Կեղտաջրերի մաքրման կայան | EUNewsletter

Կեղտաջրերի մաքրման կայան

22 December 2014

Դեկտեմբերի 17-ին լրագրողները ԵՄ դեսպանի հետ այցելեցին Ջերմուկի կեղտաջրերի մեխանիկական նորակառույց կայան, որը կառուցվել է ԵՄ կողմից ֆինանսավորված «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի» շրջանակներում: Ծրագիրն ուղղված է ավելի քան 300 000 բաժանորդներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը՝ խմելու ջրի մատակարարման տևողության մեծացման ու ջրի որակը բարձրացնելու միջոցով:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան ներկայացրեց ծրագրի մանրամասները. «Սա ազգային ծրագիր է, որին տրամադրվել է 21.7 միլիոն եվրո: Եվրոպական ներդրումային բանկն և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը տրամադրել են 6.5-ական միլիոն եվրո վարկ, իսկ Եվրոպական միությունը տրամադրել է 7.6 միլիոն եվրո դրամաշնորհ: Ծրագրի ամենակարևոր ձեռքբերումներից է 300 000-ից ավել բաժանորդների համար ջրի մատակարարման տևողության երկարացումը ՀՀ 7 մարզերում: Մեկ այլ կարևոր խնդիր է եղել ջրի կորուստը: Մեր գործընկերների հետ համագործակցությունն այս ծրագրի շրջանակներում բավականին արդյունավետ է եղել, ու ես հուսով եմ, որ մենք կկարողանանք ընդլայնել այն ապագա ծրագրերի շրջանակներում»:

IMG_6836

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիրը» մեկնարկել է 2011թ. հունվարին ԵՄ-ի ու «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ստորագրած համաձայնագրի շրջանակներում: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ղեկավար Պատրիկ Լորենն իր խոսքում նշեց իրականացված ծրագրի տեխնիկական մանրամասները. «Մեր գործունեության շրջանակներում մենք կառուցել ենք կեղտաջրերի մաքրման երկու կայան Ջերմուկում և Դիլիջանում: Նախորդ ծրագրերի ընթացքում մենք կառուցել ենք երեք նմանատիպ կայան երկրի տարբեր շրջաններում»: Նա բարձր գնահատեց այն փաստը, որ Հայաստանն ընտրել է էկոմեխանիզմների ճանապարհն ու հույս հայտնեց, որ ապագա ծրագրերը երկրում կստեղծեն կայուն էկոհամակարգ: Ջրի մեխանիկական կայանների կառուցումը առաջին քայլն է ջրային ռեսուրսների աղտոտման կրճատման ճանապարհին, որը ներկայումս մեծ խնդիր է երկրում:

IMG_6800Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը շեշտեց քաղաքի համար նման նախագծերի կարևորությունը. «Ջերմուկը զարգացող քաղաք է. ջրամատակարարումն ու պատշաճ ջրահեռացման համակարգը չափազանց կարևոր են մեզ համար: Ես երախտապարտ եմ իրականացնող ու գործընկեր բոլոր կազմակերպություններին աջակցության ու ներգրավման համար»:

Կեղտաջրերի մաքրման կայան

Դեկտեմբերի 17-ին լրագրողները ԵՄ դեսպանի հետ այցելեցին Ջերմուկի կեղտաջրերի մեխանիկական նորակառույց կայան, որը կառուցվել է ԵՄ կողմից ֆինանսավորված «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի» շրջանակներում: Ծրագիրն ուղղված է ավելի քան 300 000 բաժանորդներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը՝ խմելու ջրի մատակարարման տևողության մեծացման ու ջրի որակը բարձրացնելու միջոցով: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան ներկայացրեց ծրագրի մանրամասները. «Սա ազգային ծրագիր է, որին տրամադրվել է 21.7 միլիոն եվրո: Եվրոպական ներդրումային բանկն և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը տրամադրել են 6.5-ական միլիոն եվրո վարկ, իսկ Եվրոպական միությունը տրամադրել է 7.6 միլիոն եվրո դրամաշնորհ: Ծրագրի ամենակարևոր ձեռքբերումներից է 300 000-ից ավել բաժանորդների համար ջրի մատակարարման տևողության երկարացումը ՀՀ 7 մարզերում: Մեկ այլ կարևոր խնդիր է եղել ջրի կորուստը: Մեր գործընկերների հետ համագործակցությունն այս ծրագրի շրջանակներում բավականին արդյունավետ է եղել, ու ես հուսով եմ, որ մենք կկարողանանք ընդլայնել այն ապագա ծրագրերի շրջանակներում»: IMG_6836                       «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիրը» մեկնարկել է 2011թ. հունվարին ԵՄ-ի ու «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ստորագրած համաձայնագրի շրջանակներում: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ղեկավար Պատրիկ Լորենն իր խոսքում նշեց իրականացված ծրագրի տեխնիկական մանրամասները. «Մեր գործունեության շրջանակներում մենք կառուցել ենք կեղտաջրերի մաքրման երկու կայան Ջերմուկում և Դիլիջանում: Նախորդ ծրագրերի ընթացքում մենք կառուցել ենք երեք նմանատիպ կայան երկրի տարբեր շրջաններում»: Նա բարձր գնահատեց այն փաստը, որ Հայաստանն ընտրել է էկոմեխանիզմների ճանապարհն ու հույս հայտնեց, որ ապագա ծրագրերը երկրում կստեղծեն կայուն էկոհամակարգ: Ջրի մեխանիկական կայանների կառուցումը առաջին քայլն է ջրային ռեսուրսների աղտոտման կրճատման ճանապարհին, որը ներկայումս մեծ խնդիր է երկրում: IMG_6800Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը շեշտեց քաղաքի համար նման նախագծերի կարևորությունը. «Ջերմուկը զարգացող քաղաք է. ջրամատակարարումն ու պատշաճ ջրահեռացման համակարգը չափազանց կարևոր են մեզ համար: Ես երախտապարտ եմ իրականացնող ու գործընկեր բոլոր կազմակերպություններին աջակցության ու ներգրավման համար»: