Կոռուպցիայի դեմ պայքարը բարձրագույն կրթության համակարգում | EUNewsletter

Կոռուպցիայի դեմ պայքարը բարձրագույն կրթության համակարգում

29 May 2015

Մայիսի 27-ին տեղի ունեցավ «Հայաստանում բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի պաշտոնական մեկնարկը: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության երկրներում 2015-2017թթ. ծրագրային համագործակցության շրջանակներում: Բյուջեն կազմում է 400.000 եվրո:
Ծրագրի հիմնական նպատակն է բարձրագույն ուսումնական հաստատություններում բարեվարքության ամրապնդումն ու կոռուպցիայի դեմ պայքարը, ինչը կօժանդակի Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության 2015-2018թթ. միջոցառումների ծրագրի արդյունավետ իրականացմանը: Ծրագրի խնդիրն է աջակցել գործող մասնագետների համար նախատեսվող կանխարգելիչ և բարեվարքության մեխանիզմների մշակմանն ու ամրապնդել արդյունավետ կառավարումը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում:
ARS_0783Ծրագրի նպատակները ներկայացնելուց հետո ելույթով հանդես եկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան: «Այս ծրագիրը մեկնարկում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովից և Ռիգայի գագաթնաժողովից անմիջապես հետո: Ռիգայում գագաթնաժողովից հետո ԵՄ-ն հաստատեց իր պատրաստակամությունը սատարելու Հայաստանին մի շարք ոլորտներում, և կրթությունը դրանցից մեկն է: Այդ ծրագիրն աջակցում է կրթության արդյունավետությանը, և ես հույս ունեմ, որ այն ավելի պայծառ ապագա կբերի սերունդներին: Կոռուպցիայի նվազեցումը ոչ միայն բարձրագույն կրթության ոլորտում, այլև մի շարք այլ ոլորտներում ևս երկար և դժվար ճանապարհ է, և թույլ տվեք ինձ վերահաստատել ԵՄ-ի պատրաստակամությունը սատարելու այդ ջանքերում»:
ՀՀ կառավարությունը բազմաթիվ միջոցներ է ձեռնարկում կոռուպցիայի դեմ պայքարում, և 2014թ.–ին նոր ռազմավարություն է մշակվել, որտեղ որպես գերակայություն նշված են հանրային առողջապահությունը, կրթությունը, ոստիկանությունը: Այս ծրագրում առանձնացված է բարձրագույն կրթությունը, քանի որ կոռուպցիոն ռիսկերն առավել զգալի են հենց այդ համակարգում: Ծրագրի գերակայության դաշտում կլինի պետական բարձրագույն կրթության 26 հաստատություն:
Իր ելույթի ընթացքում ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը խոսեց կոռուպցիային վերաբերող զեկույցներում Հայաստանի դիրքերի մասին: Նա նշեց, որ կրթության ոլորտը Հայաստանում համարվում է կոռումպացված, սակայն վերջին տարիներին դրական շարժ նկատվում է:
ARS_0798Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ բարձրագույն կրթության ոլորտում հիմնական շահագրգիռ կողմերի շրջանում կբարձրանա կոռուպցիոն ռիսկերի և բարեվարքության խթանման ռազմավարությունների մասին իրազեկության մակարդակը: Ավելի կզարգանա և արդյունավետորեն կգործի Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի բարեվարքության ու կոռուպցիայի դեմ պայքարին միտված ինստիտուցիոնալ կառուցվածքը:

Կոռուպցիայի դեմ պայքարը բարձրագույն կրթության համակարգում

Մայիսի 27-ին տեղի ունեցավ «Հայաստանում բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի պաշտոնական մեկնարկը: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության երկրներում 2015-2017թթ. ծրագրային համագործակցության շրջանակներում: Բյուջեն կազմում է 400.000 եվրո: Ծրագրի հիմնական նպատակն է բարձրագույն ուսումնական հաստատություններում բարեվարքության ամրապնդումն ու կոռուպցիայի դեմ պայքարը, ինչը կօժանդակի Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության 2015-2018թթ. միջոցառումների ծրագրի արդյունավետ իրականացմանը: Ծրագրի խնդիրն է աջակցել գործող մասնագետների համար նախատեսվող կանխարգելիչ և բարեվարքության մեխանիզմների մշակմանն ու ամրապնդել արդյունավետ կառավարումը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում: ARS_0783Ծրագրի նպատակները ներկայացնելուց հետո ելույթով հանդես եկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան: «Այս ծրագիրը մեկնարկում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովից և Ռիգայի գագաթնաժողովից անմիջապես հետո: Ռիգայում գագաթնաժողովից հետո ԵՄ-ն հաստատեց իր պատրաստակամությունը սատարելու Հայաստանին մի շարք ոլորտներում, և կրթությունը դրանցից մեկն է: Այդ ծրագիրն աջակցում է կրթության արդյունավետությանը, և ես հույս ունեմ, որ այն ավելի պայծառ ապագա կբերի սերունդներին: Կոռուպցիայի նվազեցումը ոչ միայն բարձրագույն կրթության ոլորտում, այլև մի շարք այլ ոլորտներում ևս երկար և դժվար ճանապարհ է, և թույլ տվեք ինձ վերահաստատել ԵՄ-ի պատրաստակամությունը սատարելու այդ ջանքերում»: ՀՀ կառավարությունը բազմաթիվ միջոցներ է ձեռնարկում կոռուպցիայի դեմ պայքարում, և 2014թ.–ին նոր ռազմավարություն է մշակվել, որտեղ որպես գերակայություն նշված են հանրային առողջապահությունը, կրթությունը, ոստիկանությունը: Այս ծրագրում առանձնացված է բարձրագույն կրթությունը, քանի որ կոռուպցիոն ռիսկերն առավել զգալի են հենց այդ համակարգում: Ծրագրի գերակայության դաշտում կլինի պետական բարձրագույն կրթության 26 հաստատություն: Իր ելույթի ընթացքում ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը խոսեց կոռուպցիային վերաբերող զեկույցներում Հայաստանի դիրքերի մասին: Նա նշեց, որ կրթության ոլորտը Հայաստանում համարվում է կոռումպացված, սակայն վերջին տարիներին դրական շարժ նկատվում է: ARS_0798Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ բարձրագույն կրթության ոլորտում հիմնական շահագրգիռ կողմերի շրջանում կբարձրանա կոռուպցիոն ռիսկերի և բարեվարքության խթանման ռազմավարությունների մասին իրազեկության մակարդակը: Ավելի կզարգանա և արդյունավետորեն կգործի Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի բարեվարքության ու կոռուպցիայի դեմ պայքարին միտված ինստիտուցիոնալ կառուցվածքը: