Հայաստանի առաջին քայլերը դեպի օրգանական գյուղատնտեսություն | EUNewsletter

Հայաստանի առաջին քայլերը դեպի օրգանական գյուղատնտեսություն

6 Հոկտեմբեր 2016
img_10021

Եվրոպական միությունը Հայաստանում աջակցում է գյուղատնտեսական օրգանական մթերքներ արտադրող 18 ակտիվ, հավաստագրված ֆերմերների գտնել նոր շուկաներ: Սույն թվականի սեպտեմբերի 29-ը նշանավորվեց այդ նախագծերի մեկնարկով, որոնք հնարավոր են դարձել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից իրականացվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի շնորհիվ: Նույն օրը ՕԳԱՆ-ը հայտարարեց լրացուցիչ մրցույթի մասին, որն աջակցելու է ֆերմերային փոքր տնտեսություններին:
img_1272Ծրագրի շահառուների թվում էր Սուրեն Հարությունյանը. «Արդեն մի քանի տարի է, ինչ ես արտադրում եմ թեյեր և յուղեր, սակայն ես ցանկանում էի արտահանել դրանք Եվրոպա: Ժամանակի հետ ես գիտակցեցի, որ ոչ ոք հետաքրքրված չէ իմ արտադրանքով, քանի որ մրցակցությունը շատ բարձր է: Սակայն հետո ինձ ասացին, որ եթե նույն ապրանքները լինեն օրգանական, դրանք ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնեն: Ես սկսեցի արտադրել միայն օրգանական ապրանքներ և արտահանել դրանք Գերմանիա, Ֆինլանդիա, Շվեյցարիա և Ֆրանսիա: ՕԳԱՆ-ի օգնությամբ ձեռք կբերեմ ավելի ժամանակակից տեխնիկա, որը կընդլայնի իմ արտադրությունը և թույլ կտա արտահանել ավելի շատ երկրներ»:
img_1282Տիգրան Ղազարյանը ևս դրամաշնորհ ստացող 18 ֆերմերների թվում էր: «Ես չունեմ գյուղատնտեսական որևէ կրթություն, սակայն կարծում եմ, որ հաջողակ ֆերմեր եմ: Արդեն 10 տարի է, ինչ հատապտուղներ եմ արտադրում: Հիմա այս աջակցության շնորհիվ կմեծացնեմ իմ եկամուտներն և հույս ունեմ, որ կսկսեմ արտահանել արտադրանքս»:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը խոսել է Հայաստանի գյուղատնտեսությանը ԵՄ-ի աջակցության մասին. «ԵՄ-ն պատրաստակամ է զարգացնել Հայաստանի գյուղատնտեսությունը: Այս պահին մենք անում ենք դա ENPARD և ՕԳԱՆ ծրագրերի միջոցով: Ես գիտեմ, որ օրգանական գյուղատնտեսության հավաստագրեր ստանալը հեշտ գործընթաց չէ, սակայն անհնարին էլ չէ: Ես իսկապես քաջալերում եմ ձեզ մասնակցել այս նոր հայտամրցույթին, քանի որ մենք ցանկանում ենք, որպեսզի որքան հնարավոր է շատ ֆերմերներ դառնան օրգանական հավաստագրված արտադրող: Դա նրանց ավելի շատ հնարավորություն կտա վաճառելու իրենց արտադրանքը Հայաստանում, Եվրոպայում և նույնիսկ ԱՄՆ-ում, որտեղ հայկական մեծ սփյուռք կա»:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունն ունի մեծ ներուժ, և նախարարությունը պատրաստ է աջակցել հայ ֆերմերներին՝ հասնելու ավելի մեծ արդյունքների: Օրգանական մթերքների աճը կբարձրացնի շահութաբերությունը և նոր շուկաների հեռանկարներ կբացի:
Ավստրիայի Զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդոլթերն ասել է, որ Ավստրիան աշխարհում օրգանական արտադրության ցուցանիշով լավագույն եռյակում է: ՕԳԱՆ ծրագիրը կօգնի Հայաստանին զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը և խթանել փոքր ֆերմերներին՝ մեծացնելու իրենց արտադրանքը, ավելի լավ վաճառք ունենալու և գտնելու նոր շուկաներ:
Ծրագրի 18 շահառու ստացավ դրամաշնորհային ծրագրի իրենց հավաստագիրը: Իսկ այն ֆերմերները, ովքեր ցանկանում են մասնակցել հաջորդ մրցույթին, պետք է դիմեն մինչև 2016 թվականի հոկտեմբերի 24-ը՝ ժամը 16:00-ն:

Հայաստանի առաջին քայլերը դեպի օրգանական գյուղատնտեսություն

Եվրոպական միությունը Հայաստանում աջակցում է գյուղատնտեսական օրգանական մթերքներ արտադրող 18 ակտիվ, հավաստագրված ֆերմերների գտնել նոր շուկաներ: Սույն թվականի սեպտեմբերի 29-ը նշանավորվեց այդ նախագծերի մեկնարկով, որոնք հնարավոր են դարձել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից իրականացվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի շնորհիվ: Նույն օրը ՕԳԱՆ-ը հայտարարեց լրացուցիչ մրցույթի մասին, որն աջակցելու է ֆերմերային փոքր տնտեսություններին: img_1272Ծրագրի շահառուների թվում էր Սուրեն Հարությունյանը. «Արդեն մի քանի տարի է, ինչ ես արտադրում եմ թեյեր և յուղեր, սակայն ես ցանկանում էի արտահանել դրանք Եվրոպա: Ժամանակի հետ ես գիտակցեցի, որ ոչ ոք հետաքրքրված չէ իմ արտադրանքով, քանի որ մրցակցությունը շատ բարձր է: Սակայն հետո ինձ ասացին, որ եթե նույն ապրանքները լինեն օրգանական, դրանք ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնեն: Ես սկսեցի արտադրել միայն օրգանական ապրանքներ և արտահանել դրանք Գերմանիա, Ֆինլանդիա, Շվեյցարիա և Ֆրանսիա: ՕԳԱՆ-ի օգնությամբ ձեռք կբերեմ ավելի ժամանակակից տեխնիկա, որը կընդլայնի իմ արտադրությունը և թույլ կտա արտահանել ավելի շատ երկրներ»: img_1282Տիգրան Ղազարյանը ևս դրամաշնորհ ստացող 18 ֆերմերների թվում էր: «Ես չունեմ գյուղատնտեսական որևէ կրթություն, սակայն կարծում եմ, որ հաջողակ ֆերմեր եմ: Արդեն 10 տարի է, ինչ հատապտուղներ եմ արտադրում: Հիմա այս աջակցության շնորհիվ կմեծացնեմ իմ եկամուտներն և հույս ունեմ, որ կսկսեմ արտահանել արտադրանքս»: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը խոսել է Հայաստանի գյուղատնտեսությանը ԵՄ-ի աջակցության մասին. «ԵՄ-ն պատրաստակամ է զարգացնել Հայաստանի գյուղատնտեսությունը: Այս պահին մենք անում ենք դա ENPARD և ՕԳԱՆ ծրագրերի միջոցով: Ես գիտեմ, որ օրգանական գյուղատնտեսության հավաստագրեր ստանալը հեշտ գործընթաց չէ, սակայն անհնարին էլ չէ: Ես իսկապես քաջալերում եմ ձեզ մասնակցել այս նոր հայտամրցույթին, քանի որ մենք ցանկանում ենք, որպեսզի որքան հնարավոր է շատ ֆերմերներ դառնան օրգանական հավաստագրված արտադրող: Դա նրանց ավելի շատ հնարավորություն կտա վաճառելու իրենց արտադրանքը Հայաստանում, Եվրոպայում և նույնիսկ ԱՄՆ-ում, որտեղ հայկական մեծ սփյուռք կա»: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունն ունի մեծ ներուժ, և նախարարությունը պատրաստ է աջակցել հայ ֆերմերներին՝ հասնելու ավելի մեծ արդյունքների: Օրգանական մթերքների աճը կբարձրացնի շահութաբերությունը և նոր շուկաների հեռանկարներ կբացի: Ավստրիայի Զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդոլթերն ասել է, որ Ավստրիան աշխարհում օրգանական արտադրության ցուցանիշով լավագույն եռյակում է: ՕԳԱՆ ծրագիրը կօգնի Հայաստանին զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը և խթանել փոքր ֆերմերներին՝ մեծացնելու իրենց արտադրանքը, ավելի լավ վաճառք ունենալու և գտնելու նոր շուկաներ: Ծրագրի 18 շահառու ստացավ դրամաշնորհային ծրագրի իրենց հավաստագիրը: Իսկ այն ֆերմերները, ովքեր ցանկանում են մասնակցել հաջորդ մրցույթին, պետք է դիմեն մինչև 2016 թվականի հոկտեմբերի 24-ը՝ ժամը 16:00-ն: