Համապատասխանեցում եվրոպական բարձրագույն կրթական համակարգին | EUNewsletter

Համապատասխանեցում եվրոպական բարձրագույն կրթական համակարգին

16 Դեկտեմբեր 2014
1

Դեկտեմբերի 11-ին Էրազմուս+ հայաստանյան գրասենյակը Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ու Կրթության, աուդիովիզուալ և մշակութային գործադիր գործակալությունը կազմակերպել էին տեղեկատվական օր գիտնականների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, ուսանողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին ԵՄ Էրազմուս+ ծրագիրը (http://ec.europa.eu/programmes/erasmus-plus/index_en.htm) և բարձրագույն կրթության հատվածի մի շարք գործողությունների մրցույթների մեկնարկի մանրամասները:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան շեշտեց, որ Հայաստանը բավական ակտիվ է եղել Արևելյան գործընկերության շրջանակներում կրթական բարեփոխումների հարցում. «Էրազմուս+-ը եկել է փոխարինելու Էրազմուս Մունդուս ծրագրին, և ԵՄ-ն հաստատակամ է անել ավելին: Կրթության մեջ ներդրումները մարդկային ներուժի բանալին են՝ անկախ տարիքից և նախադրյալներից: Մենք ցանկանում ենք մեծացնել ուսանողների շարժունակությունն ու տրամադրել ավելի մեծ աջակցություն բարձրագույն կրթական հաստատություններին»:

Հայաստանի կրթության ու գիտության նախարարը բարձր գնահատեց այն փաստը, որ Էրազմուս+-ը հասանելի կլինի ապագա ուսանողների և շահառու կազմակերպությունների համար և հույս հայտնեց, որ դրական համագործակցության ներկայիս մակարդակը կհարստացվի նոր գաղափարներով ու նորարարություններով. «Սա չափազանց կարևոր ծրագիր է Հայաստանի համար, այն կօգնի կուտակել, վերլուծել ու տարածել կրթական բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվությունը: Մյուս տարի մենք Երևանում կհյուրընկալենք Եվրոպական նախարարների համաժողովը: 47 երկրների ներկայացուցիչներ կգան Հայաստան՝ քննարկելու Եվրոպական բարձրագույն կրթության ապագա ռազմավարությունները»:
IMG_9833Էրազմուս+ ծրագիրը նպատակ ունի խթանելու մարդկանց ունակություններն ու աշխատունակությունը, ինչպես նաև արդիականացնելու կրթության, ուսման ու երիտասարդների աշխատանքի ոլորտը: Այս յոթամյա ծրագիրը մեկնարկել է 2014թ. հունվարին և ֆինանսավորվելու է ԵՄ-ի կողմից 14.7 միլիարդ եվրոյի չափով: Ծրագիրը լավագույնս ցույց է տալիս ԵՄ հաստատակամությունը՝ ներդրումներ կատարելու կրթության ու զբաղվածության ոլորտում: Էրազմուս+ ծրագրի ներքո գործընկեր երկրների Էրազմուս+ ազգային գրասենյակների մանդատը ներառում է ծրագրի միջազգային բարձրագույն կրթության հատվածին առնչվող բոլոր աջակցող, խթանող, մոնիթորինգի և տեղեկատվության տարածմանը միտված գործողությունները:

Համապատասխանեցում եվրոպական բարձրագույն կրթական համակարգին

Դեկտեմբերի 11-ին Էրազմուս+ հայաստանյան գրասենյակը Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ու Կրթության, աուդիովիզուալ և մշակութային գործադիր գործակալությունը կազմակերպել էին տեղեկատվական օր գիտնականների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, ուսանողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին ԵՄ Էրազմուս+ ծրագիրը (http://ec.europa.eu/programmes/erasmus-plus/index_en.htm) և բարձրագույն կրթության հատվածի մի շարք գործողությունների մրցույթների մեկնարկի մանրամասները: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան շեշտեց, որ Հայաստանը բավական ակտիվ է եղել Արևելյան գործընկերության շրջանակներում կրթական բարեփոխումների հարցում. «Էրազմուս+-ը եկել է փոխարինելու Էրազմուս Մունդուս ծրագրին, և ԵՄ-ն հաստատակամ է անել ավելին: Կրթության մեջ ներդրումները մարդկային ներուժի բանալին են՝ անկախ տարիքից և նախադրյալներից: Մենք ցանկանում ենք մեծացնել ուսանողների շարժունակությունն ու տրամադրել ավելի մեծ աջակցություն բարձրագույն կրթական հաստատություններին»: Հայաստանի կրթության ու գիտության նախարարը բարձր գնահատեց այն փաստը, որ Էրազմուս+-ը հասանելի կլինի ապագա ուսանողների և շահառու կազմակերպությունների համար և հույս հայտնեց, որ դրական համագործակցության ներկայիս մակարդակը կհարստացվի նոր գաղափարներով ու նորարարություններով. «Սա չափազանց կարևոր ծրագիր է Հայաստանի համար, այն կօգնի կուտակել, վերլուծել ու տարածել կրթական բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվությունը: Մյուս տարի մենք Երևանում կհյուրընկալենք Եվրոպական նախարարների համաժողովը: 47 երկրների ներկայացուցիչներ կգան Հայաստան՝ քննարկելու Եվրոպական բարձրագույն կրթության ապագա ռազմավարությունները»: IMG_9833Էրազմուս+ ծրագիրը նպատակ ունի խթանելու մարդկանց ունակություններն ու աշխատունակությունը, ինչպես նաև արդիականացնելու կրթության, ուսման ու երիտասարդների աշխատանքի ոլորտը: Այս յոթամյա ծրագիրը մեկնարկել է 2014թ. հունվարին և ֆինանսավորվելու է ԵՄ-ի կողմից 14.7 միլիարդ եվրոյի չափով: Ծրագիրը լավագույնս ցույց է տալիս ԵՄ հաստատակամությունը՝ ներդրումներ կատարելու կրթության ու զբաղվածության ոլորտում: Էրազմուս+ ծրագրի ներքո գործընկեր երկրների Էրազմուս+ ազգային գրասենյակների մանդատը ներառում է ծրագրի միջազգային բարձրագույն կրթության հատվածին առնչվող բոլոր աջակցող, խթանող, մոնիթորինգի և տեղեկատվության տարածմանը միտված գործողությունները: