«Կովկաս-2014» միջազգային գիտաժողով | EUNewsletter

«Կովկաս-2014» միջազգային գիտաժողով

26 May 2015

Մայիսի 26-ին Կովկասի ինստիտուտը Երևանում կազմակերպեց «Կովկաս-2014» ամենամյա միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպվել էր Կովկասի ակադեմիական շվեյցարական ցանցի և Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ: Գիտաժողովն ամփոփեց 2014 թվականին Հարավային Կովկասում տեղի ունեցած քաղաքական միտումները, ինտեգրացիոն գործընթացները, տարածքային անվտանգության խնդիրները և միջազգային քաղաքականությունը:
ARS_0750Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան. «2014 թվականը շատ մեծ մարտահրավերների տարի էի Եվրոպայի և մասնավորապես Եվրոպական միության հարևանության համար. դեպքերն Ուկրաինայում, աճող ճնշումը Արևելյան գործընկերների վրա, ինչպես նաև եվրոպական քաղաքական իրականությունը: Արևելյան գործընկերության շրջանակներում 2014թ.-ին ասոցացման համաձայնագրեր ստորագրվեցին Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ: 2015թ.-ին Հայաստանը միացավ Եվրասիական տնտեսական միությանը, սակայն դա չհանդիսացավ խոչընդոտ ԵՄ-Հայաստան ամուր հարաբերությունների համար: Մենք հաջողությամբ ավարտեցինք Հայաստանի նոր միջազգային պարտավորությունների հետ համատեղելի հետագա իրավական համաձայնագրի շրջանակի սահմանման աշխատանքները: Մայիսի 21-22-ը Ռիգայում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որը մի շարք ձեռքբերումներ է գրանցել Վիլնյուսում տեղի ունեցած նախորդ գագաթնաժողովից հետո: Ռիգայի գագաթնաժողովը ցուցադրեց այն փաստը, որը Եվրոպական միությունը շարունակում է համագործակցել իր ազատ և անկախ գործընկերների հետ՝ անկախ նրանց անձնական նախապատվություններից և Եվրոպական միությանը հավատարիմ մնալուց»:
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, ով վարում էր գիտաժողովը, ընդգծեց, որ Կովկասի վերաբերյալ նման գիտաժողովը միակն է աշխարհում:
ARS_0761Այնուհետև նա ներկայացրեց Գեորգի Գվիմրաձեին, որի զեկույցը կրում էր «Վրաստանը 2014 թվականին. ասոցացման համաձայնագրի ստվերում» վերնագիրը: «Հայաստանը 2014 թվականին. Եվրոպական և Եվրասիական միության միջև» զեկույցը ներկայացրեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Զեկույցներ եղան նաև Ռուսաստանի և Ադրբեջանի վերաբերյալ:
Զեկույցերի ներկայացումից հետո տեղի ունեցավ քննարկում զեկուցողների, հյուրերի և մասնակիցների միջև:

«Կովկաս-2014» միջազգային գիտաժողով

Մայիսի 26-ին Կովկասի ինստիտուտը Երևանում կազմակերպեց «Կովկաս-2014» ամենամյա միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպվել էր Կովկասի ակադեմիական շվեյցարական ցանցի և Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ: Գիտաժողովն ամփոփեց 2014 թվականին Հարավային Կովկասում տեղի ունեցած քաղաքական միտումները, ինտեգրացիոն գործընթացները, տարածքային անվտանգության խնդիրները և միջազգային քաղաքականությունը: ARS_0750Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան. «2014 թվականը շատ մեծ մարտահրավերների տարի էի Եվրոպայի և մասնավորապես Եվրոպական միության հարևանության համար. դեպքերն Ուկրաինայում, աճող ճնշումը Արևելյան գործընկերների վրա, ինչպես նաև եվրոպական քաղաքական իրականությունը: Արևելյան գործընկերության շրջանակներում 2014թ.-ին ասոցացման համաձայնագրեր ստորագրվեցին Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ: 2015թ.-ին Հայաստանը միացավ Եվրասիական տնտեսական միությանը, սակայն դա չհանդիսացավ խոչընդոտ ԵՄ-Հայաստան ամուր հարաբերությունների համար: Մենք հաջողությամբ ավարտեցինք Հայաստանի նոր միջազգային պարտավորությունների հետ համատեղելի հետագա իրավական համաձայնագրի շրջանակի սահմանման աշխատանքները: Մայիսի 21-22-ը Ռիգայում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որը մի շարք ձեռքբերումներ է գրանցել Վիլնյուսում տեղի ունեցած նախորդ գագաթնաժողովից հետո: Ռիգայի գագաթնաժողովը ցուցադրեց այն փաստը, որը Եվրոպական միությունը շարունակում է համագործակցել իր ազատ և անկախ գործընկերների հետ՝ անկախ նրանց անձնական նախապատվություններից և Եվրոպական միությանը հավատարիմ մնալուց»: Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, ով վարում էր գիտաժողովը, ընդգծեց, որ Կովկասի վերաբերյալ նման գիտաժողովը միակն է աշխարհում: ARS_0761Այնուհետև նա ներկայացրեց Գեորգի Գվիմրաձեին, որի զեկույցը կրում էր «Վրաստանը 2014 թվականին. ասոցացման համաձայնագրի ստվերում» վերնագիրը: «Հայաստանը 2014 թվականին. Եվրոպական և Եվրասիական միության միջև» զեկույցը ներկայացրեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Զեկույցներ եղան նաև Ռուսաստանի և Ադրբեջանի վերաբերյալ: Զեկույցերի ներկայացումից հետո տեղի ունեցավ քննարկում զեկուցողների, հյուրերի և մասնակիցների միջև: