Հայաստանը հյուրընկալեց Եվրոպական ֆիլմերի փառատոն 2018-ը | EUNewsletter

Հայաստանը հյուրընկալեց Եվրոպական ֆիլմերի փառատոն 2018-ը

14 December 2018

Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում նշանավորվեց Եվրոպական ֆիլմերի փառատոն 2018-ով, որն այս տարի հայ հանդիսատեսին հնարավորություն ընձեռեց դիտել վերջին երկու տարիների ընթացքում նկարահանված եվրոպական արտադրության ֆիլմեր։ Փառատոնի պաշտոնական բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 17-ին Մոսկվա կինոթատրոնում բրիտանական «Քոլեթ» ֆիլմի ցուցադրությամբ: Փառատոնը անցկացվեց մինչև նոյեմբերի 30-ը: Այդ օրերին 11 եվրոպական ֆիլմեր ցուցադրվեցին մայրաքաղաք Երևանում և 4 ֆիլմ՝ Գյումրիում ու Դիլիջանում: Բացի հիմնական ծրագրից, անցկացվեց 10 ֆիլմերի հարակից ցուցադրություններ, կազմակերպվեց 3 մրցույթ, 4 քննարկում և երկու դասընթաց: Եվրոպական ֆիլմերի փառատոն 2018-ը կազմակերպել էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և ՅՈՒՆԻՔ Հայաստան կլաստերը: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը փառատոնի իրականացնող գործընկերն էր։

ARS_2628Դեկտեմբերի 4-ին Ս. Փարաջանովի թանգարանում տեղի ունեցավ Եվրոպական ֆիլմերի փառատոն 2018-ի փակման արարողութունը, որին ներկա էին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ, փառատոնի հյուրեր և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ամփոփվեց եվրոպական ֆիլմերի փառատոնի արդյունքները, մրցութային ծրագրում հաղթող ճանաչված մասնակիցները ստացան մրցանակներ, գործընկեր կազմակերպություններն էլ ստացան շնորհակալագրեր:

ARS_5743ԵՄ դեսպանը հույս հայտնեց, որ փառատոնը Հայաստանի մշակութային օրացույցում նոր գույն է հաղորդել. «Սա առաջին եվրոպական ֆիլմերի փառատոնն է Հայաստանում երկարատև դադարից հետո և հուսով ենք, որ հետագա տարիներին կլինի շարունակություն: Հուսով եմ, որ այս փառատոնը ևս մեկ անգամ առիթ էր ոչ միայն կինոգետների, այլև քաղաքացիների համար համոզվելու, որ արժի դիտել եվրոպական արտադրության ֆիլմեր: Ես բոլոր ֆիլմերը չեմ դիտել, բայց, հիմնվելով կարծիքների վրա, կարող եմ ասել, որ մենք ներկայացրել ենք բազմազան ու հարուստ ծրագիր: Ուրախ եմ, որ կարողացանք ներկայացնել այնպիսի ֆիլմեր, որոնք սովորաբար չեն հայտնվում կինոթատրոնների էկրաններին, ֆիլմեր, որոնց մասին մտածելու ժամանակ չունենք: Ուրախ եմ նաև, որ մենք կարողացանք կինոդիտումներ կազմակերպել Երևանից դուրս՝ Դիլիջանում և Գյումրիում: Այս ավանդույթը պետք է կրկնել հետագայում: Փառատոնի նպատակն է ոչ միայն տարածել եվրոպական մշակույթը, այլև ավելի ոգեշնչող և ամուր դարձնել Եվրոպայի և Հայաստանի միջև կամուրջը: Ես կցանկանայի հավաստիացնել ևս մեկ անգամ, որ մենք շարունակելու ենք աջակցությունն ուղղված Հայաստանում ֆիլմարտադրության զարգացմանը»: