Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն 2017 | EUNewsletter

Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն 2017

28 Դեկտեմբեր 2017
^AB78FA2AF85D526C4427FAD30E332E8873B54B17AA9ACABDC0^pimgpsh_fullsize_distr

Դեկտեմբերի 11-ին Մատենադարանը (Երևան) հյուրընկալել էր Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը: Միջոցառումը միջազգային համայնքի առաջին համատեղ նախաձեռնությունն էր, որը 2012-ից նշանավորվում է մարդու իրավունքների խթանման գործում Հայաստանի քաղաքացիական և քաղաքական իրավունքների ակտիվիստների, պետական պաշտոնյաների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներդրումները: Կազմակերպիչները իրենց գնահատանքը հայտնեցին այն անհատներին, ովքեր Հայաստանում աշխատում են խթանել մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, բազմազանությունը, կրոնական հանդուրժողականությունը, ժողովրդավարությունը, թափանցիկությունը, իրավական բարեփոխումներն ու հավասար հնարավորությունները Հայաստանում:

ARS_8926Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն հանձնեց «Խիզախ կին» մրցանակը «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանին: Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան «Կառավարության բարեփոխիչ» մրցանակը հանձնեց Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանին: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «Մեդիա գերազանցություն» մրցանակը հանձնեց «Մեդիալաբ» խմբագրություն-լաբորատորիային: Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան Էլիսոն Չիքը հանձնեց «Ազատության պաշտպան» մրցանակը Եվրասիա համագործակցության հիմնադրամի ներկայացուցիչ Իզաբելլա Սարգսյանին: Այս տարի առաջին անգամ Հայաստանում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները համատեղ ներկայացրեցին «Հավասար հնարավորությունների» ֆրանս-գերմանական մրցանակը, որը ստացավ Գյումրիի «Ագաթ – հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ն:

ARS_8975Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին հանձնեց «Արդարության և թափանցիկության խթանում» մրցանակը: Նա նշեց. «Բոլորիս համար կարևոր օր է: Այս մրցանակը շատ կարևոր է, առնվազն իմ տեսանկյունից: Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ արդարության հանդեպ հասարակության պահանջը մեծանում է, ու Հայաստանը բացառություն չէ: Մենք ավելի շատ արդարության կարիք ունենք. դարեր ի վեր մեր քաղաքակրթությունը մշակել է արդարադատության հետաձգված հայեցակարգ. արդարություն կլինի, բայց ուշ: Թափանցիկությունը արդարության մաս է: Ուզում եմ շնորհավորել Դանիելին Հայաստանում թափանցիկությունը մեծացնելու խիզախ ջանքերի համար: Թափանցիկությունը կարող է անհարմար լինել, «կեղտոտ» աշխատանք, քանի որ կարող է ցույց տալ այն, ինչ չենք ուզում տեսնել: Բայց նման տղաների շնորհիվ մենք գիտենք, թե ինչ պետք է փոխվի մեր հասարակությունում: Հուսով եմ, որ այս նախաձեռնության շնորհիվ առաջիկա ամիսներին և տարիներին Հայաստանը կստանձնի կարգավորել ընտրական գործընթացները և դպրոցները կազատվեն քաղաքական շահարկումներից և քարոզչությունից: Սա շատ կարևոր է Հայաստանում ժողովրդավարության համար:»

Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն 2017

Դեկտեմբերի 11-ին Մատենադարանը (Երևան) հյուրընկալել էր Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը: Միջոցառումը միջազգային համայնքի առաջին համատեղ նախաձեռնությունն էր, որը 2012-ից նշանավորվում է մարդու իրավունքների խթանման գործում Հայաստանի քաղաքացիական և քաղաքական իրավունքների ակտիվիստների, պետական պաշտոնյաների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներդրումները: Կազմակերպիչները իրենց գնահատանքը հայտնեցին այն անհատներին, ովքեր Հայաստանում աշխատում են խթանել մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, բազմազանությունը, կրոնական հանդուրժողականությունը, ժողովրդավարությունը, թափանցիկությունը, իրավական բարեփոխումներն ու հավասար հնարավորությունները Հայաստանում:

ARS_8926Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն հանձնեց «Խիզախ կին» մրցանակը «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանին: Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան «Կառավարության բարեփոխիչ» մրցանակը հանձնեց Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանին: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «Մեդիա գերազանցություն» մրցանակը հանձնեց «Մեդիալաբ» խմբագրություն-լաբորատորիային: Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան Էլիսոն Չիքը հանձնեց «Ազատության պաշտպան» մրցանակը Եվրասիա համագործակցության հիմնադրամի ներկայացուցիչ Իզաբելլա Սարգսյանին: Այս տարի առաջին անգամ Հայաստանում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները համատեղ ներկայացրեցին «Հավասար հնարավորությունների» ֆրանս-գերմանական մրցանակը, որը ստացավ Գյումրիի «Ագաթ - հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ն: