Հաան-Նալբանդյան համատեղ մամուլի ասուլիսը | EUNewsletter

Հաան-Նալբանդյան համատեղ մամուլի ասուլիսը

20 March 2015

Մարտի 18-ին կայացել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի համատեղ մամուլի ասուլիսը: Երկու պաշտոնյաները նախ խոսել են ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացումների մասին, այնուհետև պատասխանել լրագրողների հարցերին:
«ԵՄ-ն և Հայաստանը հաջողությամբ ավարտել են համատեղ քննարկումները հետագա համագործակցության վերաբերյալ և նախանշել բոլոր հնարավոր ուղիները: Ես հույս ունեմ, որ հիմք ընդունելով այս ամենը՝ մեզ կհաջողվի սկսել բանակցություններ նոր պայմանագրի շուրջ»,- ասել է Հաանը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նաբանդյանն ասել է. «Խորհրդակցությունները, որոնք անցկացվել են Հայաստանի և Եվրամիության միջև, նախանշելու են այն իրավական հիմքը, որը ապագայում պետք է ձևակերպվի բանակցությունների արդյունքում։ Իսկ բանակցությունները կսկսվեն, երբ Եվրոպական միությունը համապատասխան մանդատ տա իր թիմին՝ այդ բանակցությունները վարելու համար։ Կարծում եմ` արդեն կան նախադրյալներ, որ շուտով այդպիսի մանդատ կտրվի։ Բանակցությունների արդյունքում մենք կմշակենք այն փաստաթուղթը, որը Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմքը կհանդիսանա։ »:
ARS_4804Հանձնակատար Հաանը կրկին հաստատել է ԵՄ պատրաստակամությունը սատարելու Հայաստանին: «Այսօր մենք համակողմանի քննարկում ենք ունեցել, որի ընթացքում շոշափել ենք հարցերի լայն շրջանակ ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ: Հայաստանը կարող է ակնկալել Եվրամիության հետագա օժանդակությունը քաղաքական և սոցիալական բարեփոխումների խորացման, վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերի իրագործման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության բարելավման բնագավառներում»:
Նույն օրը՝ ավելի վաղ, հանձնակատարը հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և ելույթ ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի ընթացքում՝ ընդգծելով համատեղ աշխատելու կարևորությունը, ինչը երկրների միջև համագործակցությունն ավելի արդյունավետ կդարձնի:

Հաան-Նալբանդյան համատեղ մամուլի ասուլիսը

Մարտի 18-ին կայացել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի համատեղ մամուլի ասուլիսը: Երկու պաշտոնյաները նախ խոսել են ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացումների մասին, այնուհետև պատասխանել լրագրողների հարցերին: «ԵՄ-ն և Հայաստանը հաջողությամբ ավարտել են համատեղ քննարկումները հետագա համագործակցության վերաբերյալ և նախանշել բոլոր հնարավոր ուղիները: Ես հույս ունեմ, որ հիմք ընդունելով այս ամենը՝ մեզ կհաջողվի սկսել բանակցություններ նոր պայմանագրի շուրջ»,- ասել է Հաանը: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նաբանդյանն ասել է. «Խորհրդակցությունները, որոնք անցկացվել են Հայաստանի և Եվրամիության միջև, նախանշելու են այն իրավական հիմքը, որը ապագայում պետք է ձևակերպվի բանակցությունների արդյունքում։ Իսկ բանակցությունները կսկսվեն, երբ Եվրոպական միությունը համապատասխան մանդատ տա իր թիմին՝ այդ բանակցությունները վարելու համար։ Կարծում եմ` արդեն կան նախադրյալներ, որ շուտով այդպիսի մանդատ կտրվի։ Բանակցությունների արդյունքում մենք կմշակենք այն փաստաթուղթը, որը Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմքը կհանդիսանա։ »: ARS_4804Հանձնակատար Հաանը կրկին հաստատել է ԵՄ պատրաստակամությունը սատարելու Հայաստանին: «Այսօր մենք համակողմանի քննարկում ենք ունեցել, որի ընթացքում շոշափել ենք հարցերի լայն շրջանակ ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ: Հայաստանը կարող է ակնկալել Եվրամիության հետագա օժանդակությունը քաղաքական և սոցիալական բարեփոխումների խորացման, վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերի իրագործման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության բարելավման բնագավառներում»: Նույն օրը՝ ավելի վաղ, հանձնակատարը հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և ելույթ ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի ընթացքում՝ ընդգծելով համատեղ աշխատելու կարևորությունը, ինչը երկրների միջև համագործակցությունն ավելի արդյունավետ կդարձնի: