Համայնքների դիմակայունությունը Հայաստանում | EUNewsletter

Համայնքների դիմակայունությունը Հայաստանում

22 Փետրվար 2018
ARS_9327

Փետրվարի 20-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Երևանում մասնակցել է Համայնքների դիմակայունության ֆորումին, որին մասնակցել են նաև մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ և զարգացման ծրագրերի պատասխանատուներ: Ֆորումի ընթացքում քննարկվել են մի շարք թեմաներ՝ համայնքների դիմակայունության բարձրացում, սոցիալ-տնտեսական զարգացման քաղաքականություններում ու ծրագրերում աղետների ռիսկի կառավարման բաղադրիչի ներառման վերլուծության արդյունքներ և նոր տեխնոլոգիաների կիրառման կարևորություն:
Ֆորումը կազմակերպվել էր «Աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված լավագույն փորձի ինստիտուցիոնալացումը, կրկնօրինակումն ու տարածումը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչությունը։ Եվրոպական միության տարածաշրջանային DIPECO ծրագրի նպատակն է նվազեցնել աղետավտանգ համայնքների խոցելիությունը և ամրապնդել դրանց դիմակայունությունը բնական և մարդածին վտանգների նկատմամբ: 2010-ից Հարավային Կովկասին DIPECHO ծրագրով տրամադրվել է ավելի քան 10.4 միլիոն եվրո: 2017-2018 թվականների ֆինանսավորման փուլում (DIPECHO 5-րդ փուլ) Հարավային Կովկասի (Հայաստան և Վրաստան) համար ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 945,705 եվրո (ԵՄ-ի ներդրումը՝ 800,000 եվրո), մոտավորապես 520,000 եվրո Հայաստանում իրականացվող երկու ծրագրերի համար։ Այժմ Հարավային Կովկասում DIPECHO-ի գործընկերներն են ՄԱԶԾ-ն, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը, Դանիական Կարմիր խաչը, որն իրականացվում է Հայաստանի և Վրաստանի Կարմիր խաչի ընկերությունների միջոցով, Օքսֆամը և Arbeiter-Samariter-Bund կազմակերպությունը:

ARS_9312Դեսպան Սվիտալսկին շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին ակտիվ ներգրավվածության համար. «ԵՄ-ն հպարտ է աջակցել նման նախաձեռնություններին, քանի որ համոզված ենք՝ մեր ներգրավվածությունը աղետների ռիսկի կառավարման գործընթացում կարևոր է ու անհրաժեշտ: Աղետների ռիսկի կառավարումն այս տարածաշրջանում վերացական թեմա չէ. այս տարի մենք հիշատակում ենք Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը: Երկրաշարժից հետո տարածաշրջանում ռիսկերը մեծացել են, մենք բախվում ենք կլիմայի փոփոխության, աղտոտման և այլ գործոնների հետ, որոնք նպաստում են տարածաշրջանում շրջակա միջավայրի ռիսկերի բարձրացմանը: Այսպիսով Եվրոպական միության համար երրորդ երկրներում աղետների ռիսկի կառավարման կարողությունների բարձրացումը շատ կարևոր է: Այժմ DIPECHO ծրագրի 5-րդ փուլն է. ես ուրախ եմ, որ այս փուլում Հայաստանում իրականացվող հստակ ծրագրեր կան: Այժմ մենք Հայաստանի կառավարության հետ քննարկումների փուլում ենք և պատրաստվում ենք մեր երկկողմ ծրագրերում, մասնավորապես 2018-ի Գործողությունների ծրագրում ընդգրկել ռիսկերի նվազեցմանը նախապատրաստվելը»:

ARS_9288Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը մաղթեց արդյունավետ քննարկում. «Բոլոր հնարավոր դերակատարները պետք է միավորեն իրենց ջանքերը և համակարգեն աղետների ռիսկի նվազեցման ոլորտում համընդհանուր խնդիրները: Մենք պետք է գտնենք համագործակցելու և փոխօգնության մեխանիզմներ գտնելու ավելի արդյունավետ եղանակներ: Արդեն իսկ հաստատվել է աղետների ռիսկի կառավարումը տեղական մակարդակում ուղեցույցը, որով համայնքներում սեփական ուժերով պետք է բացահայտվեն վտանգները, խոցելիության և կարողությունները: Այս գործընթացի արդյունքում մշակված միջոցառումների ներառումը համայնքների զարգացման ծրագրերում խիստ անհրաժեշտ է կայուն զարգացման և դիմակայունության համար: Այս համատեքստում կարևորվում է ֆինանսական միջոցների հատկացումը, ներառյալ համայնքային բյուջեից»:

Համայնքների դիմակայունությունը Հայաստանում

Փետրվարի 20-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Երևանում մասնակցել է Համայնքների դիմակայունության ֆորումին, որին մասնակցել են նաև մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ և զարգացման ծրագրերի պատասխանատուներ: Ֆորումի ընթացքում քննարկվել են մի շարք թեմաներ՝ համայնքների դիմակայունության բարձրացում, սոցիալ-տնտեսական զարգացման քաղաքականություններում ու ծրագրերում աղետների ռիսկի կառավարման բաղադրիչի ներառման վերլուծության արդյունքներ և նոր տեխնոլոգիաների կիրառման կարևորություն: Ֆորումը կազմակերպվել էր «Աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված լավագույն փորձի ինստիտուցիոնալացումը, կրկնօրինակումն ու տարածումը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչությունը։ Եվրոպական միության տարածաշրջանային DIPECO ծրագրի նպատակն է նվազեցնել աղետավտանգ համայնքների խոցելիությունը և ամրապնդել դրանց դիմակայունությունը բնական և մարդածին վտանգների նկատմամբ: 2010-ից Հարավային Կովկասին DIPECHO ծրագրով տրամադրվել է ավելի քան 10.4 միլիոն եվրո: 2017-2018 թվականների ֆինանսավորման փուլում (DIPECHO 5-րդ փուլ) Հարավային Կովկասի (Հայաստան և Վրաստան) համար ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 945,705 եվրո (ԵՄ-ի ներդրումը՝ 800,000 եվրո), մոտավորապես 520,000 եվրո Հայաստանում իրականացվող երկու ծրագրերի համար։ Այժմ Հարավային Կովկասում DIPECHO-ի գործընկերներն են ՄԱԶԾ-ն, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը, Դանիական Կարմիր խաչը, որն իրականացվում է Հայաստանի և Վրաստանի Կարմիր խաչի ընկերությունների միջոցով, Օքսֆամը և Arbeiter-Samariter-Bund կազմակերպությունը: