Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն 2018 | EUNewsletter

Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն 2018

20 March 2019

2Փետրվարի 20-ին Հայաստանում միջազգային հանրության ներայացուցիչները` հանձինս Եվրոպական միության, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և Շվեդիայի դեսպանությունների, ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակների պատվիրակների, Հայաստանում մարդու իրավունքների, խոսքի ազատության, հանդուրժողականության, ժողովրդավարության, թափանցիկության, իրավական բարեփոխումների և հավասար իրավունքների խթանման դիրքերից հանդես եկող անհատներին իրենց գնահատանքը հայտնեցին «Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն 2018»-ի շրջանակում: Միջոցառման պատվավոր հյուրն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունն անցկացվում է 2012 թվականից: 2018-ի միջոցառման կազմակերպիչները ներկայացրել էին 9 անվանակարգ:
• Ազատության պաշտպան՝ Մարիա Կարապետյան
• Համայնքային զարգացում՝ Տիգրանուհի Հակոբյան
• Արդարադատության հասանելիություն՝ Հայկուհի Հարությունյան
• Ներառականության խթանում՝ Ուսո Հաջի Նադոյան
• Մեդիա գերազանցություն՝ Թաթուլ Հակոբյան
• Կառավարության բարեփոխիչ՝ Արսեն Թորոսյան
• Համագործակցության ջատագով՝ «Չայխանա» մեդիա հարթակ
• Խիզախ կին՝ Վարդինե Գրիգորյան
• Երիտասարդ առաջնորդ՝ Դավիթ Պետրոսյան
Նույն միջոցառման ընթացքում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները հայկական ՀԿ-ներից մեկին հանձնեցին հավասար հնարավորությունների ֆրանս-գերմանական համատեղ մրցանակը:

10Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր ուղերձում նշեց. «2018 թվականին ժողովրդավարական աշխարհը ողջունեց Հայաստանում տեղի ունեցած խաղաղ քաղաքական փոփոխությունները: Հիմք ընդունելով ազատության, հավասարության արժեքները և մարդու իրավունքների հանդեպ հարգանքը՝ մենք վստահ ենք, որ այս փուլը անշրջելի է: ԵՄ-ն պատրաստ է շարունակել և ընդլայնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը ժամանակակից, բաց և ճկուն հասարակություն ունենալու այս կարևոր ճանապարհին: Կարծում եմ, որ մենք ապրում ենք պարադիգմի փոփոխություն. մենք այժմ այլ կերպ ենք խոսում Հայաստանում և հայերի հետ մարդու իրավունքների մասին: Սա մեծ փոփոխություն է, որն անցյալ տարի տեղի ունեցածի դեպքերի արդյունքն է: Բայց մենք դեռ քննարկելու շատ բան ունենք, պարզապես այլ կերպ: ԵՄ-ի համար կան երեք հիմնական խնդիրներ՝ գենդերային հավասարություն, կանանց հզորացում և սոցիալական իրավունքներ»:

7Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ողջույնի խոսքով. «Ո՞րն է իրավունքների պաշտպանության մեր բանաձևը: Մեր բանաձևն իրավունքների հավասար հնարավորություններ ստեղծելն է բոլոր քաղաքացիների համար և այդ հավասար հնարավորությունների նկատմամբ հավասար հասանելիություն ստեղծելը: Մենք հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով, որովհետև մեր քաղաքական տեսակետը և հայացքը, գաղափարախոսությունը հետևյալն է, որ իրավունքների պաշտպանության համատեքստում առաջին անելիքն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր քաղաքացի իր սոցիալական, գիտական, տնտեսական, քաղաքական դիրքին արժանանա իր օբյեկտիվ ընդունակությունների իրացմամբ: Սա չի նշանակում, թե այն մարդիկ, ովքեր, կարող է, չունեն այդ օբյեկտիվ ընդունակությունները, պետք է դուրս մնան այս քաղաքականության շրջագծից և ուղեծրից: Ընդհակառակը, մեզ համար կարևոր է նաև, որ մենք մարդկանց աջակցենք ու օգնենք, որպեսզի նրանք իսկապես նաև իրենց օբյեկտիվ ընդունակությունները զարգացնելու, կրթական համակարգի և կրթությանը հասանելի լինելու հնարավորությունների մեջ լինեն հավասար ուրիշների հետ: Սա ռազմավարական խնդիր է մեզ համար: Մենք պիտի կարողանանք հասնել նրան, որ Հայաստանում բոլոր դիրքերում լինեն լավագույնները՝ քաղաքականության մեջ լինեն լավագույնները, կառավարության մեջ լինեն լավագույնները, տնտեսության, կրթության մեջ լինեն լավագույնները, որովհետև միայն արդար և հավասար հնարավորությունների հասանելիությունն է, որ այսպիսի իրավիճակ կստեղծի ՀՀ քաղաքացիների համար:»

Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն 2018

2Փետրվարի 20-ին Հայաստանում միջազգային հանրության ներայացուցիչները` հանձինս Եվրոպական միության, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և Շվեդիայի դեսպանությունների, ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակների պատվիրակների, Հայաստանում մարդու իրավունքների, խոսքի ազատության, հանդուրժողականության, ժողովրդավարության, թափանցիկության, իրավական բարեփոխումների և հավասար իրավունքների խթանման դիրքերից հանդես եկող անհատներին իրենց գնահատանքը հայտնեցին «Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն 2018»-ի շրջանակում: Միջոցառման պատվավոր հյուրն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունն անցկացվում է 2012 թվականից: 2018-ի միջոցառման կազմակերպիչները ներկայացրել էին 9 անվանակարգ: • Ազատության պաշտպան՝ Մարիա Կարապետյան • Համայնքային զարգացում՝ Տիգրանուհի Հակոբյան • Արդարադատության հասանելիություն՝ Հայկուհի Հարությունյան • Ներառականության խթանում՝ Ուսո Հաջի Նադոյան • Մեդիա գերազանցություն՝ Թաթուլ Հակոբյան • Կառավարության բարեփոխիչ՝ Արսեն Թորոսյան • Համագործակցության ջատագով՝ «Չայխանա» մեդիա հարթակ • Խիզախ կին՝ Վարդինե Գրիգորյան • Երիտասարդ առաջնորդ՝ Դավիթ Պետրոսյան Նույն միջոցառման ընթացքում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները հայկական ՀԿ-ներից մեկին հանձնեցին հավասար հնարավորությունների ֆրանս-գերմանական համատեղ մրցանակը: