Հայաստանի արդարադատության ոլորտի վերաբերյալ մարդկանց ակնկալիքներն ու կարիքները | EUNewsletter

Հայաստանի արդարադատության ոլորտի վերաբերյալ մարդկանց ակնկալիքներն ու կարիքները

22 Մարտ 2017
^4A3D99E8DCE273AEBE74A91573741B13DAAEAB6971863038B1^pimgpsh_fullsize_distr

Մարտի 14-ին ներկայացվել է Հայաստանի արդարադատության ոլորտի վերաբերյալ մարդկանց ակնկալիքների ու կարիքների վերլուծական զեկույցը: Հայաստանի ամբողջ տարածքում 2016 թվականի մայիսից դեկտեմբեր ամիսներին անցկացրել է ԵՄ «Արդարադատության մոնիթորինգ» ծրագիրը:
Հաշվետվությունը հիմնված է արդարադատության որակի և արդարադատության ինստիտուտների, մասնավորապես դատարանների գործունեության հանրային ընկալման և միաժամանակ մասնագիտական գնահատականների համադրման արդյունքների վրա: Կարևորվել է նաև, թե ինչպես են արդարադատություն իրականացնողները/ծառայություն մատուցողները ընկալում արդարադատության որակական հատկանիշները, ինչպես են դրսևորում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս և օրենքը կիրառելիս:

^62E2586588A45E8C81182A397F5ADF7AB1DDBE72422E7E2027^pimgpsh_fullsize_distrԴատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը և արդարադատության որակի բարելավումն ապահովելու համար հաշվի են առնվել նաև արդարադատության ոլորտի ծառայություն մատուցողների, տեսաբանների և պրակտիկ մասնագետների տեսակետները: Արդարադատության մոնիթորինգը կենտրոնացել է հետևյալ ոլորտների վրա` անկախություն և հաշվետվողականություն, հավասարություն, մրցակցություն և արդար դատաքննության այլ սկզբունքներ, արդարադատության կանխատեսելիություն, արդարադատության ծառայությունների մատչելիություն, արդարադատության ծառայությունների արդյունավետություն, հավատ և վստահություն: Արդյունքները բացահայտել են բացերն ու թերությունները, օրինակ, արդարադատության համակարգի լեգիտիմության հանդեպ վստահության պակաս, արդարադատության գործընթացի վերաբերյալ մարդկանց ընդհանուր գիտելիքի պակաս, կոռուպցիա և դատական համակարգի անկախության, հաշվետվողականության, թափանցիկության, մատչելիության և արդյունավետության այլ խնդիրներ: ԵՄ-ն ողջունում է կառավարության մտադրությունը ընդգրկել այս արդյունքները իրավական և դատական բարեփոխումներում:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և Հայաստանի արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկա են գտնվել շնորհանդեսին:

^E27D200072A377F37C4A8E978D5F6C36612C863E01BA558E27^pimgpsh_fullsize_distrԴեսպան Սվիտալսկին բարձր է գնահատել հետազոտությունը. «Ես հավատում եմ, որ այս հետազոտությունը կարող է շատ օգնել բոլոր շահագրգիռ կողմերին` Հայաստանի կառավարությանն ու արդարադատության նախարարությանը, որոնք հիմա զբաղված են Հայաստանում դատական համակարգի բարեփոխումներով: Եվրոպական միության համար Հայաստանում դատական բարեփոխումները բացարձակ առաջնահերթություն են: ԵՄ-ն հատկացրել է ավելի քան 50 միլիոն եվրո՝ օգնելու դատական համակարգին, արդարադատության նախարարությանը և ոլորտին առնչվող այլ գործակալություններին: Մենք հավատում ենք, որ Հայաստանն առաջ է շարժվում և մտնում է բավականին կարևոր փուլ: Հայաստանցիներն ակնկալում են խորքային բարեփոխումներ և հիմնարար վերափոխում երկրում: Այս հետազոտությունը ճանապարհ է նրանց կարիքներն ու ակնկալիքները բավարարելու և հետագա բարեփոխումներում ներառելու համար»:
Հովհաննիսյանը նույնպես ընդգծել է հետազոտության կարևորությունը. «Այսօր կարևոր օր է: Առաջին հերթին այս փաստաթուղթը փոխաբերական իմաստով արդարադատության նախարարության համար «տնային աշխատանք» է: Այն պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի` պարզելու, թե ինչպես կարող է ամբողջականացնել բարեփոխումների հետագա ընթացքը: Ինչո՞ւ է այն կարևոր: Ներկայացված են տարբեր խնդիրների շուրջ տարբեր տեսակետներ: Հասցրել ենք մի մի փոքր ուսումնասիրել, և կարող եմ ասել, որ մանրակրկիտ և լայնածավալ աշխատանք է կատարվել»:

Հայաստանի արդարադատության ոլորտի վերաբերյալ մարդկանց ակնկալիքներն ու կարիքները

Մարտի 14-ին ներկայացվել է Հայաստանի արդարադատության ոլորտի վերաբերյալ մարդկանց ակնկալիքների ու կարիքների վերլուծական զեկույցը: Հայաստանի ամբողջ տարածքում 2016 թվականի մայիսից դեկտեմբեր ամիսներին անցկացրել է ԵՄ «Արդարադատության մոնիթորինգ» ծրագիրը: Հաշվետվությունը հիմնված է արդարադատության որակի և արդարադատության ինստիտուտների, մասնավորապես դատարանների գործունեության հանրային ընկալման և միաժամանակ մասնագիտական գնահատականների համադրման արդյունքների վրա: Կարևորվել է նաև, թե ինչպես են արդարադատություն իրականացնողները/ծառայություն մատուցողները ընկալում արդարադատության որակական հատկանիշները, ինչպես են դրսևորում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս և օրենքը կիրառելիս:

^62E2586588A45E8C81182A397F5ADF7AB1DDBE72422E7E2027^pimgpsh_fullsize_distrԴատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը և արդարադատության որակի բարելավումն ապահովելու համար հաշվի են առնվել նաև արդարադատության ոլորտի ծառայություն մատուցողների, տեսաբանների և պրակտիկ մասնագետների տեսակետները: Արդարադատության մոնիթորինգը կենտրոնացել է հետևյալ ոլորտների վրա` անկախություն և հաշվետվողականություն, հավասարություն, մրցակցություն և արդար դատաքննության այլ սկզբունքներ, արդարադատության կանխատեսելիություն, արդարադատության ծառայությունների մատչելիություն, արդարադատության ծառայությունների արդյունավետություն, հավատ և վստահություն: Արդյունքները բացահայտել են բացերն ու թերությունները, օրինակ, արդարադատության համակարգի լեգիտիմության հանդեպ վստահության պակաս, արդարադատության գործընթացի վերաբերյալ մարդկանց ընդհանուր գիտելիքի պակաս, կոռուպցիա և դատական համակարգի անկախության, հաշվետվողականության, թափանցիկության, մատչելիության և արդյունավետության այլ խնդիրներ: ԵՄ-ն ողջունում է կառավարության մտադրությունը ընդգրկել այս արդյունքները իրավական և դատական բարեփոխումներում: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և Հայաստանի արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկա են գտնվել շնորհանդեսին:

^E27D200072A377F37C4A8E978D5F6C36612C863E01BA558E27^pimgpsh_fullsize_distrԴեսպան Սվիտալսկին բարձր է գնահատել հետազոտությունը. «Ես հավատում եմ, որ այս հետազոտությունը կարող է շատ օգնել բոլոր շահագրգիռ կողմերին` Հայաստանի կառավարությանն ու արդարադատության նախարարությանը, որոնք հիմա զբաղված են Հայաստանում դատական համակարգի բարեփոխումներով: Եվրոպական միության համար Հայաստանում դատական բարեփոխումները բացարձակ առաջնահերթություն են: ԵՄ-ն հատկացրել է ավելի քան 50 միլիոն եվրո՝ օգնելու դատական համակարգին, արդարադատության նախարարությանը և ոլորտին առնչվող այլ գործակալություններին: Մենք հավատում ենք, որ Հայաստանն առաջ է շարժվում և մտնում է բավականին կարևոր փուլ: Հայաստանցիներն ակնկալում են խորքային բարեփոխումներ և հիմնարար վերափոխում երկրում: Այս հետազոտությունը ճանապարհ է նրանց կարիքներն ու ակնկալիքները բավարարելու և հետագա բարեփոխումներում ներառելու համար»: Հովհաննիսյանը նույնպես ընդգծել է հետազոտության կարևորությունը. «Այսօր կարևոր օր է: Առաջին հերթին այս փաստաթուղթը փոխաբերական իմաստով արդարադատության նախարարության համար «տնային աշխատանք» է: Այն պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի` պարզելու, թե ինչպես կարող է ամբողջականացնել բարեփոխումների հետագա ընթացքը: Ինչո՞ւ է այն կարևոր: Ներկայացված են տարբեր խնդիրների շուրջ տարբեր տեսակետներ: Հասցրել ենք մի մի փոքր ուսումնասիրել, և կարող եմ ասել, որ մանրակրկիտ և լայնածավալ աշխատանք է կատարվել»: