Համապարփակ աջակցություն կայուն տնտեսական զարգացմանը | EUNewsletter

Համապարփակ աջակցություն կայուն տնտեսական զարգացմանը

11 Հուլիս 2018
1300 sq.m. greenhouse

«Շեն» ԲՀԿ-ն 2016 թվականի դեկտեմբերից Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 6 գործընկերների հետ իրականացնում է «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» – Տարածքային զարգացման պիլոտային ծրագիրը: Երկամյա ծրագրի ընդհանուր բյուջեն 1,340,995 եվրո է, որից ԵՄ ներդրումը կազմում է 900,000 եվրո: Ծրագրի գործողությունները միտված են շահառու համայնքներում տեղական տնտեսության աճին՝ տարածքային մրցունակության բարձրացման և կայուն աշխատատեղերի ստեղծման միջոցով: Ծրագրի հիմնական բաղադրիչները երեքն են՝ 6 գյուղական կոոպերատիվների հզորացում, գյուղատնտեսական արտադրության և վերամշակման ժամանակակից մեթոդների և տեխնոլոգիաների ուսուցում և ներդրում շահառու կոոպերատիվներում, ինչպես նաև կենսագազի արտադրության և կիրառության ներդրում շահառու կոոպերատիվներում:

Medium -scale biogas plantԾրագրի մեկնարկից հետո Գեղարքունիքի մարզի 3 շահառու համայնքների ավելի քան 300 բնակիչներ մասնակցել են վերապատրաստման տարբեր դասընթացների: Գեղամասար համայնքում ավարտին է հասցվել կենսագազի կայանի կառուցումը, որը ջերմային էներգիա կմատակարարի կից կառուցված 1300մ2 ջերմատանը: Նախատեսված է, որ կայանում և ջերմատանը կաշխատեն 15 հոգի: Սյունիքի մարզի Շաքի և Անգեղակոթ համայնքներում կառուցվել է ոռոգման ջրագծերի 1.5 և 3 կմ երկարությամբ հատվածներ: Արդյունքում ավելի քան 300 ընտանիքի համար հասանելի է դարձել ոռոգման ջուրը: Շաքի և Անգեղակոթ գյուղերի կոոպերատիվներին տրամադրվել են ժամանակակից գյուղատնտեսական մեքենաներ, ընթացքի մեջ է գյուղատնտեսական մթերքի վերամշակման արտադրամասերի կառուցումը: Գյուղերից 7-10 կմ հեռավորությամբ տեղակայված հեռագնա արոտավայրում կառուցվում են նաև կթի կայաններ:

«Շեն» ԲՀԿ ծրագրի համակարգող Անահիտ Նավասարդյանը ներկայացրեց ծրագրի հետագա քայլերը. «Գյուղական համայնքներում գյուղատնտեսությունն է եկամտի հիմնական աղբյուրը: Ունենալով ավելի մրցունակ գյուղատնտեսական արտադրանք, փոքր ֆերմերին ներառելով արժեշղթաներում՝ 6 գյուղական համայնքներում կունենանք ավելի առողջ և համաչափ զարգացող տնտեսություն: Բնակիչների կյանքում գրանցված շոշափելի արդյունքը ընտանիքների եկամուտների ավելացումն է: Բնակիչները համախմբվում են և համատեղ գտնում են խնդիրներին լուծումներ: Միասին հեշտ է ավելի լավ բերք ստանալ, վերամշակել ու գտնել շուկաներ: Այս ամբողջ գործընթացի շարժիչ ուժը տնտեսական համատեղ շահն է, իսկ անմիջական արդյունքը ստեղծված աշխատատեղերն են: Մինչև ծրագրի ավարտը Շաղատ (Սյունիքի մարզ) գյուղում կգործարկվի ձավարաղացն ու կտավատի յուղի արտադրամասը, Անգեղակոթ գյուղում կգործարկվի հատիկի զտման ու քամհարման կայանը, կգործարկվեն 4 չորանոցներ Շաղատ, Շաքի, Անգեղակոթ և Արեգունի (Գեղարքունիքի մարզ) գյուղերում: Անկախ կոոպերատիվները կկառավարեն ծրագրի շրջանակում ստեղծված բոլոր արտադրամասերը՝ երաշխավորելով դրանց կայունությունը և շահառուների մասնակցությունը»:

Համապարփակ աջակցություն կայուն տնտեսական զարգացմանը

«Շեն» ԲՀԿ-ն 2016 թվականի դեկտեմբերից Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 6 գործընկերների հետ իրականացնում է «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» - Տարածքային զարգացման պիլոտային ծրագիրը: Երկամյա ծրագրի ընդհանուր բյուջեն 1,340,995 եվրո է, որից ԵՄ ներդրումը կազմում է 900,000 եվրո: Ծրագրի գործողությունները միտված են շահառու համայնքներում տեղական տնտեսության աճին՝ տարածքային մրցունակության բարձրացման և կայուն աշխատատեղերի ստեղծման միջոցով: Ծրագրի հիմնական բաղադրիչները երեքն են՝ 6 գյուղական կոոպերատիվների հզորացում, գյուղատնտեսական արտադրության և վերամշակման ժամանակակից մեթոդների և տեխնոլոգիաների ուսուցում և ներդրում շահառու կոոպերատիվներում, ինչպես նաև կենսագազի արտադրության և կիրառության ներդրում շահառու կոոպերատիվներում: