Հայաստանում Եվրոպական երիտասարդական պառլամենտի ազգային ընտրական համաժողովը | EUNewsletter

Հայաստանում Եվրոպական երիտասարդական պառլամենտի ազգային ընտրական համաժողովը

5 Փետրվար 2018
ARS_7235

Հունվարի 25-ից 28-ը Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղի է ունեցել Հայաստանում Եվրոպական երիտասարդական պառլամենտի ազգային ընտրական 5-րդ համաժողովը, որն անցկացվել է «Ժողովրդավարական քաղաքացիություն. ձեռքբերում, զարգացում, հզորացում» ծրագրի շրջանակում: Ամբողջ Հայաստանից և Եվրոպայից ավելի քան 100 մասնակիցներ հավաքվել էին քննարկելու տարբեր թեմաներ համապատասխան հանձնաժողովներում: Հունվարի 26-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ու Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը մասնակցել են համաժողովի պաշտոնական բացմանը:
Հայաստանում Եվրոպական երիտասարդական պառլամենտը կազմավորվել է 2012-ին և Հայաստանի ակտիվ երիտասարդության համար դարձել է արդյունավետ ցանց ու հարթակ: Այն հնարավորություն է ընձեռել երիտասարդներին արտահայտելու իրենց տեսակետը, զարգացնել ստեղծագործ մտածողություն և դառնալ սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքի համահունչ մասը թե´ Հայաստանում, թե´ Եվրոպայում: 2012-ից ի վեր իրականացվել են ավելի քան 40 տարածաշրջանային, ազգային ու միջազգային ծրագրեր ու միջոցառումներ՝ ներգրավելով Հայաստանի շուրջ 4,500 երիտասարդների (ինչպես նաև հարյուրավոր մասնակիցներ Եվրոպայից):

ARS_7158Դեսպան Սվիտալսկին համաժողովի մասնակիցներին մաղթել է հաջողություն. «Կարծում եմ շատ կարևոր է, որ եվրոպական տարբեր երկրներից երիտասարդները գալիս են Հայաստան և կամուրջ են ստեղծում Հայաստանի և Եվրոպայի միջև: Եվրոպական միությունն ուզում է աջակցել երիտասարդ սերնդին: Հայաստանում երիտասարդները մեր առաջնային թիրախն են: ԵՄ-ն աջակցում է երիտասարդությանը տարբեր ծրագրերի ու գաղափարների միջոցով, առավել ուշագրավներից մեկը ԵՄ-ն երիտասարդության համար ծրագիրն է: Մինչև 2020 թվականը ծրագիրը կտրամադրի 20 միլիոն եվրո դրամաշնորհ 100 կազմակերպությունների՝ բարձրացնելու երիտասարդների քաղաքացիական ներգրավվածությունն ու մասնակցությունը քաղաքական քննարկումներին, ինչպես նաև նրանց կարողությունները զարգացնելու, աշխատունակությունը բարձրացնելու և զբաղվածությունն ապահովելու համար: Այժմ մենք սկսում ենք 5 ծրագիր, որոնցից 4-ն իրականացվելու են Հայաստանում: Շուտով կմեկնարկենք այդ ծրագրերն, ու ես շատ ուրախ եմ, որ Հայաստանն առաջատար է ծրագրեր իրականացնելիս: Բոլոր չորս ծրագրերը թիրախավորելու են երիտասարդությանը՝ հատկապես հաշմանդամություն ունեցող երիտասարդներին, և աջակցելու են նրանց կրթությանը, կարողությունների զարգացմանն ու զբաղվածությանը»:

ARS_7255Համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են սոցիալական տարբեր խնդիրներ՝ գործազրկությունից մինչև անվտանգություն: Քառօրյա քննարկումից հետո մասնակիցները բաց քվեարկությունն անցած լուծումները պետք է ներկայացնեն Եվրոպական երիտասարդական պառլամենտի Բեռլինի գրասենյակին, ինչպես նաև համապատասխան պետական և մասնավոր մարմինների դատին: Եվրոպական երկրներից ժամանած մասնակիցները հնարավորություն են ստացել նաև ծանոթանալ հայկական մշակույթին, պատմությանն ու ժառանգությանը: Գյումրիում տեղի ունեցած ազգային ընտրական համաժողովի ավարտին ընտրվել են լավագույն 9 մասնակիցները, ովքեր 2018-ի ամռանը Վիլնյուսում կմասնակցեն Եվրոպական երիտասարդական պառլամենտի 87-րդ միջազգային նստաշրջանին:

Հայաստանում Եվրոպական երիտասարդական պառլամենտի ազգային ընտրական համաժողովը

Հունվարի 25-ից 28-ը Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղի է ունեցել Հայաստանում Եվրոպական երիտասարդական պառլամենտի ազգային ընտրական 5-րդ համաժողովը, որն անցկացվել է «Ժողովրդավարական քաղաքացիություն. ձեռքբերում, զարգացում, հզորացում» ծրագրի շրջանակում: Ամբողջ Հայաստանից և Եվրոպայից ավելի քան 100 մասնակիցներ հավաքվել էին քննարկելու տարբեր թեմաներ համապատասխան հանձնաժողովներում: Հունվարի 26-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ու Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը մասնակցել են համաժողովի պաշտոնական բացմանը: Հայաստանում Եվրոպական երիտասարդական պառլամենտը կազմավորվել է 2012-ին և Հայաստանի ակտիվ երիտասարդության համար դարձել է արդյունավետ ցանց ու հարթակ: Այն հնարավորություն է ընձեռել երիտասարդներին արտահայտելու իրենց տեսակետը, զարգացնել ստեղծագործ մտածողություն և դառնալ սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքի համահունչ մասը թե´ Հայաստանում, թե´ Եվրոպայում: 2012-ից ի վեր իրականացվել են ավելի քան 40 տարածաշրջանային, ազգային ու միջազգային ծրագրեր ու միջոցառումներ՝ ներգրավելով Հայաստանի շուրջ 4,500 երիտասարդների (ինչպես նաև հարյուրավոր մասնակիցներ Եվրոպայից):