Հակակոռուպցիոն մեխանիզմները և երաշխիքներն ուսումնասիրվել են | EUNewsletter

Հակակոռուպցիոն մեխանիզմները և երաշխիքներն ուսումնասիրվել են

2 Մայիս 2015
2Z4A0097

Ապրիլի 30-ին ներկայացվել է «Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատում 2014» զեկույցը: Այն ներառում է «Եվրոպական հարևանության արևելյան տարածաշրջանի օրինավորության ազգային համակարգի գնահատումներ» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում հայտնաբերված եզրակացություններն ու արդյունքները, որը համակարգվում է Թրասփարենսի Ինթերնեշնլ քարտուղարության կողմից և ֆինանսավորվում ԵՄ կողմից 756,129 եվրո գումարի չափով:
Թրասփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հանդիսանում է Թրասփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն շարժման հավատարմագրված ներկայացուցիչը Հայաստանում: Հրապարակված զեկույցում ուսումնասիրվել են Հայաստանի 13 հաստատությունների և ինստիտուտների հակակոռուպցիոն մեխանիզմները և երաշխիքները:
2Z4A0115Միջոցառման ընթացքում բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: «Չկա մի այնպիսի երկիր կամ տարածաշրջան, որում չլինի կոռուպցիայի խնդիր, ես վստահ եմ, որ բացառություն չէ նաև Հայաստանը: Կոռուպցիան խիստ փոխկապակցված է երկրի թերի զարգանալու հետ, այն ազդում է ոչ միայն տնտեսության վրա, այլև ունի քաղաքական հետևանքներ: ԵՄ-ն շատ երկրներում մշտապես սատարում է կառավարություններին կոռուպցիայի դեմ պայքարում, դրանց թվում են ինչպես Հայաստանը, այնպես էլ ԵՄ անդամ պետությունները: Հաջողության հասնելու համար Հայաստանը պետք է շատ ոլորտներում աշխատի: Այս ամենի համար քաղաքական կամք է անհրաժեշտ, որովհետև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների և դոնորների ջանքերը անիմաստ են առանց դրա»:
Գնահատման ընթացքում հետազոտվել է հայաստանյան 13 ինստիտուտ, որոնց թվում են՝ խորհդարանը, նախագահը, գործադիր իշխանությունը, դատական համակարգը, քաղաքացիական ծառայությունը, իրավապահ մարմինները, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մարդու իրավունքների պաշտպանը, վերահսկիչ պալատը, կուսակցությունները, լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակությունը և բիզնեսը:
Հետազոտության արդյուքնում արվել են հիմնական հետևությունները.
• Ի հեճուկս բավարար չափով ձևակերպված հակակոռուպցիոն օրենդրության, այնուամենայնիվ, առկա է լուրջ թերացում դրանց արդյունավետ իրականացման հարցում:
• Դատական համակարգն ընկալվում է կոռումպացված և ոչ ազատ իշխանությունների ազդեցությունից
• Կոռուպցիոն հանցագործությունների հետապնդումը մնում է շատ ցածր մակարդակի վրա
• Պրակտիկայում սյուների մեծամասնության դեպքում մի քանի բացառություններով, առկա է հաշվետվողականության, անկախության և օրինականության պակաս: Միևնույն ժամանակ պրակտիկայում թափանցիկության մակարդակը սյուների մեծամասնության առումով հարաբերականորեն բարձր է:
• Քաղաքացիական հասարակությունը և ԶԼՄ-ները մնում են ամենից թույլ հակակոռուպցիոն վերահսկիչ դերակատարում ունեցող ոչ պետական կառույցները: Նրանք կարիք ունեն հիմնարար բարեփոխումների, որպեսզի դառնան Հայաստանի ՕԱՀ արդյունավետ սյուներ:
Հիմնվելով հայտնաբերված այս և այլ երևույթների վրա՝ զեկույցում արվել են մի շարք առաջարկություններ, թե ինչպես ուժեղացնել Հայաստանի ՕԱՀ-ը:
Սուրեն Քրմոյանը՝ Հայաստանի արդարադատության փոխնախարարը, շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին և այլ միջազգային կառույցներին՝ կոռուպցիայի դեմ պայքարին միտված իրենց շարունակական աջակցության համար: «Կոռուպցիայի կանխարգելումը, համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ մեր հիմնական նպատակներն են: Կառավարությունը գիտակցում է կոռուպցիայի վտանգը երկրի տնտեսական զարգացման հարցում, և մենք վստահ ենք, որ կունենանք ձեռքբերումներ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում: Եվ դրանից հետո մենք կունենանք հնարավորություն ոչ միայն խոսելու այն մասին, թե ինչպես պայքարել կոռուպցիայի դեմ, այլև քննարկելու, թե ինչպես հաջողվեց նվազեցնել դրա տոկոսը»:

Հակակոռուպցիոն մեխանիզմները և երաշխիքներն ուսումնասիրվել են

Ապրիլի 30-ին ներկայացվել է «Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատում 2014» զեկույցը: Այն ներառում է «Եվրոպական հարևանության արևելյան տարածաշրջանի օրինավորության ազգային համակարգի գնահատումներ» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում հայտնաբերված եզրակացություններն ու արդյունքները, որը համակարգվում է Թրասփարենսի Ինթերնեշնլ քարտուղարության կողմից և ֆինանսավորվում ԵՄ կողմից 756,129 եվրո գումարի չափով: Թրասփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հանդիսանում է Թրասփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն շարժման հավատարմագրված ներկայացուցիչը Հայաստանում: Հրապարակված զեկույցում ուսումնասիրվել են Հայաստանի 13 հաստատությունների և ինստիտուտների հակակոռուպցիոն մեխանիզմները և երաշխիքները: 2Z4A0115Միջոցառման ընթացքում բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: «Չկա մի այնպիսի երկիր կամ տարածաշրջան, որում չլինի կոռուպցիայի խնդիր, ես վստահ եմ, որ բացառություն չէ նաև Հայաստանը: Կոռուպցիան խիստ փոխկապակցված է երկրի թերի զարգանալու հետ, այն ազդում է ոչ միայն տնտեսության վրա, այլև ունի քաղաքական հետևանքներ: ԵՄ-ն շատ երկրներում մշտապես սատարում է կառավարություններին կոռուպցիայի դեմ պայքարում, դրանց թվում են ինչպես Հայաստանը, այնպես էլ ԵՄ անդամ պետությունները: Հաջողության հասնելու համար Հայաստանը պետք է շատ ոլորտներում աշխատի: Այս ամենի համար քաղաքական կամք է անհրաժեշտ, որովհետև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների և դոնորների ջանքերը անիմաստ են առանց դրա»: Գնահատման ընթացքում հետազոտվել է հայաստանյան 13 ինստիտուտ, որոնց թվում են՝ խորհդարանը, նախագահը, գործադիր իշխանությունը, դատական համակարգը, քաղաքացիական ծառայությունը, իրավապահ մարմինները, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մարդու իրավունքների պաշտպանը, վերահսկիչ պալատը, կուսակցությունները, լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակությունը և բիզնեսը: Հետազոտության արդյուքնում արվել են հիմնական հետևությունները. • Ի հեճուկս բավարար չափով ձևակերպված հակակոռուպցիոն օրենդրության, այնուամենայնիվ, առկա է լուրջ թերացում դրանց արդյունավետ իրականացման հարցում: • Դատական համակարգն ընկալվում է կոռումպացված և ոչ ազատ իշխանությունների ազդեցությունից • Կոռուպցիոն հանցագործությունների հետապնդումը մնում է շատ ցածր մակարդակի վրա • Պրակտիկայում սյուների մեծամասնության դեպքում մի քանի բացառություններով, առկա է հաշվետվողականության, անկախության և օրինականության պակաս: Միևնույն ժամանակ պրակտիկայում թափանցիկության մակարդակը սյուների մեծամասնության առումով հարաբերականորեն բարձր է: • Քաղաքացիական հասարակությունը և ԶԼՄ-ները մնում են ամենից թույլ հակակոռուպցիոն վերահսկիչ դերակատարում ունեցող ոչ պետական կառույցները: Նրանք կարիք ունեն հիմնարար բարեփոխումների, որպեսզի դառնան Հայաստանի ՕԱՀ արդյունավետ սյուներ: Հիմնվելով հայտնաբերված այս և այլ երևույթների վրա՝ զեկույցում արվել են մի շարք առաջարկություններ, թե ինչպես ուժեղացնել Հայաստանի ՕԱՀ-ը: Սուրեն Քրմոյանը՝ Հայաստանի արդարադատության փոխնախարարը, շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին և այլ միջազգային կառույցներին՝ կոռուպցիայի դեմ պայքարին միտված իրենց շարունակական աջակցության համար: «Կոռուպցիայի կանխարգելումը, համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ մեր հիմնական նպատակներն են: Կառավարությունը գիտակցում է կոռուպցիայի վտանգը երկրի տնտեսական զարգացման հարցում, և մենք վստահ ենք, որ կունենանք ձեռքբերումներ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում: Եվ դրանից հետո մենք կունենանք հնարավորություն ոչ միայն խոսելու այն մասին, թե ինչպես պայքարել կոռուպցիայի դեմ, այլև քննարկելու, թե ինչպես հաջողվեց նվազեցնել դրա տոկոսը»: