Կրթության և աշխատաշուկայի կարիքների համապատասխանեցում | EUNewsletter

Կրթության և աշխատաշուկայի կարիքների համապատասխանեցում

26 Մարտ 2018
ARS_3675_

Մարտի 19-ին Գյումրիում տեղի ունեցավ «Պրակտիկ ուսուցման և աշկերտության վրա հիմնված՝ մասնագիտական կրթության ու ուսուցման (ՄԿՈՒ) և գործարար ոլորտի միջև համագործակցության» թեմայով Հայաստանում ԵՄ պատվիրակության հայտարարած հայտամրցույթի վերաբերյալ կազմակերպված վերջին տեղեկատվական հանդիպումը։ Նպատակն էր հավանական հայտատուներին ներկայացնել հայտամրցույթի բովանդակությունն ու դիմելու ընթացակարգերը։
Հայտամրցույթով ակնկալվում է ստանալ ՄԿՈՒ և գործարար ոլորտի գործընկերության վերաբերյալ առաջարկություններ` մշակելու աշխատանքի վրա հիմնված ուսուցում՝ այդպիսով խթանելով աշխատանքի վրա հիմնված ուսուցման բոլոր ձևաչափերը, մասնավորապես աշկերտությանը: ԵՄ-ի ընդհանուր նպատակն է խթանել կայուն և ընդգրկուն սոցիալ-տնտեսական զարգացումը՝ ուսումնառությունից զբաղվածության անցման բարելավման միջոցով: Հայտամրցույթի մանրամասները կարելի է գտնել այստեղ: Հայեցակարգը պետք է ներկայացնել Prospect համակարգի միջոցով, ներկայացման վերջնաժամկետը 2018 թվականի ապրիլի 17-ը, ժամը` 17:00-ն է (Բրյուսելի ժամանակով):

ARS_3669_Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մասկանցել է տեղեկատվական հանդիպմանն ու խրախուսել ակտիվ մասնակցություն. «Նախկինում Եվրոպական միությունը ֆինանսավորել է բազմամիլիոնանոց ծրագիր` աջակցելու Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների զարգացմանը: Այնուամենայնիվ, մեր ջանքերի արդյունքները վերլուծելիս մենք հասկացանք, որ ավարտածներից շատ քչերն են աշխատանք գտել այն մասնագիտությամբ, որ սովորել են: Շատերը նույնիսկ փնտրել և աշխատանք են գտել արտերկրում: Այսօր ինձ ասացին, որ խնդիրն առկա է նաև Գյումրիում: Հետևաբար, ՄԿՈՒ ոլորտի մեր նոր ծրագիրը ավելի համահունչ է հայաստանյան համատեքստին և ավելի հստակորեն ուղղված է կրթության և աշխատաշուկայի կարիքների համապատասխանեցմանը: Մենք ցանկանում ենք օգնել Հայաստանին մշակել լավ մոդել, որը կկարգավորի պահանջարկն ու առաջարկը»:

Կրթության և աշխատաշուկայի կարիքների համապատասխանեցում

Մարտի 19-ին Գյումրիում տեղի ունեցավ «Պրակտիկ ուսուցման և աշկերտության վրա հիմնված՝ մասնագիտական կրթության ու ուսուցման (ՄԿՈՒ) և գործարար ոլորտի միջև համագործակցության» թեմայով Հայաստանում ԵՄ պատվիրակության հայտարարած հայտամրցույթի վերաբերյալ կազմակերպված վերջին տեղեկատվական հանդիպումը։ Նպատակն էր հավանական հայտատուներին ներկայացնել հայտամրցույթի բովանդակությունն ու դիմելու ընթացակարգերը։ Հայտամրցույթով ակնկալվում է ստանալ ՄԿՈՒ և գործարար ոլորտի գործընկերության վերաբերյալ առաջարկություններ` մշակելու աշխատանքի վրա հիմնված ուսուցում՝ այդպիսով խթանելով աշխատանքի վրա հիմնված ուսուցման բոլոր ձևաչափերը, մասնավորապես աշկերտությանը: ԵՄ-ի ընդհանուր նպատակն է խթանել կայուն և ընդգրկուն սոցիալ-տնտեսական զարգացումը՝ ուսումնառությունից զբաղվածության անցման բարելավման միջոցով: Հայտամրցույթի մանրամասները կարելի է գտնել այստեղ: Հայեցակարգը պետք է ներկայացնել Prospect համակարգի միջոցով, ներկայացման վերջնաժամկետը 2018 թվականի ապրիլի 17-ը, ժամը` 17:00-ն է (Բրյուսելի ժամանակով):