Կլոր սեղան-քննարկում ENPARD ծրագրի շուրջ | EUNewsletter

Կլոր սեղան-քննարկում ENPARD ծրագրի շուրջ

17 July 2015

Հայաստանում Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման (ԵՀԳԳԶԾ/ENPARD) ծրագրի իրականացման համար ԵՄ-ն հատկացրել է 25 միլիոն եվրո, որից 20 միլիոնը՝ որպես բյուջետային աջակցություն կտրամադրվի ՀՀ կառավարությանը գյուղատնտեսության և գյուղական համայնքների կայուն և համապարփակ զարգացման համար և 5 միլիոնը՝ որպես լրացուցիչ աջակցություն:
Հուլիսի 15-ին տեղի ունեցավ Հայաստանի պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանության և կայուն օգտագործման ներկա վիճակը և դրա բարելավմանն ուղղված ռազմավարական ծրագրի մշակման անհրաժեշտությունը թեմայով կլոր սեղան-քննարկում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող «Տեխնիկական օժանդակություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը» ծրագրի շրջանակներում: Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախրարը, ներկայացուցիչներ ՄԱԿ-ից և ոլորտի այլ մասնագետներ:
ARS_1128ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Վահան Ամիրխանյանը խոսեց ծրագրի մանրամասների մասին: «ԵՄ-ն դիմել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը՝ ցուցաբերելու տեխնիկական աջակցություն: Աջակցությունը կլինի չորս հիմնական ուղղություններով՝ ինստիտուցիոնալ զարգացում և քաղաքականության ներդաշնակեցման աջակցություն, գյուղատնտեսական արտադրանքի և բնական պաշարների կայուն օգտագործում և կառավարում, գյուղական շրջանների կարողությունների և ենթակառուցվածքների բարելավում, գյուղատնտեսական համատարած հաշվառման և վիճակագրության բարելավում»:
Հայաստանը հանդիսանում է աշխարհում մշակովի բույսերի առաջացման կարևորագույն կենտրոններից մեկը և «Հայաստանի գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության» կատարումն ապահովող միջոցառումների ցանկն ընդգրկում է գյուղատնտեսական մշակաբույսերի և դրանց վայրի ցեղակցիների գենետիկական ռեսուրսների պահպանության և հավասարակշռված օգտագործման ազգային ծրագրի մշակում ու իրականացում, որի առաջին փուլը ներառում է ներկա վիճակի գնահատումն ու վերլուծությունը, առաջնային կարիքների բացահայտումը, որին և նվիրված էր կազմակերպված կլոր սեղանը:
Կլոր սեղանի ընթացքում քննարկվեցին նաև ազգային ծրագրի մշակմանն ուղղված հետագա քայլերը, ինչպես նաև ներկայացվեցին ENPARD-ի գործողությունները պարենի արտադրության և գյուղատնտեսության վարման համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանման ու կայուն օգտագործման ուղղությամբ:

Կլոր սեղան-քննարկում ENPARD ծրագրի շուրջ

Հայաստանում Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման (ԵՀԳԳԶԾ/ENPARD) ծրագրի իրականացման համար ԵՄ-ն հատկացրել է 25 միլիոն եվրո, որից 20 միլիոնը՝ որպես բյուջետային աջակցություն կտրամադրվի ՀՀ կառավարությանը գյուղատնտեսության և գյուղական համայնքների կայուն և համապարփակ զարգացման համար և 5 միլիոնը՝ որպես լրացուցիչ աջակցություն: Հուլիսի 15-ին տեղի ունեցավ Հայաստանի պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանության և կայուն օգտագործման ներկա վիճակը և դրա բարելավմանն ուղղված ռազմավարական ծրագրի մշակման անհրաժեշտությունը թեմայով կլոր սեղան-քննարկում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող «Տեխնիկական օժանդակություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը» ծրագրի շրջանակներում: Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախրարը, ներկայացուցիչներ ՄԱԿ-ից և ոլորտի այլ մասնագետներ: ARS_1128ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Վահան Ամիրխանյանը խոսեց ծրագրի մանրամասների մասին: «ԵՄ-ն դիմել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը՝ ցուցաբերելու տեխնիկական աջակցություն: Աջակցությունը կլինի չորս հիմնական ուղղություններով՝ ինստիտուցիոնալ զարգացում և քաղաքականության ներդաշնակեցման աջակցություն, գյուղատնտեսական արտադրանքի և բնական պաշարների կայուն օգտագործում և կառավարում, գյուղական շրջանների կարողությունների և ենթակառուցվածքների բարելավում, գյուղատնտեսական համատարած հաշվառման և վիճակագրության բարելավում»: Հայաստանը հանդիսանում է աշխարհում մշակովի բույսերի առաջացման կարևորագույն կենտրոններից մեկը և «Հայաստանի գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության» կատարումն ապահովող միջոցառումների ցանկն ընդգրկում է գյուղատնտեսական մշակաբույսերի և դրանց վայրի ցեղակցիների գենետիկական ռեսուրսների պահպանության և հավասարակշռված օգտագործման ազգային ծրագրի մշակում ու իրականացում, որի առաջին փուլը ներառում է ներկա վիճակի գնահատումն ու վերլուծությունը, առաջնային կարիքների բացահայտումը, որին և նվիրված էր կազմակերպված կլոր սեղանը: Կլոր սեղանի ընթացքում քննարկվեցին նաև ազգային ծրագրի մշակմանն ուղղված հետագա քայլերը, ինչպես նաև ներկայացվեցին ENPARD-ի գործողությունները պարենի արտադրության և գյուղատնտեսության վարման համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանման ու կայուն օգտագործման ուղղությամբ: