Կստեղծվի հակակոռուպցիոն խաղ | EUNewsletter

Կստեղծվի հակակոռուպցիոն խաղ

18 December 2015

Դեկտեմբերի 16-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին և Հայաստանում ԵՄ պատվիրակության այլ ներկայացուցիչներ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել են ԵՄ ֆինանսական աջակցությամբ հակակոռուպցիոն խաղ ստեղծելուն նվիրված միջոցառմանը: Միջոցառումը պետք է տեղի ունենար կինոթատրոնի դահլիճում, սակայն այդտեղ հասնելու համար հյուրերը պետք է մասնակցեին առաջարկվող խաղին: Յուրաքանչյուրին տրվել էին հատուկ փոքրիկ կրծքանշաններ, որոնք նրանք կարող էին օգտագործել խաղի ընթացքում: Դեպի կինոթատրոն կար երկու ճանապարհ` մեկը կարճ, իսկ մյուսը` երկար: Երեխաները հյուրերին առաջարկել են գնալ կարճ ճանապարհով` փոխարենը տալով կրծքանշանները: Նրանք, ովքեր ընտրել են կարճ և «կոռումպացված» ճանապարհը, ավելի ուշ են հասել նշանակետին:
ARS_0272Դեսպան Սվիտալսկին իր ելույթում խորհուրդներ է տվել երիտասարդ թումոցիներին. «Ես այստեղ եմ, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը շատ կարևոր է ԵՄ-ի համար: ԵՄ-ն իր ողջ նվիրումով ցանկանում է օգնել Հայաստանին հաղթահարելու այդ խնդիրը: Կոռուպցիան ամենալուրջ համակարգային խնդիրներից է Հայաստանի համար և առանց այն լուծելու, ձեր երկիրը չի կարող զարգանալ և առաջ շարժվել: Այսօր մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի շատ նորարար մեթոդի մասին, և ես շատ ուրախ եմ, որ ԵՄ-ի իմ կոլեգաները որոշել են սկսել այս համագործակցությունը ԹՈՒՄՈ-ի հետ: Ես կարծում եմ, որ երիտասարդների հետ աշխատանքն սկսելը շատ կարևոր է, որովհետև նրանք բախվում են կոռուպցիային փոքր տարիքից, երբ նրանց ծնողները նախ վճարում են դպրոցներում, ապա համալսարանում՝ դիպլոմ ստանալու և ապա աշխատանքի ընդունվելու համար: Նրանք տեսնում են, որ այդ ամենը վատ է, բայց տեսնում են նաև, որ բոլորն են այդպես անում: Եվ ես երջանիկ եմ, որ ներգարվելով երիտասարդներին, մենք կարող ենք շատ լավ արդյունքների հանգել: Հայաստանը երկիր է, որն ունի շատ մեծ ներուժ, բայց նա վատնում է այդ ներուժը կոռուպցիայի պատճառով: Եկեք փոփոխություն կատարենք: Մենք այստեղ ենք՝ օգնելու ձեզ անել այդ փոփոխությունը: Բայց դուք եք այն մարդիկ, ովքեր պետք է անեն դա»:
ԹՈՒՄՈ-ի խորհրդի անդամ Բեկոր Փափազյանը հայտարարել է, որ խաղը ֆինանսավորվում է ԵՄ-ի և իրականացվում ԹՈՒՄՈ-ի կողմից: «Ես ուզում եմ ներկայացնել ձեզ պրեզենտացիա այն մասին, թե ինչ ենք մենք պատրաստվում անել այս ծրագրի համար: Դա կլինի խաղ, անիմացիա, որը կունենա նաև կայք: Այս խաղի նպատակը հանրային իրազեկության բարձրացումն է հատկապես երիտասարդների շրջանում, որպեսզի նրանք ծանոթ լինեն բոլոր ռիսկերին, որոնք կան կոռուպցիոն դրսևորումներում, ու նաև իմանան այն բոլոր պարգևների մասին, որ սպասում են նրանց կոռուպցիային դիմակայելու դեպքում, իմանան, որ սա երկարաժամկետ ներդրում է անձնական և սոցիալական բարգավաճման հարցում»:
Բացման խոսքերից հետո երիտասարդները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու Հայաստանում ԵՄ դեսպանին: Նրանց միջև կայացավ երկխոսություն, և քննարկվեցին հարցեր, թե ինչպես կարելի է պայքարել կոռուպցիայի դեմ:

Կստեղծվի հակակոռուպցիոն խաղ

Դեկտեմբերի 16-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին և Հայաստանում ԵՄ պատվիրակության այլ ներկայացուցիչներ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել են ԵՄ ֆինանսական աջակցությամբ հակակոռուպցիոն խաղ ստեղծելուն նվիրված միջոցառմանը: Միջոցառումը պետք է տեղի ունենար կինոթատրոնի դահլիճում, սակայն այդտեղ հասնելու համար հյուրերը պետք է մասնակցեին առաջարկվող խաղին: Յուրաքանչյուրին տրվել էին հատուկ փոքրիկ կրծքանշաններ, որոնք նրանք կարող էին օգտագործել խաղի ընթացքում: Դեպի կինոթատրոն կար երկու ճանապարհ` մեկը կարճ, իսկ մյուսը` երկար: Երեխաները հյուրերին առաջարկել են գնալ կարճ ճանապարհով` փոխարենը տալով կրծքանշանները: Նրանք, ովքեր ընտրել են կարճ և «կոռումպացված» ճանապարհը, ավելի ուշ են հասել նշանակետին: ARS_0272Դեսպան Սվիտալսկին իր ելույթում խորհուրդներ է տվել երիտասարդ թումոցիներին. «Ես այստեղ եմ, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը շատ կարևոր է ԵՄ-ի համար: ԵՄ-ն իր ողջ նվիրումով ցանկանում է օգնել Հայաստանին հաղթահարելու այդ խնդիրը: Կոռուպցիան ամենալուրջ համակարգային խնդիրներից է Հայաստանի համար և առանց այն լուծելու, ձեր երկիրը չի կարող զարգանալ և առաջ շարժվել: Այսօր մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի շատ նորարար մեթոդի մասին, և ես շատ ուրախ եմ, որ ԵՄ-ի իմ կոլեգաները որոշել են սկսել այս համագործակցությունը ԹՈՒՄՈ-ի հետ: Ես կարծում եմ, որ երիտասարդների հետ աշխատանքն սկսելը շատ կարևոր է, որովհետև նրանք բախվում են կոռուպցիային փոքր տարիքից, երբ նրանց ծնողները նախ վճարում են դպրոցներում, ապա համալսարանում՝ դիպլոմ ստանալու և ապա աշխատանքի ընդունվելու համար: Նրանք տեսնում են, որ այդ ամենը վատ է, բայց տեսնում են նաև, որ բոլորն են այդպես անում: Եվ ես երջանիկ եմ, որ ներգարվելով երիտասարդներին, մենք կարող ենք շատ լավ արդյունքների հանգել: Հայաստանը երկիր է, որն ունի շատ մեծ ներուժ, բայց նա վատնում է այդ ներուժը կոռուպցիայի պատճառով: Եկեք փոփոխություն կատարենք: Մենք այստեղ ենք՝ օգնելու ձեզ անել այդ փոփոխությունը: Բայց դուք եք այն մարդիկ, ովքեր պետք է անեն դա»: ԹՈՒՄՈ-ի խորհրդի անդամ Բեկոր Փափազյանը հայտարարել է, որ խաղը ֆինանսավորվում է ԵՄ-ի և իրականացվում ԹՈՒՄՈ-ի կողմից: «Ես ուզում եմ ներկայացնել ձեզ պրեզենտացիա այն մասին, թե ինչ ենք մենք պատրաստվում անել այս ծրագրի համար: Դա կլինի խաղ, անիմացիա, որը կունենա նաև կայք: Այս խաղի նպատակը հանրային իրազեկության բարձրացումն է հատկապես երիտասարդների շրջանում, որպեսզի նրանք ծանոթ լինեն բոլոր ռիսկերին, որոնք կան կոռուպցիոն դրսևորումներում, ու նաև իմանան այն բոլոր պարգևների մասին, որ սպասում են նրանց կոռուպցիային դիմակայելու դեպքում, իմանան, որ սա երկարաժամկետ ներդրում է անձնական և սոցիալական բարգավաճման հարցում»: Բացման խոսքերից հետո երիտասարդները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու Հայաստանում ԵՄ դեսպանին: Նրանց միջև կայացավ երկխոսություն, և քննարկվեցին հարցեր, թե ինչպես կարելի է պայքարել կոռուպցիայի դեմ: