Հակակոռուպցիոն պայքարն ու մասնավոր հատվածը | EUNewsletter

Հակակոռուպցիոն պայքարն ու մասնավոր հատվածը

30 Հուլիս 2015
ARS_4809

Հուլիսի 29-ին տեղի ունեցավ «Մասնավոր հատվածը կոռուպցիայի դեպ պայքարի արդի մարտահրավերներին դեմ հանդիման» խորագրով աշխատաժողովը: Այն կազմակերպել էին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն հկ-ն և ՀՀ արդարադատության նախարարությունը: Աշխատաժողովը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից:
ARS_4843Միջոցառման ընթացքում Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի տնտեսական պատասխանատու Ալեսանդրո Զանոտան հանդես եկավ բացման խոսքով: «ԵՄ-ը և Հայաստանը պաշտոնապես համաձայնել ու վերահաստատել են, որ կոռուպցիայի դեմ պայքարն իրենց համար առաջնահերթություն է: Չկա մի այնպիսի երկիր կամ տարածաշրջան, որ զերծ լինի կոռուպցիայից և Հայաստանը բացառություն չէ: ԵՄ սատարում է աշխարհի տարբեր երկրներին կոռուպցիայի դեմ պայքարում: Նույնը մենք անում ենք նաև Հայաստանում: Բայց էլ ավելի հաջողակ լինելու համար, Հայաստանը կարիք ունի շատ ոլորտներում քաղաքական կամք ցուցաբերելու: ԵՄ-ն խորհուրդ է տալիս ՀՀ կառավարությանն ընդունել Հակակոռուպցիոն ռազմավարությունը որքան հնարավոր է շուտ»:
ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը խոսեց միջոցառման կարևորության մասին: «Ես ցանկանում եմ ընդգծել, որ միջոցառումը կազմակերպվել է ՀՀ արդարադատության և Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն հկ-ի համատեղ ջանքերով, իսկ ծրագրի ֆինանսավորման համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ-ին: Այսօր առաջին անգամն է, որ մենք խոսում ենք այնպիսի կարևոր հարցի մասին, ինպիսին է կոռուպցիան մասնավոր հատվածում: Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու կարևոր բաղադրիչներից է քաղաքացիական հասարակության ու մասնավոր հատվախի ներգրավվածությունը: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ կոռուպցիայի դեմ պայքարը յուրաքանչյուրիս խնդիրն և եթե մենք ցանկանում ենք ունենալ զարգացած երկիր, ապա պետք է այդ հարցը դառնա յուրաքանչյուրինս»:
Բացման խոսքերից հետո ոլորտի մասնագետները ներկայացրին իրենց զեկույցները կոռուպցիայի վերաբերյալ: Ավելի ուշ, մասնավոր հատվածի ներկայացուցիչները պատմեցին իրենց բիզնեսի մասին, խոսեցին հակակոռուպցիոն ռազմավարություննեի մասին և կիսվեցին իրենց հետաքրքիր փորձով: Լսարանը տեղեկացվեց, թե ինչ քայլեր է անում կառավարությունը, որպեսզի հիմնի պաշտպանված համակարգ, որը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին: ԵՄ-ն հատկացնում է միջոցներ, որպեսզի աջակցի կառավարությանն ու քաղաքացիական հասարակություններին հակակոռուպցիոն պայքարում:

Հակակոռուպցիոն պայքարն ու մասնավոր հատվածը

Հուլիսի 29-ին տեղի ունեցավ «Մասնավոր հատվածը կոռուպցիայի դեպ պայքարի արդի մարտահրավերներին դեմ հանդիման» խորագրով աշխատաժողովը: Այն կազմակերպել էին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն հկ-ն և ՀՀ արդարադատության նախարարությունը: Աշխատաժողովը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից: ARS_4843Միջոցառման ընթացքում Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի տնտեսական պատասխանատու Ալեսանդրո Զանոտան հանդես եկավ բացման խոսքով: «ԵՄ-ը և Հայաստանը պաշտոնապես համաձայնել ու վերահաստատել են, որ կոռուպցիայի դեմ պայքարն իրենց համար առաջնահերթություն է: Չկա մի այնպիսի երկիր կամ տարածաշրջան, որ զերծ լինի կոռուպցիայից և Հայաստանը բացառություն չէ: ԵՄ սատարում է աշխարհի տարբեր երկրներին կոռուպցիայի դեմ պայքարում: Նույնը մենք անում ենք նաև Հայաստանում: Բայց էլ ավելի հաջողակ լինելու համար, Հայաստանը կարիք ունի շատ ոլորտներում քաղաքական կամք ցուցաբերելու: ԵՄ-ն խորհուրդ է տալիս ՀՀ կառավարությանն ընդունել Հակակոռուպցիոն ռազմավարությունը որքան հնարավոր է շուտ»: ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը խոսեց միջոցառման կարևորության մասին: «Ես ցանկանում եմ ընդգծել, որ միջոցառումը կազմակերպվել է ՀՀ արդարադատության և Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն հկ-ի համատեղ ջանքերով, իսկ ծրագրի ֆինանսավորման համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ-ին: Այսօր առաջին անգամն է, որ մենք խոսում ենք այնպիսի կարևոր հարցի մասին, ինպիսին է կոռուպցիան մասնավոր հատվածում: Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու կարևոր բաղադրիչներից է քաղաքացիական հասարակության ու մասնավոր հատվախի ներգրավվածությունը: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ կոռուպցիայի դեմ պայքարը յուրաքանչյուրիս խնդիրն և եթե մենք ցանկանում ենք ունենալ զարգացած երկիր, ապա պետք է այդ հարցը դառնա յուրաքանչյուրինս»: Բացման խոսքերից հետո ոլորտի մասնագետները ներկայացրին իրենց զեկույցները կոռուպցիայի վերաբերյալ: Ավելի ուշ, մասնավոր հատվածի ներկայացուցիչները պատմեցին իրենց բիզնեսի մասին, խոսեցին հակակոռուպցիոն ռազմավարություննեի մասին և կիսվեցին իրենց հետաքրքիր փորձով: Լսարանը տեղեկացվեց, թե ինչ քայլեր է անում կառավարությունը, որպեսզի հիմնի պաշտպանված համակարգ, որը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին: ԵՄ-ն հատկացնում է միջոցներ, որպեսզի աջակցի կառավարությանն ու քաղաքացիական հասարակություններին հակակոռուպցիոն պայքարում: