Համաժողով՝ նվիրված խոշտանգումների դեմ պայքարին | EUNewsletter

Համաժողով՝ նվիրված խոշտանգումների դեմ պայքարին

23 Հունվար 2015
IMG_8855

«Պայքար խոշտանգումների կիրառման և անպատժելիության դեմ. խոսքից գործի» խորագրով համաժողովը տեղի ունեցավ հունվարի 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Այն կազմակերպել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը»՝ Եվրոպական միության աջակցությամբ: Միջոցառման հիմնական թեման էր, թե ինչ գործողություններ են արվում Հայաստանում խոշտանգումների վերացման ուղղությամբ:
Իր բացման խոսքում Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա-Նավարրոն խոսեց Եվրամիության մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքականության մասին. «Այն, որ Եվրոպական միությունը շատ է կարևորում  պայքարը խոշտանգումների դեմ, արտացոլվում է այդ ոլորտում բազմաթիվ ծրագրերի ֆինանսավորմամբ, որոնք իրականացվում են քաղաքացիական հասարակության տարբեր դերակատարողների կողմից ամբողջ աշխարհում: Խոշտանգումների կանխարգելման և դրանց զոհ դարձած անձանց վերականգնման ֆինանսավորումը հանդիսանում է առաջնահերթություն  ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիքի համար: Մենք հույս ունենք, որ որպես այս ծրագրի արդյունք մենք կունենաք խոշտանգումների դեմ ավելի անհանդուրժող հասարակություն Հայաստանում, որն իր հերթին կնպաստի իրավապահ և դատական մարմինների ավելի մեծ պատասխանատվությանը»:
Վերջին հինգ տարիներին տարեկան միջինում 12 միլիոն եվրո է հատկացվել խոշտանգումների դեմ պայքարին ուղղված ծրագրերին, որոնք դարձրել են ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիքը գլխավոր ֆինանսավորման աղբյուրը խոշտանգումների կանխարգելման և դրանց զոհ դարձած անձանց վերականգնման համար ողջ աշխարհում: Թեմաները, որոնք ընտրվել են աջակցության համար, մշակվել են, որպեսզի ամրապնդեն Եվրոպական միության քաղաքականությունը, մասնավորապես «Ուղեցույց ԵՄ խոշտանգումների քաղաքականությունը երրորդ երկրներում կիրառելու վերաբերյալ»՝ ընդունված Եվրոպական խորհրդի կողմից 2001 թվականին (և վերանայված 2008 և 2012 թվականներին):IMG_8867
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Արման Դանիելյանը ներկայացրեց համաժողովի մասնակիցներին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Խոշտանգումների և կորզված ցուցմունքների բացառումը որպես արդար դատավարության հիմնաքար» ծրագրի արդյունքները: «Խոշտանգումների խնդիրը բազմաշերտ է, այդ իսկ պատճառով հնարավոր չէ այն լուծել մեկ օրում: Խնդրի լուծման համար մեզ պետք են համակարգված գործողություններ տարբեր ոլորտներում: Որոշակի քայլեր այս ոլորտում արվել են վերջին տարիներին, բայց դրանք բավարար չեն»:
IMG_8889Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հարցազրույցներ են ունեցել ոլորտի 30 մասնագետի հետ, թվով 100 կամավորի, ինչպես նաև անցկացրել լրագրողական հետաքննություններ:
Համաժողովի ժամանակ խոսնակները ներկայացրին նաև խոշտանգումների վերաբերյալ անցկացված հարցումների արդյունքները և ցուցադրեցին անդրոիդ հեռախոսների համար ստեղծված հավելվածը, որի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ստուգել իր իմացությունը սեփական իրավունքների մասին:

 

 

Համաժողով՝ նվիրված խոշտանգումների դեմ պայքարին

«Պայքար խոշտանգումների կիրառման և անպատժելիության դեմ. խոսքից գործի» խորագրով համաժողովը տեղի ունեցավ հունվարի 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Այն կազմակերպել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը»՝ Եվրոպական միության աջակցությամբ: Միջոցառման հիմնական թեման էր, թե ինչ գործողություններ են արվում Հայաստանում խոշտանգումների վերացման ուղղությամբ: Իր բացման խոսքում Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա-Նավարրոն խոսեց Եվրամիության մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքականության մասին. «Այն, որ Եվրոպական միությունը շատ է կարևորում  պայքարը խոշտանգումների դեմ, արտացոլվում է այդ ոլորտում բազմաթիվ ծրագրերի ֆինանսավորմամբ, որոնք իրականացվում են քաղաքացիական հասարակության տարբեր դերակատարողների կողմից ամբողջ աշխարհում: Խոշտանգումների կանխարգելման և դրանց զոհ դարձած անձանց վերականգնման ֆինանսավորումը հանդիսանում է առաջնահերթություն  ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիքի համար: Մենք հույս ունենք, որ որպես այս ծրագրի արդյունք մենք կունենաք խոշտանգումների դեմ ավելի անհանդուրժող հասարակություն Հայաստանում, որն իր հերթին կնպաստի իրավապահ և դատական մարմինների ավելի մեծ պատասխանատվությանը»: Վերջին հինգ տարիներին տարեկան միջինում 12 միլիոն եվրո է հատկացվել խոշտանգումների դեմ պայքարին ուղղված ծրագրերին, որոնք դարձրել են ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիքը գլխավոր ֆինանսավորման աղբյուրը խոշտանգումների կանխարգելման և դրանց զոհ դարձած անձանց վերականգնման համար ողջ աշխարհում: Թեմաները, որոնք ընտրվել են աջակցության համար, մշակվել են, որպեսզի ամրապնդեն Եվրոպական միության քաղաքականությունը, մասնավորապես «Ուղեցույց ԵՄ խոշտանգումների քաղաքականությունը երրորդ երկրներում կիրառելու վերաբերյալ»՝ ընդունված Եվրոպական խորհրդի կողմից 2001 թվականին (և վերանայված 2008 և 2012 թվականներին):IMG_8867 «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Արման Դանիելյանը ներկայացրեց համաժողովի մասնակիցներին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Խոշտանգումների և կորզված ցուցմունքների բացառումը որպես արդար դատավարության հիմնաքար» ծրագրի արդյունքները: «Խոշտանգումների խնդիրը բազմաշերտ է, այդ իսկ պատճառով հնարավոր չէ այն լուծել մեկ օրում: Խնդրի լուծման համար մեզ պետք են համակարգված գործողություններ տարբեր ոլորտներում: Որոշակի քայլեր այս ոլորտում արվել են վերջին տարիներին, բայց դրանք բավարար չեն»: IMG_8889Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հարցազրույցներ են ունեցել ոլորտի 30 մասնագետի հետ, թվով 100 կամավորի, ինչպես նաև անցկացրել լրագրողական հետաքննություններ: Համաժողովի ժամանակ խոսնակները ներկայացրին նաև խոշտանգումների վերաբերյալ անցկացված հարցումների արդյունքները և ցուցադրեցին անդրոիդ հեռախոսների համար ստեղծված հավելվածը, որի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ստուգել իր իմացությունը սեփական իրավունքների մասին: