցելու միջոցառմանը, ինչը նա շատ արժևորում է. «Հայաստանում ապրելը հիանալի փորձ է, որը ես ոչնչի հետ չեմ փոխի: Այս խորհրդաժողովը ինձ հնարավորություն է տվել հանդիպելու բազում նոր մարդկանց: Սա մի փորձառություն է, որը չես կարող այլ տեղում ստանալ, ամեն ինչ շատ ոգևորիչ էր: Սա ցույց է տալիս, թե ինչպես է ԵՄ-ն աշխատում և տալիս հնարավրություն հասկանալու, թե ինչ է նշանակում լինել դիվանագետ թեկուզ մեկ կամ երկու օրով»:
14650348_1125630454157549_334085314560057312_nՎիկտորյա Մուրադյանը Հայաստանից է: Նա մասնակցել է ՀԵՄՄ համաժողովին տարիներ առաջ և հիմա դրա կազմակերպիչներից է. «Այս համաժողովն ինձ շատ բան է տվել: Նախևառաջ այն փոխել է իմ պատրաստակամությունը և ինչ-որ բան փոխելու մոտիվացիան: Այն նաև փոխել է կյանքի իմ տեսլականը: Այն տվել է ինձ ընկերներ, որոնք ինձ հետ կմնան ընդմիշտ: Հայաստանում նմանօրինակ համաժողով կազմակերպելը վեց տարի անց հեշտ չէր թվում, սակայն, ինչպես տեսնում եք, դա հնարավոր է»:
Խորհրդաժողովի ընթացքում մոդելավորվել է որոշումների կայացման ԵՄ օրենսդրական ընթացակարգը: Մասնակիցները փորձել են անդրադառնալ վերջին ժամանակաշրջանում Եվրոպայում տեղի ունեցող միգրացիոն գործընթացներին ու փախստականների ճգնաժամին: Մոդելային խորհրդաժողովի առանցքային նպատակն էր խթանել քաղաքացիական ակտիվությունը և բարելավել ԵՄ-ի մասին գիտելիքները և եվրոպական իրազեկվածության մակարդակը հայ երիտասարդության շրջանում:
Միջոցառման կազմակերպիչը AEGEE-Երևան/Երևանի եվրոպական ուսանողների ֆորում երիտասարդական ՀԿ-ն էր: Համաժողովի փակման օրը դեսպան Սվիտալսկին հավաստագրեր հանձնեց բոլոր մասնակիցներին:

Հայաստանում Եվրոպական միության մոդել 2016 երիտասարդական խորհրդաժողով

Դառնալ Եվրոպական խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի ղեկավար, լինել ԵՄ բարձր ներկայացուցիչ կամ խորհրդարանում ներկայացված կուսակցության առաջնորդ. իրական կյանքում այդ ամենը տարիների փորձ ու եռանդուն աշխատանք է պահանջում: Սակայն ուսանողների համար դա հնարավոր դարձավ ընդամենը դիմում լրացնելով ու հարցազրույց անցնելով: Հոկտեմբերի 7-9-ը հայ և արտերկրի ուսանողները հավաքվել էին Երևանում, որպեսզի մասնակցեն «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2016» երիտասարդական խորհրդաժողովին, որը ֆինանսավորվել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից: Այս յուրահատուկ քաղաքական մոդելավորման ծրագրի շրջանակում խորհրդաժողովի մասնակիցները ստանձնել են ԵՄ անդամ պետությունների ղեկավարների, ԵՄ առաջնորդների և քաղաքական շատ այլ գործիչների դերերը: Խորհրդաժողովին մասնակցելու համար շուրջ 500 դիմորդներից երկփուլանի մրցակցային գործընթացով ընտրվել էր 100 երիտասարդ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև 30 միջազգային մասնակից Ֆինլանդիայից, Էստոնիայից, Միացյալ Թագավորությունից, Լատվիայից, Գերմանիայից և այլ երկրներից: Միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, խոսել ԵՄ-ում ընթացիկ զարգացումների մասին և պատասխանել մասնակիցների հարցերին: «ԵՄ-ի ապագան հեշտ չի լինելու, սակայն ձեզ ուղղված իմ հիմնական ուղերձն այն է, որ միշտ լինեք դրական և լավատես: Այո, ԵՄ-ն իր առջև ունի լուրջ մարտահրավերներ, գոյության մարտահրավերներ և ռիսկեր, դա ընդունում են նաև մեր բարձր պաշտոնյաները: Դուք գիտեք, թե որ մարտահրավերները ես նկատի ունեմ: Նախևառաջ՝ քաղաքական. օրինակ՝ բրիտանական հանրաքվեի արդյունքները և դրանց ազդեցությունը ԵՄ-ի ապագայի վրա: Ինչպես գիտեք, արտացոլումը տևական գործընթաց է, և դեռ վաղ է դատել ԵՄ-ի ապագայի վրա դրա ազդեցության մասին: Կան երկու ընթացիկ միտումներ, որոնք հստակ դրսևորվել են Բրատիսլավայում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում: Դրանցից առաջինը ինտեգրացիայի խորացումն է, ֆեդերացիոն նախագիծ դառնալուն ուղղված քայլեր ձեռնարկելը: Երկրորդը՝ անել հետընթաց քայլ ու ամփոփել արդյունքները, ուժեղացնել համատեղ նախագծի ազգային հիմքերը և վերանայել մտքերը, ինչպես նաև Բրյուսելում պատվիրակված լիազորությունները: Ես հավատում եմ, որ եվրոպական ծրագիրը կշարունակի զարգանալ: Նույնիսկ առանց Միացյալ Թագավորության մենք կլինենք այնքան ուժեղ, որ գրավենք այլ երկրների ուշադրությունն ու հետաքրքրությունը: Եվրոպական նախագիծը կարող է շոշափելի օգուտներ տալ ողջ աշխարհի կայունության համար: Մեր նոր ընդունված համաշխարհային ռազմավարությունը պարունակում է մի շարք կարևոր ցուցումներ, թե որտեղ և ինչպես է ԵՄ-ն պատրաստվում ներդնել իր արժեքները ողջ աշխարհում, ներառյալ՝ այս տարածաշրջանը և այնպիսի երկրները, ինչպիսին Հայաստանն է»: Լուիզ Անտոնիո Սերվերա Բոխորքեզը Մեքսիկայից է և այժմ ուսանում է Հայաստանի UWC Դիլիջանի միջազգային դպրոցում: Նրան ևս հնարավորություն էր ընձեռվել մասնակցելու միջոցառմանը, ինչը նա շատ արժևորում է. «Հայաստանում ապրելը հիանալի փորձ է, որը ես ոչնչի հետ չեմ փոխի: Այս խորհրդաժողովը ինձ հնարավորություն է տվել հանդիպելու բազում նոր մարդկանց: Սա մի փորձառություն է, որը չես կարող այլ տեղում ստանալ, ամեն ինչ շատ ոգևորիչ էր: Սա ցույց է տալիս, թե ինչպես է ԵՄ-ն աշխատում և տալիս հնարավրություն հասկանալու, թե ինչ է նշանակում լինել դիվանագետ թեկուզ մեկ կամ երկու օրով»: 14650348_1125630454157549_334085314560057312_nՎիկտորյա Մուրադյանը Հայաստանից է: Նա մասնակցել է ՀԵՄՄ համաժողովին տարիներ առաջ և հիմա դրա կազմակերպիչներից է. «Այս համաժողովն ինձ շատ բան է տվել: Նախևառաջ այն փոխել է իմ պատրաստակամությունը և ինչ-որ բան փոխելու մոտիվացիան: Այն նաև փոխել է կյանքի իմ տեսլականը: Այն տվել է ինձ ընկերներ, որոնք ինձ հետ կմնան ընդմիշտ: Հայաստանում նմանօրինակ համաժողով կազմակերպելը վեց տարի անց հեշտ չէր թվում, սակայն, ինչպես տեսնում եք, դա հնարավոր է»: Խորհրդաժողովի ընթացքում մոդելավորվել է որոշումների կայացման ԵՄ օրենսդրական ընթացակարգը: Մասնակիցները փորձել են անդրադառնալ վերջին ժամանակաշրջանում Եվրոպայում տեղի ունեցող միգրացիոն գործընթացներին ու փախստականների ճգնաժամին: Մոդելային խորհրդաժողովի առանցքային նպատակն էր խթանել քաղաքացիական ակտիվությունը և բարելավել ԵՄ-ի մասին գիտելիքները և եվրոպական իրազեկվածության մակարդակը հայ երիտասարդության շրջանում: Միջոցառման կազմակերպիչը AEGEE-Երևան/Երևանի եվրոպական ուսանողների ֆորում երիտասարդական ՀԿ-ն էր: Համաժողովի փակման օրը դեսպան Սվիտալսկին հավաստագրեր հանձնեց բոլոր մասնակիցներին: