Հայալեզու բարձրորակ կրթական ռեսուրսներ | EUNewsletter

Հայալեզու բարձրորակ կրթական ռեսուրսներ

28 Փետրվար 2019
2

Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երիտասարդների. ՍԵՅ ԵՍ հմտություններ աշխատանքի համար» ծրագրի շրջանակում, «Վորլդ Վիժն Հայաստան»-ը (ծրագրի համաֆինանսավորող և իրականացնող) «Այբ» կրթական հիմնադրամի և «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի հետ հայ երիտասարդների մասնագիտական կրթությանն ու կողմնորոշմանն օժանդակող հայալեզու բարձրորակ և անվճար կրթական ռեսուրսներ են ստեղծում ու թարգմանում։

6«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը, «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Առցանց կրթական հարթակի տեղայնացման կամ զարգացման» ծրագրի շրջանակում ստեղծել է մաթեմատիկայի, ֆինանսների, ձեռնարկատիրության, ծրագրավորման, արվեստների, քիմիայի հայալեզու ուսումնական նյութեր այլընտրանքային կրթության նոր ու հզոր առցանց հարթակում։ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երիտասարդների. ՍԵՅ ԵՍ հմտություններ աշխատանքի համար» ծրագրի շրջանակում թարգմանվել և տեղայնացվել են «Քան» ակադեմիայի 10 բաժնի ուսուցողական նյութեր: Հունվարի 31-ին ներկայացվեցին ստեղծված հայալեզու նյութերն ու նոր ծրագրերը։ Մասնակիցները հնարավորություն ստացան տեղում փորձարկել առցանց հարթակի հնարավորություններն ու առավելությունները։

3Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը Հայաստանում էր ու ներկա գտնվեց միջոցառմանը. «Հայաստանը Արևելյան գործընկերության հարթակում կարևոր գործընկեր է, և հիմա մի շարք համատեղ ծրագրեր են իրականացվում։ Դրանցից մեկի արդյունքին ականատես ենք այսօր։ Առանց երիտասարդների նորարարական ոգու մենք չենք կարող ունենալ լավ ապագա, և մեր ներդրումը երիտասարդության և կրթության ոլորտում ավելի լավ, ավելի խաղաղ, ավելի խոստումնալից ապագայի վստահություն է տալիս»:

ARS_5902_Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը կարևորեց նախաձեռնության շնորհիվ մարզերի երիտասարդներին առցանց կրթական համակարգում ներգրավելու, ոգևորելու, աշխատաշուկայում մրցունակ դարձնելու փաստը. «Նման կրթական հարթակները օգնելու են մեր երիտասարդներին վաղվա օրն ավելի լավ կառուցել: Երևանում ապրողները զարգացման շատ լայն հնարավորություններ ունեն, իսկ մարզերում ապրողները՝ շատ ավելի սահմանափակ հնարավորություններ։ Այս համատեքստում հարթակը շատ հարցեր կլուծի»։