Հայաստանը համագործակցության կառուցակարգում | EUNewsletter

Հայաստանը համագործակցության կառուցակարգում

2 October 2015

Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը համաձայնել են իրականացնել թիրախային համագործակցության միջոցառումներ Արևելյան գործընկերության երկրների հետ (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա): Նպատակը՝ այդ երկրները մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության եվրոպական ստանդարտներին մոտեցնելն է: Ծրագիրն իրականացվում է 2015-2017թթ. ծրագրային համագործակցության կառուցակարգի շրջանակներում: Կառուցակարգի այս ծրագրերը կօգնեն Արևելյան գործընկերության երկրներին իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ: Այդ կառուցակարգի շրջանակներում Հայաստանում չորս ծրագիր է մեկնարկել, որոնք համաֆինանսավորվում են ԵՄ-ի կողմից: Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ կառուցակարգի մանրամասներին ծանոթացնելու համար։
IMG_7349Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանն իր ելույթում նշել է ԵՄ-ի՝ Հայաստանին սատարելու պատրաստակամությունը մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հաստատման ոլորտներում: «ԵՄ-ն մշտապես կանգնած է Հայաստանի քաղաքացիների կողքին՝ բարելավվելու նրանց կյանքը զանազան ոլորտներում: Այսօր այստեղ մենք խոսում ենք այնպիսի ծրագրերի մասին, որոնք տարածաշրջանային բնույթ են կրում: Ոլորտները, որոնցում ԵՄ-ն համագործակցում է ԵԽ-ի հետ, բազմազան են, և այս պահին մենք ունենք ընթացիկ չորս ծրագիր, որոնք միասին ենք իրականացնում, և որոնք ներառված են այս համագործակցության կառուցակարգում: Հաջողված ծրագիր ունենալու համար անհրաժեշտ է ֆինանսական և տեխնիկական աջակցություն, դա հենց այն է, ինչ մենք անում ենք: Բայց մյուս կողմից լավ արդյունքների համար պետք է ունենալ ակտիվ քաղաքացիական հասարակություն, և հենց դրա համար է ԵՄ-ն մշտապես կանգնած Հայաստանի քաղհասարակության կողքին»:
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովան սկսել է իր խոսքը՝ ներկայացնելով լրագրողներին կառուցակարգի մանրամասները: «Մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ հիմնականում նպատակաուղղված է Արևելյան գործընկերության երկրները ԵՄ չափանիշներին մոտեցնելուն: Ծրագրերն իրականացնելու համար մենք ունենք չափանիշներ, որոնք հատուկ են յուրաքանչյուր երկրին և հիմնված են մեր գործողությունների պլանի վրա: Եվ ԵԽ-ի կողմից այդ չափանիշները հիմնված են «ԵԽ-ի Գործողությունների պլանի Հայաստանի համար» պլանի վրա, որն ընդունվել է ԵԽ-ի կողմից և կտևի մինչև 2017 թվականը: Այս համատեքստում ԵԽ-ն հանդիսանում է այս բոլոր ծրագրերի իրականացնող կազմակերպությունը, և մենք արդեն սկսել ենք կառուցակարգի բոլոր չորս ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ Կառավարության, այլ պետական մարմինների և հետաքրքրված կողմերի հետ սերտ համագործակցությամբ»:
ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպական վարչության պետ Պարույր Հովհաննիսյանն իր ելույթում նշել է, որ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայությունն արժեքներ են Հայաստանի համար, որը իրենք կիսում են ԵՄ-ի և ԵԽ-ի հետ: Եվ համագործակցելով իր գործընկերների հետ՝ հենց այս նպատակներին է է ձգտում ՀՀ Կառավարությունը:
Հայաստանի համար չորս գերակա ծրագրերն են՝
• «Առողջապահությունը և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում»: Այս ծրագրի շրջանակներում Հայաստանի բանտերում կիրականացվի առողջապահության կարիքների գնահատում, օրենսդրության վերանայում, բժշկական սարքավորումների ձեռքբերում 11 բուժմասերի համար և վերապատրաստում բժշկական էթիկայի և առողջության խթանման վերաբերյալ: Ծրագիրը կիրականացվի 2015թ. մարտի 1-ից մինչև 2017թ. փետրվար ամիսը: Ծրագրի ընդհանուր բյուջեն 900,000 եվրո է:
• «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ»: Ծրագիրը կամրապնդի ինստիտուցիոնալ մեխանիզմները, օրենսդրությունը և կվերապատրաստի դատախազներին, քննիչներին՝ պայքարելու վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ քրեական արդարադատության համակարգում: Ծրագիրը կիրականացվի 2015թ. հուլիսից մինչև 2017թ. Հուլիս ամիսը: Ծրագրի ընդհանուր բյուջեն 500,000 եվրո է:
• «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի մասին ծրագիր»: Այս ծրագիրը կխրախուսի բարեվարքության ապահովման իրավական մեխանիզմներ, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներ և կներմուծի էթիկայի կանոնների մոդելներ դասախոսների և ուսանողների համար: Ծրագիրը կիրականացվի 2015թ. հունվարից մինչև 2016թ. դեկտեմբեր: Ծրագրի ընդհանուր բյուջեն է 400,000 եվրո:
• «Ընտրությունների վերաբերյալ երկարաժամկետ աջակցություն ընտրությունների ոլորտում ներգրավված հայաստանյան գործընկերներին»: Ծրագրի նպատակն է բարելավել օրենսդրությունը, վերապատրաստել ընտրական մարմինների անձնակազմին և դատավորներին և ամրապնդել ընտրական վեճերի մեխանիզմները: Ծրագիրը կիրականացվի 2015թ. հունվարից մինչև 2017թ. դեկտեմբեր: Ծրագրի ընդհանուր բյուջեն է 95,000 եվրո:
Հաջորդիվ ԾՀԿ-ի համակարգող Արկադի Սիտինը ներկայացրեց բոլորին ընթացիկ ծրագրերն ու կառուցակարգի բոլոր մանրամասները:

Հայաստանը համագործակցության կառուցակարգում

Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը համաձայնել են իրականացնել թիրախային համագործակցության միջոցառումներ Արևելյան գործընկերության երկրների հետ (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա): Նպատակը՝ այդ երկրները մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության եվրոպական ստանդարտներին մոտեցնելն է: Ծրագիրն իրականացվում է 2015-2017թթ. ծրագրային համագործակցության կառուցակարգի շրջանակներում: Կառուցակարգի այս ծրագրերը կօգնեն Արևելյան գործընկերության երկրներին իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ: Այդ կառուցակարգի շրջանակներում Հայաստանում չորս ծրագիր է մեկնարկել, որոնք համաֆինանսավորվում են ԵՄ-ի կողմից: Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ կառուցակարգի մանրամասներին ծանոթացնելու համար։ IMG_7349Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանն իր ելույթում նշել է ԵՄ-ի՝ Հայաստանին սատարելու պատրաստակամությունը մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հաստատման ոլորտներում: «ԵՄ-ն մշտապես կանգնած է Հայաստանի քաղաքացիների կողքին՝ բարելավվելու նրանց կյանքը զանազան ոլորտներում: Այսօր այստեղ մենք խոսում ենք այնպիսի ծրագրերի մասին, որոնք տարածաշրջանային բնույթ են կրում: Ոլորտները, որոնցում ԵՄ-ն համագործակցում է ԵԽ-ի հետ, բազմազան են, և այս պահին մենք ունենք ընթացիկ չորս ծրագիր, որոնք միասին ենք իրականացնում, և որոնք ներառված են այս համագործակցության կառուցակարգում: Հաջողված ծրագիր ունենալու համար անհրաժեշտ է ֆինանսական և տեխնիկական աջակցություն, դա հենց այն է, ինչ մենք անում ենք: Բայց մյուս կողմից լավ արդյունքների համար պետք է ունենալ ակտիվ քաղաքացիական հասարակություն, և հենց դրա համար է ԵՄ-ն մշտապես կանգնած Հայաստանի քաղհասարակության կողքին»: Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովան սկսել է իր խոսքը՝ ներկայացնելով լրագրողներին կառուցակարգի մանրամասները: «Մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ հիմնականում նպատակաուղղված է Արևելյան գործընկերության երկրները ԵՄ չափանիշներին մոտեցնելուն: Ծրագրերն իրականացնելու համար մենք ունենք չափանիշներ, որոնք հատուկ են յուրաքանչյուր երկրին և հիմնված են մեր գործողությունների պլանի վրա: Եվ ԵԽ-ի կողմից այդ չափանիշները հիմնված են «ԵԽ-ի Գործողությունների պլանի Հայաստանի համար» պլանի վրա, որն ընդունվել է ԵԽ-ի կողմից և կտևի մինչև 2017 թվականը: Այս համատեքստում ԵԽ-ն հանդիսանում է այս բոլոր ծրագրերի իրականացնող կազմակերպությունը, և մենք արդեն սկսել ենք կառուցակարգի բոլոր չորս ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ Կառավարության, այլ պետական մարմինների և հետաքրքրված կողմերի հետ սերտ համագործակցությամբ»: ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպական վարչության պետ Պարույր Հովհաննիսյանն իր ելույթում նշել է, որ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայությունն արժեքներ են Հայաստանի համար, որը իրենք կիսում են ԵՄ-ի և ԵԽ-ի հետ: Եվ համագործակցելով իր գործընկերների հետ՝ հենց այս նպատակներին է է ձգտում ՀՀ Կառավարությունը: Հայաստանի համար չորս գերակա ծրագրերն են՝ • «Առողջապահությունը և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում»: Այս ծրագրի շրջանակներում Հայաստանի բանտերում կիրականացվի առողջապահության կարիքների գնահատում, օրենսդրության վերանայում, բժշկական սարքավորումների ձեռքբերում 11 բուժմասերի համար և վերապատրաստում բժշկական էթիկայի և առողջության խթանման վերաբերյալ: Ծրագիրը կիրականացվի 2015թ. մարտի 1-ից մինչև 2017թ. փետրվար ամիսը: Ծրագրի ընդհանուր բյուջեն 900,000 եվրո է: • «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ»: Ծրագիրը կամրապնդի ինստիտուցիոնալ մեխանիզմները, օրենսդրությունը և կվերապատրաստի դատախազներին, քննիչներին՝ պայքարելու վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ քրեական արդարադատության համակարգում: Ծրագիրը կիրականացվի 2015թ. հուլիսից մինչև 2017թ. Հուլիս ամիսը: Ծրագրի ընդհանուր բյուջեն 500,000 եվրո է: • «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի մասին ծրագիր»: Այս ծրագիրը կխրախուսի բարեվարքության ապահովման իրավական մեխանիզմներ, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներ և կներմուծի էթիկայի կանոնների մոդելներ դասախոսների և ուսանողների համար: Ծրագիրը կիրականացվի 2015թ. հունվարից մինչև 2016թ. դեկտեմբեր: Ծրագրի ընդհանուր բյուջեն է 400,000 եվրո: • «Ընտրությունների վերաբերյալ երկարաժամկետ աջակցություն ընտրությունների ոլորտում ներգրավված հայաստանյան գործընկերներին»: Ծրագրի նպատակն է բարելավել օրենսդրությունը, վերապատրաստել ընտրական մարմինների անձնակազմին և դատավորներին և ամրապնդել ընտրական վեճերի մեխանիզմները: Ծրագիրը կիրականացվի 2015թ. հունվարից մինչև 2017թ. դեկտեմբեր: Ծրագրի ընդհանուր բյուջեն է 95,000 եվրո: Հաջորդիվ ԾՀԿ-ի համակարգող Արկադի Սիտինը ներկայացրեց բոլորին ընթացիկ ծրագրերն ու կառուցակարգի բոլոր մանրամասները: