Հայաստանում ԵՄ ծրագրերը հասանելի են առցանց | EUNewsletter

Հայաստանում ԵՄ ծրագրերը հասանելի են առցանց

28 October 2019

ԵՄ-Հայաստան գործընկերության ու համագործակցության, ներառյալ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունն արդեն հասանելի է ինտերակտիվ էլեկտրոնային քարտեզի տեսքով: Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ EU4Armenia.am հարթակի պաշտոնական մեկնարկը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ինչպես նաև ՀՀ կառավարության և Ազգային ժողովի, դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի շահառուներ, գործընկերներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր:

Դեսպան Վիկտորինը կարևորեց հարթակը իրականություն դարձնելու ուղղությամբ կատարված հսկայական աշխատանքը. «Ես տպավորված եմ, որ այսօր կարող ենք գործարկել այս կարևոր հարթակը: Մենք ուզում ենք ցույց տալ, թե ինչ ենք անում միասին: ԵՄ-ն Հայաստանի համար նշանակում է ԵՄ-ն և Հայաստանը: Սա լավագույն միջոցն է ներկայացնելու այն, ինչ մենք անում ենք միասին` ի նպաստ Հայաստանի քաղաքացիների: Այս էլեկտրոնային հարթակը կարելի է համարել առցանց բառարան. այն նպատակ ունի բարձրացնելու ՀՀ քաղաքացիների իրազեկվածությունը երկրում ԵՄ գործունեության վերաբերյալ, ինչպես նաև այս գործընթացը դարձնելու ավելի թափանցիկ»:

Իր խոսքում նախարար Արշակյանը նշեց, որ Հայաստանի կառավարության համար հաշվետվողականությունն ու թափանցիկությունը առաջնային են. «Այս նոր հարթակը հիանալի հնարավորություն է ցույց տալու, թե ինչ ծրագրեր են իրականացվում, ինչ առաջընթաց են արձանագրել այ ծրագրերը և որքան է դրանց արդյունավետությունը: Մենք ցանկանում ենք շեշտադրել ծրագրերի իրականացման թափանցիկությունը, ինչպես նաև տեխնոլոգիաների զարգացումը, որոնք կարող են ավելի արդյունավետ դարձնել մեր համագործակցությունը»:

EU4Armenia.am-ը էլեկտրոնային քարտեզ է, որտեղ ներկայացված են ԵՄ-Հայաստան համագործակցությունն ու ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տարբեր ոլորտների ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանի տարբեր մարզերում և համայնքներում: ԵՄ-Հայաստան հարաբերությունները սկսվել են դեռևս 1999 թվականից` հիմնվելով ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցության համաձայնագրի վրա: Համագործակցության ծավալն ու խորությունը ընդլայնելու համար 2017 թվականի նոյեմբերին ստորագրվեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Կայքի բովանդակությունը թարմացվելու է:

Հայաստանում ԵՄ ծրագրերը հասանելի են առցանց

ԵՄ-Հայաստան գործընկերության ու համագործակցության, ներառյալ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունն արդեն հասանելի է ինտերակտիվ էլեկտրոնային քարտեզի տեսքով: Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ EU4Armenia.am հարթակի պաշտոնական մեկնարկը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ինչպես նաև ՀՀ կառավարության և Ազգային ժողովի, դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի շահառուներ, գործընկերներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր: Դեսպան Վիկտորինը կարևորեց հարթակը իրականություն դարձնելու ուղղությամբ կատարված հսկայական աշխատանքը. «Ես տպավորված եմ, որ այսօր կարող ենք գործարկել այս կարևոր հարթակը: Մենք ուզում ենք ցույց տալ, թե ինչ ենք անում միասին: ԵՄ-ն Հայաստանի համար նշանակում է ԵՄ-ն և Հայաստանը: Սա լավագույն միջոցն է ներկայացնելու այն, ինչ մենք անում ենք միասին` ի նպաստ Հայաստանի քաղաքացիների: Այս էլեկտրոնային հարթակը կարելի է համարել առցանց բառարան. այն նպատակ ունի բարձրացնելու ՀՀ քաղաքացիների իրազեկվածությունը երկրում ԵՄ գործունեության վերաբերյալ, ինչպես նաև այս գործընթացը դարձնելու ավելի թափանցիկ»: Իր խոսքում նախարար Արշակյանը նշեց, որ Հայաստանի կառավարության համար հաշվետվողականությունն ու թափանցիկությունը առաջնային են. «Այս նոր հարթակը հիանալի հնարավորություն է ցույց տալու, թե ինչ ծրագրեր են իրականացվում, ինչ առաջընթաց են արձանագրել այ ծրագրերը և որքան է դրանց արդյունավետությունը: Մենք ցանկանում ենք շեշտադրել ծրագրերի իրականացման թափանցիկությունը, ինչպես նաև տեխնոլոգիաների զարգացումը, որոնք կարող են ավելի արդյունավետ դարձնել մեր համագործակցությունը»: EU4Armenia.am-ը էլեկտրոնային քարտեզ է, որտեղ ներկայացված են ԵՄ-Հայաստան համագործակցությունն ու ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տարբեր ոլորտների ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանի տարբեր մարզերում և համայնքներում: ԵՄ-Հայաստան հարաբերությունները սկսվել են դեռևս 1999 թվականից` հիմնվելով ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցության համաձայնագրի վրա: Համագործակցության ծավալն ու խորությունը ընդլայնելու համար 2017 թվականի նոյեմբերին ստորագրվեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Կայքի բովանդակությունը թարմացվելու է: