Կոնֆերանս` նվիրված աղետների ռիսկի նվազեցմանը | EUNewsletter

Կոնֆերանս` նվիրված աղետների ռիսկի նվազեցմանը

17 Դեկտեմբեր 2015
ARS_9961

Դեկտեմբերի 15-16-ը Հայաստանում տեղի է ունեցել «Հանրային իրազեկումը աղետների ռիսկի նվազեցման և կայուն զարգացման անկյունաքար» խորագրով թվով երրորդ միջազգային կոնֆերանսը: Միջոցառումն արդեն դարձել է ավանդական և կազմակերպվում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի կողմից:
ARS_0011Բացման արարողությանն իր ողջույնի խոսքն է ասել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին: «Բնական աղետներից շատերը բնորոշ են Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Երկու շաբաթ առաջ ես ինքս այցելել էի Գյումրի և տեսա, թե ինչպես են երկրաշարժից տուժած մարդիկ մինչ այժմ ապրում տնակներում: Այդ պատկերը շատ տխրեցնող էր: Ես այստեղ եմ, որպեսզի հաստատեմ ԵՄ-ի պատրաստակամությունը սատարելու աղետների ռիսկի նվազեցմանը: Մենք փորձում ենք անել լավագույնը այս տարածաշրջանի համար: Երկու շաբաթ առաջ մենք ավարտեցինք ԴԻՊԵԿՈ ծրագրի երրորդ փուլը, և ես տեսա, թե որքան շատ գործողություններ են արվել այս ոլորտում: Ես մեծ հույսեր ունեմ, որ մենք կանցնենք ԴԻՊԵԿՈ ծրագրի 4-րդ փուլին: Արևելյան գործընկերության շրջանակում մենք ունենք մեկ այլ ծրագիր, որն ուղղված է աղետների պատրաստվածությանը, և որի շնորհիվ մենք խթանում ենք քաղաքացիական պաշտպանվածությունը տարածաշրջանում: Մենք բոլորս միակարծիք ենք, որ լրատվամիջոցների դերը շատ կարևոր է կրթելու հարցում: Մենք չպետք է ակնկալենք լրատվամիջոցներից, որ նրանք լուսաբանեն աղետների թեման միայն այն ժամանակ, երբ դրանք տեղի են ունենում: Ամենակարևորն այն է, որ լրատվամիջոցները մասնակցեն կրթական գործընթացին»:
Համաժողովի նպատակներից էր կանխել և նվազեցնել առկա աղետների ռիսկը ինտեգրված և միասնական տնտեսական, կառուցվածքային, իրավական, առողջապահական, մշակութային, կրթական, բնապահպանական, տեխնոլոգիական, քաղաքական ինստիտուցիոնալ գործիքների կիրառման միջոցով, որոնք օգնում են կանխել և նվազեցնել վտանգների սպառնալիքն ու խոցելիությունն աղետների նկատմամբ, ինչպես նաև հզորացնել արձագանքման ու վերականգնման պատրաստվածությունը` այդպիսով իսկ ամրապնդելով դիմակայունությունը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը ևս հանդես է եկել բացման խոսքով: «Աղետների ռիսկի նվազեցումը կառավարության առաջնահերթություններից է: Այն ընդգրկված է մեր գործողությունների և զարգացման պլանում, ինչպես նաև կառավարության ծրագրերում: Հայաստանի 21 քաղաք արդեն ստորագրել են ռիսկի նվազեցման արշավին մասնակցելու սերտիֆիկատը: Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների 2015-2030թթ. ծրագիրն ընդունելուց հետո շատ գործողություններ են արվել դրա շրջանակներում: Մենք մշտապես կազմակերպում ենք հանրային իրազեկման միջոցառումներ՝ հեռուստատեսությամբ, ռադիոյով, մամուլի միջոցով տեղեկացնելու մարդկանց աղետների ռիսկի կառավարման մասին: Ինչպես հայտնի է, ով իրազեկված է, նա պաշտպանված է: Ահա թե ինչու ենք մենք կարծում, որ լրատվամիջոցները շատ կարևոր դեր են խաղում այդ հարցերում»:

Կոնֆերանս` նվիրված աղետների ռիսկի նվազեցմանը

Դեկտեմբերի 15-16-ը Հայաստանում տեղի է ունեցել «Հանրային իրազեկումը աղետների ռիսկի նվազեցման և կայուն զարգացման անկյունաքար» խորագրով թվով երրորդ միջազգային կոնֆերանսը: Միջոցառումն արդեն դարձել է ավանդական և կազմակերպվում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի կողմից: ARS_0011Բացման արարողությանն իր ողջույնի խոսքն է ասել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին: «Բնական աղետներից շատերը բնորոշ են Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Երկու շաբաթ առաջ ես ինքս այցելել էի Գյումրի և տեսա, թե ինչպես են երկրաշարժից տուժած մարդիկ մինչ այժմ ապրում տնակներում: Այդ պատկերը շատ տխրեցնող էր: Ես այստեղ եմ, որպեսզի հաստատեմ ԵՄ-ի պատրաստակամությունը սատարելու աղետների ռիսկի նվազեցմանը: Մենք փորձում ենք անել լավագույնը այս տարածաշրջանի համար: Երկու շաբաթ առաջ մենք ավարտեցինք ԴԻՊԵԿՈ ծրագրի երրորդ փուլը, և ես տեսա, թե որքան շատ գործողություններ են արվել այս ոլորտում: Ես մեծ հույսեր ունեմ, որ մենք կանցնենք ԴԻՊԵԿՈ ծրագրի 4-րդ փուլին: Արևելյան գործընկերության շրջանակում մենք ունենք մեկ այլ ծրագիր, որն ուղղված է աղետների պատրաստվածությանը, և որի շնորհիվ մենք խթանում ենք քաղաքացիական պաշտպանվածությունը տարածաշրջանում: Մենք բոլորս միակարծիք ենք, որ լրատվամիջոցների դերը շատ կարևոր է կրթելու հարցում: Մենք չպետք է ակնկալենք լրատվամիջոցներից, որ նրանք լուսաբանեն աղետների թեման միայն այն ժամանակ, երբ դրանք տեղի են ունենում: Ամենակարևորն այն է, որ լրատվամիջոցները մասնակցեն կրթական գործընթացին»: Համաժողովի նպատակներից էր կանխել և նվազեցնել առկա աղետների ռիսկը ինտեգրված և միասնական տնտեսական, կառուցվածքային, իրավական, առողջապահական, մշակութային, կրթական, բնապահպանական, տեխնոլոգիական, քաղաքական ինստիտուցիոնալ գործիքների կիրառման միջոցով, որոնք օգնում են կանխել և նվազեցնել վտանգների սպառնալիքն ու խոցելիությունն աղետների նկատմամբ, ինչպես նաև հզորացնել արձագանքման ու վերականգնման պատրաստվածությունը` այդպիսով իսկ ամրապնդելով դիմակայունությունը: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը ևս հանդես է եկել բացման խոսքով: «Աղետների ռիսկի նվազեցումը կառավարության առաջնահերթություններից է: Այն ընդգրկված է մեր գործողությունների և զարգացման պլանում, ինչպես նաև կառավարության ծրագրերում: Հայաստանի 21 քաղաք արդեն ստորագրել են ռիսկի նվազեցման արշավին մասնակցելու սերտիֆիկատը: Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների 2015-2030թթ. ծրագիրն ընդունելուց հետո շատ գործողություններ են արվել դրա շրջանակներում: Մենք մշտապես կազմակերպում ենք հանրային իրազեկման միջոցառումներ՝ հեռուստատեսությամբ, ռադիոյով, մամուլի միջոցով տեղեկացնելու մարդկանց աղետների ռիսկի կառավարման մասին: Ինչպես հայտնի է, ով իրազեկված է, նա պաշտպանված է: Ահա թե ինչու ենք մենք կարծում, որ լրատվամիջոցները շատ կարևոր դեր են խաղում այդ հարցերում»: