Համընդհանուր իրավունքների մրցանակ 2015 | EUNewsletter

Համընդհանուր իրավունքների մրցանակ 2015

5 June 2015

Հունիսի 4-ին Երևանում տեղի ունեցավ Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն 2015-ը: Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը առաջին անգամ կազմակերպվել է 2012-ին: Այն կազմակերպվում է Հայաստանում միջազգային հանրության կողմից, որպեսզի գնահատի այն անհատներին, ովքեր ամեն օր ձգտում են գերազանցության, իրավահավասարության խթանման, ներառման ու բարեփոխումների:
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, ԱՄՆ դեսպանությունը, Բրիտանական դեսպանությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Եվրախորհրդի երևանյան գրասենյակը և Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում իրենց գնահատանքը հայտնեցին այն անձանց, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների, հաշվետու կառավարման, քաղաքացիական ակտիվության, տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների ու ազատ խոսքի խթանման դիրքերից:
Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը մի շարք օտարերկրյա առաքելությունների առաջին համատեղ նախաձեռնությունն էր, որով 2012թ.-ից նշանավորվում են մարդու իրավունքների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական իրավունքների ակտիվիստների, պետական պաշտոնյաների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ունեցած ներդրումները: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
2015թ. Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը ներառում է վեց անվանակարգ, որոնցից յուրաքանչյուրը գնահատում է անհատի կամ կազմակերպության, որը զգալի ներդրում է ունեցել նշված ոլորտներից մեկում: 2015թ. Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը բաղկացած է հետևյալ անվանակարգերից՝ Ազատության գերազանցություն, Ներառման խթանում, Լրատվական գերազանցություն, Կառավարության բարեփոխումների առաջատար, Տեղական ինքնակառավարման բարեփոխումների առաջատար, Խիզախ կին:
• Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի հավատարմատար Դիրկ Լորենցը «Խիզախ Կին» մրցանակը հանձնեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիային: «Եվրոպական միությունը բարձր է գնահատում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ջանքերը՝ ուղղված կանանց իրավունքների պաշտպանության խթանմանն ու Հայաստանում ընտանեկան բռնության զոհերի աջակցությանը», – ասել է պարոն Լորենցը: ARS_2261
• Կառավարության բարեփոխիչ անվանակարգում Համընդհանուր իրավունքների մրցանակը Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբին հանձնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
• Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթի Լիչը Մեդիա գերազանցություն մրցանակը հանձնեց «Հետքի» լրագրող Զարուհի Մեջլումյանին:
• Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովան հանձնեց Տեղական ինքնակառավարման բարեփոխումների առաջատարի մրցանակը Ախուրյանի գյուղապետ պարոն Արծրունի Իգիթյանին:
• ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն Ներառման խթանում մրցանակը հանձնեց Ունիսոն հկ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանին:
• ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանին հանձնեց Ազատության պաշտպան մրցանակը:

Համընդհանուր իրավունքների մրցանակ 2015

Հունիսի 4-ին Երևանում տեղի ունեցավ Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն 2015-ը: Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը առաջին անգամ կազմակերպվել է 2012-ին: Այն կազմակերպվում է Հայաստանում միջազգային հանրության կողմից, որպեսզի գնահատի այն անհատներին, ովքեր ամեն օր ձգտում են գերազանցության, իրավահավասարության խթանման, ներառման ու բարեփոխումների: Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, ԱՄՆ դեսպանությունը, Բրիտանական դեսպանությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Եվրախորհրդի երևանյան գրասենյակը և Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում իրենց գնահատանքը հայտնեցին այն անձանց, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների, հաշվետու կառավարման, քաղաքացիական ակտիվության, տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների ու ազատ խոսքի խթանման դիրքերից: Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը մի շարք օտարերկրյա առաքելությունների առաջին համատեղ նախաձեռնությունն էր, որով 2012թ.-ից նշանավորվում են մարդու իրավունքների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական իրավունքների ակտիվիստների, պետական պաշտոնյաների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ունեցած ներդրումները: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: 2015թ. Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը ներառում է վեց անվանակարգ, որոնցից յուրաքանչյուրը գնահատում է անհատի կամ կազմակերպության, որը զգալի ներդրում է ունեցել նշված ոլորտներից մեկում: 2015թ. Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը բաղկացած է հետևյալ անվանակարգերից՝ Ազատության գերազանցություն, Ներառման խթանում, Լրատվական գերազանցություն, Կառավարության բարեփոխումների առաջատար, Տեղական ինքնակառավարման բարեփոխումների առաջատար, Խիզախ կին: • Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի հավատարմատար Դիրկ Լորենցը «Խիզախ Կին» մրցանակը հանձնեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիային: «Եվրոպական միությունը բարձր է գնահատում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ջանքերը՝ ուղղված կանանց իրավունքների պաշտպանության խթանմանն ու Հայաստանում ընտանեկան բռնության զոհերի աջակցությանը», - ասել է պարոն Լորենցը: ARS_2261 • Կառավարության բարեփոխիչ անվանակարգում Համընդհանուր իրավունքների մրցանակը Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբին հանձնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: • Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթի Լիչը Մեդիա գերազանցություն մրցանակը հանձնեց «Հետքի» լրագրող Զարուհի Մեջլումյանին: • Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովան հանձնեց Տեղական ինքնակառավարման բարեփոխումների առաջատարի մրցանակը Ախուրյանի գյուղապետ պարոն Արծրունի Իգիթյանին: • ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն Ներառման խթանում մրցանակը հանձնեց Ունիսոն հկ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանին: • ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանին հանձնեց Ազատության պաշտպան մրցանակը: