Հայաստանի դիվանագիտության հեռանկարները | EUNewsletter

Հայաստանի դիվանագիտության հեռանկարները

21 October 2014

Հոկտեմբերի 16-ին Հայաստանի դիվանագիտական դպրոցը կազմակերպել էր աշխատաժողով միջազգային հարաբերությունների ոլորտի մասնագետների և ՀՀ բուհերի դասախոսական կազմի համար: Միջոցառումը կազմակերպվել էր ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանի դիվանագիտական դպրոցի վարչական ու ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը» ծրագրի շրջանակներում:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը նշեց, որ ԵՄ-ն հաստատակամ է աջակցել Հայաստանում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը. «ԵՄ-ն ճանաչում է դիվանագետների ու միջազգային հարաբերությունների մասնագետների համար ուսուցողական գործընթացի կարևորությունը ԵՄ-ում և գործընկեր երկրներում: Ունակությունների զարգացումն ու փոխադարձ ճանաչողությունը կօգնեն ծավալել երկարաժամկետ համագործակցություն ԵՄ-ի ու Հայաստանի միջև»:

Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանն անցկացրեց ինտերակտիվ նիստ, որին հաջորդեց տարբեր երկրներից քաղած դասերի ու Հայաստանում ոլորտի ներկայիս վիճակի շուրջ քննարկում: Այնուհետև տեղի ունեցավ Հայաստանի հանրային դիվանագիտությանը նվիրված բանավեճ քաղաքական ու տնտեսական տեսանկյուններից:

Աշխատաժողովին ելույթ ունեցան նաև երկու հրավիրված մասնագետներ. նրանցից մեկը Էլիզաբեթ Գալվեզն էր՝ նախկին դիվանագետ Մեծ Բրիտանիայից, ով դասախոսում է Մալթայի և Ժնևի դիվանագիտական հիմնադրամում և այժմ վարում է միջազգային հարաբերությունների և դիվանագիտության կուրս դիվանագիտական դպրոցում: Մյուս խոսնակը Գերլինդ Մանց-Քրիստն էր՝ Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի դասախոս ու հաղորդակցման անկախ խորհրդատու: Նա նույնպես դասախոսում է դիվանագիտական դպրոցում որպես հաղորդակցման անկախ խորհրդատու միջին օղակի դիվանագետների համար:

«Աջակցություն Հայաստանի դիվանագիտական դպրոցի վարչական և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը» ծրագիրը մեկնարկել է 2013թ. մայիսին՝ նպատակ ունենալով աջակցելու դիվանագիտական դպրոցի կարողությունների զարգացմանը: Դպրոցը հիմնադրվել է 2010թ. ապագա և ծառայող դիվանագետներ, կառավարական գործակալությունների աշխատակիցներ պատրաստելու համար: Վերջին տարիների ընթացքում դպրոցն իրականացրել է մի շարք հաջող նախագծեր արտաքին գործերի նախարարության, Եվրոպական միության ու ԵԱՀԿ-ի հետ:

Հայաստանի դիվանագիտության հեռանկարները

Հոկտեմբերի 16-ին Հայաստանի դիվանագիտական դպրոցը կազմակերպել էր աշխատաժողով միջազգային հարաբերությունների ոլորտի մասնագետների և ՀՀ բուհերի դասախոսական կազմի համար: Միջոցառումը կազմակերպվել էր ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանի դիվանագիտական դպրոցի վարչական ու ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը» ծրագրի շրջանակներում: Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը նշեց, որ ԵՄ-ն հաստատակամ է աջակցել Հայաստանում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը. «ԵՄ-ն ճանաչում է դիվանագետների ու միջազգային հարաբերությունների մասնագետների համար ուսուցողական գործընթացի կարևորությունը ԵՄ-ում և գործընկեր երկրներում: Ունակությունների զարգացումն ու փոխադարձ ճանաչողությունը կօգնեն ծավալել երկարաժամկետ համագործակցություն ԵՄ-ի ու Հայաստանի միջև»: Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանն անցկացրեց ինտերակտիվ նիստ, որին հաջորդեց տարբեր երկրներից քաղած դասերի ու Հայաստանում ոլորտի ներկայիս վիճակի շուրջ քննարկում: Այնուհետև տեղի ունեցավ Հայաստանի հանրային դիվանագիտությանը նվիրված բանավեճ քաղաքական ու տնտեսական տեսանկյուններից: Աշխատաժողովին ելույթ ունեցան նաև երկու հրավիրված մասնագետներ. նրանցից մեկը Էլիզաբեթ Գալվեզն էր՝ նախկին դիվանագետ Մեծ Բրիտանիայից, ով դասախոսում է Մալթայի և Ժնևի դիվանագիտական հիմնադրամում և այժմ վարում է միջազգային հարաբերությունների և դիվանագիտության կուրս դիվանագիտական դպրոցում: Մյուս խոսնակը Գերլինդ Մանց-Քրիստն էր՝ Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի դասախոս ու հաղորդակցման անկախ խորհրդատու: Նա նույնպես դասախոսում է դիվանագիտական դպրոցում որպես հաղորդակցման անկախ խորհրդատու միջին օղակի դիվանագետների համար: «Աջակցություն Հայաստանի դիվանագիտական դպրոցի վարչական և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը» ծրագիրը մեկնարկել է 2013թ. մայիսին՝ նպատակ ունենալով աջակցելու դիվանագիտական դպրոցի կարողությունների զարգացմանը: Դպրոցը հիմնադրվել է 2010թ. ապագա և ծառայող դիվանագետներ, կառավարական գործակալությունների աշխատակիցներ պատրաստելու համար: Վերջին տարիների ընթացքում դպրոցն իրականացրել է մի շարք հաջող նախագծեր արտաքին գործերի նախարարության, Եվրոպական միության ու ԵԱՀԿ-ի հետ: