Հայաստանի ՔՀԿ-ների կարողությունների հանրային քննարկում | EUNewsletter

Հայաստանի ՔՀԿ-ների կարողությունների հանրային քննարկում

15 April 2016

Ապրիլի 14-ին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն ՀՀ քաղհասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացման կարիքների գնահատման արդյունքներին նվիրված քննարկում:
Միջոցառման մասնակիցներին ներկայացվեցին կարողությունների զարգացման կարիքների գնահատման հետազոտության արդյունքները, ինչպես նաև ծրագրի հետագա անելիքները:
«Աջակցություն ՀՀ քաղհասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանում ՔՀԿ-ների կարողությունները` որպես երկրում զարգացում ապահովող անկախ մարմիններ` նրանց դարձնելով առավել բանիմաց, քաղաքացիների կարիքներին արձագանքող, և ակտիվորեն աջակցել երկրի զարգացմանը գործնական, ծրագրային մոտեցումների միջոցով: Ծրագրի թիրախային խմբերն են Երևանում և մարզերում գործող ՔՀԿ-ները:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր ելույթում ասել է: «Քաղաքացիական ակտիվությունը Հայաստանի գենետիկ կոդի մի մասն է, այնպես, ինչպես ձեռնարկատիրական շունչը, սերը գրականության հանդեպ: ԵՄ-ն ցանկանում է վերազինել ձեզ ժամանակակից գիտելիքների պաշարով, այսպես կոչված նոու-հաուով, վերազինել ձեզ կազմակերպելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների քաղաքացիական ակտիվությունը ժամանակակից մեթոդներով: Այդ ամենն սկսվում է համապատասխան իրավաբանական հիմքից: Այժմ մենք ակտիվորեն հետևում ենք ՀԿ-ների վերաբերյալ օրենքի խորհրդարանական քննարկումներին: Մենք լիահույս ենք, որ օրենքը շուտով կընդունվի, և մենք կունենանք եվրոպական չափանիշներին համապատասխան օրենք: Ինչպես գիտեք, ԵՄ-ի համար արդարադատության հասանելիությունը նույնքան կարևոր է, որքան հանրային շահը:
Քաղաքացիական ակտիվությունը կենսական կարևորություն ունի Հայաստանի համար: Հայաստանը առաջ մղվելու կարիք ունի, Հայաստանը կարիք ունի կառուցելու հզոր հանրային կապիտալ, Հայաստանին հարկավոր է ավելի շատ վստահություն և ՔՀԿ-ների ավելի մեծ ներգրավվածություն բոլոր, այլ ոչ թե մի քանի հարցում»:
Կարողությունների զարգացման կարիքների գնահատման հիմնական նպատակն է բացահայտել Հայաստանում ՔՀԿ-ների կարողությունների կարիքները և բացերը:
Կարիքների գնահատման ընթացքում ստացված մանրամասն տեղեկությունները հաշվի կառնվեն ՔՀԿ-ների կարողությունների զարգացման ընթացքում:

Հայաստանի ՔՀԿ-ների կարողությունների հանրային քննարկում

Ապրիլի 14-ին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն ՀՀ քաղհասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացման կարիքների գնահատման արդյունքներին նվիրված քննարկում: Միջոցառման մասնակիցներին ներկայացվեցին կարողությունների զարգացման կարիքների գնահատման հետազոտության արդյունքները, ինչպես նաև ծրագրի հետագա անելիքները: «Աջակցություն ՀՀ քաղհասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանում ՔՀԿ-ների կարողությունները` որպես երկրում զարգացում ապահովող անկախ մարմիններ` նրանց դարձնելով առավել բանիմաց, քաղաքացիների կարիքներին արձագանքող, և ակտիվորեն աջակցել երկրի զարգացմանը գործնական, ծրագրային մոտեցումների միջոցով: Ծրագրի թիրախային խմբերն են Երևանում և մարզերում գործող ՔՀԿ-ները: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր ելույթում ասել է: «Քաղաքացիական ակտիվությունը Հայաստանի գենետիկ կոդի մի մասն է, այնպես, ինչպես ձեռնարկատիրական շունչը, սերը գրականության հանդեպ: ԵՄ-ն ցանկանում է վերազինել ձեզ ժամանակակից գիտելիքների պաշարով, այսպես կոչված նոու-հաուով, վերազինել ձեզ կազմակերպելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների քաղաքացիական ակտիվությունը ժամանակակից մեթոդներով: Այդ ամենն սկսվում է համապատասխան իրավաբանական հիմքից: Այժմ մենք ակտիվորեն հետևում ենք ՀԿ-ների վերաբերյալ օրենքի խորհրդարանական քննարկումներին: Մենք լիահույս ենք, որ օրենքը շուտով կընդունվի, և մենք կունենանք եվրոպական չափանիշներին համապատասխան օրենք: Ինչպես գիտեք, ԵՄ-ի համար արդարադատության հասանելիությունը նույնքան կարևոր է, որքան հանրային շահը: Քաղաքացիական ակտիվությունը կենսական կարևորություն ունի Հայաստանի համար: Հայաստանը առաջ մղվելու կարիք ունի, Հայաստանը կարիք ունի կառուցելու հզոր հանրային կապիտալ, Հայաստանին հարկավոր է ավելի շատ վստահություն և ՔՀԿ-ների ավելի մեծ ներգրավվածություն բոլոր, այլ ոչ թե մի քանի հարցում»: Կարողությունների զարգացման կարիքների գնահատման հիմնական նպատակն է բացահայտել Հայաստանում ՔՀԿ-ների կարողությունների կարիքները և բացերը: Կարիքների գնահատման ընթացքում ստացված մանրամասն տեղեկությունները հաշվի կառնվեն ՔՀԿ-ների կարողությունների զարգացման ընթացքում: