Կատարողականի աուդիտի վերապատրաստման դասընթաց | EUNewsletter

Կատարողականի աուդիտի վերապատրաստման դասընթաց

12 November 2015

Նոյեմբերի 11-ին մեկնարկել է ֆինանսական ոլորտում գերազանցության կենտրոնի կողմից կատարողականի աուդիտի հատուկ վերապատրաստում ՀՀ վերահսկիչ պալատի, հանրային հատվածի ներքին աուդիտի, ֆինանսների նախարարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների համար: Վերապատրաստման դասընթացները կտևեն մինչև նոյեմբերի 14-ը:
ARS_7674Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի տնտեսական պատասխանատու Ալեսանդրո Զանոտան խոսել է ԵՄ-ի կողմից Հայաստանին սատարելու կարևորության մասին: «ԵՄ-ն մշտապես սատարում է Հայաստանին բարեփոխումներում և պետական կառավարման համակարգում: Դուք գիտեք, որ Ռիգայում կայացած գագաթնաժողովի ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը համագործակցելու տարբեր ոլորտներում»:
Բացման խոսքով ելույթ է ունեցել ԳՄՀԸ-ի ներկայացուցիչ Գոռ Խաչատրյանը: «Մենք ունենք հստակ նպատակներ, որոնք կապված են Հայաստանում աուդիտի հետ: Մեր ծրագրի նպատակներն իրականացնելու համար մենք համագործակցում ենք ԵՄ-ի և ՀՀ Վերահսկիչ պալատի հետ: Այս միջոցառման նպատակն է ՀՀ վերահսկիչ պալատի, հանրային հատվածի ներքին աուդիտի, ֆինանսների նախարարության և Ազգային ժողովի ներկայացուցիչներին պատմել կատարողականի աուդիտի մասին: Այս դասընթացների օգնությամբ նրանք կընդլայնեն իրենց գիտելիքները և կիմանան նոր բաներ»:
ԳՄՀԸ «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում ծրագիրը» համաֆինանսավորման համաձայնագիր է ստորագրել Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ` Հայաստանի արտաքին վերահսկողության համակարգի անկախության, արդյունավետության և թափանցիկության հզորացման նպատակով: ԵՄ աջակցությունը ծրագրին կազմում է 880.000 եվրո:
Նոյեմբերի 11-14-ը կայանալիք ուսուցողական դասընթացների նպատակն է կատարողականի աուդիտի համապարփակ վերապատրաստում ներկայացնել ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ձևավորված հատուկ աուդիտորական խմբի, ինչպես նաև Հայաստանի ներքին աուդիտի համակարգի և Ազգային ժողովի ներկայացուցիչների համար: Ֆինանսական ոլորտում գերազանցության կենտրոնի մասնագետները Հայաստան էին ժամանել Լյուբլիանայից (Սլովենիա):

Կատարողականի աուդիտի վերապատրաստման դասընթաց

Նոյեմբերի 11-ին մեկնարկել է ֆինանսական ոլորտում գերազանցության կենտրոնի կողմից կատարողականի աուդիտի հատուկ վերապատրաստում ՀՀ վերահսկիչ պալատի, հանրային հատվածի ներքին աուդիտի, ֆինանսների նախարարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների համար: Վերապատրաստման դասընթացները կտևեն մինչև նոյեմբերի 14-ը: ARS_7674Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի տնտեսական պատասխանատու Ալեսանդրո Զանոտան խոսել է ԵՄ-ի կողմից Հայաստանին սատարելու կարևորության մասին: «ԵՄ-ն մշտապես սատարում է Հայաստանին բարեփոխումներում և պետական կառավարման համակարգում: Դուք գիտեք, որ Ռիգայում կայացած գագաթնաժողովի ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը համագործակցելու տարբեր ոլորտներում»: Բացման խոսքով ելույթ է ունեցել ԳՄՀԸ-ի ներկայացուցիչ Գոռ Խաչատրյանը: «Մենք ունենք հստակ նպատակներ, որոնք կապված են Հայաստանում աուդիտի հետ: Մեր ծրագրի նպատակներն իրականացնելու համար մենք համագործակցում ենք ԵՄ-ի և ՀՀ Վերահսկիչ պալատի հետ: Այս միջոցառման նպատակն է ՀՀ վերահսկիչ պալատի, հանրային հատվածի ներքին աուդիտի, ֆինանսների նախարարության և Ազգային ժողովի ներկայացուցիչներին պատմել կատարողականի աուդիտի մասին: Այս դասընթացների օգնությամբ նրանք կընդլայնեն իրենց գիտելիքները և կիմանան նոր բաներ»: ԳՄՀԸ «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում ծրագիրը» համաֆինանսավորման համաձայնագիր է ստորագրել Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ` Հայաստանի արտաքին վերահսկողության համակարգի անկախության, արդյունավետության և թափանցիկության հզորացման նպատակով: ԵՄ աջակցությունը ծրագրին կազմում է 880.000 եվրո: Նոյեմբերի 11-14-ը կայանալիք ուսուցողական դասընթացների նպատակն է կատարողականի աուդիտի համապարփակ վերապատրաստում ներկայացնել ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ձևավորված հատուկ աուդիտորական խմբի, ինչպես նաև Հայաստանի ներքին աուդիտի համակարգի և Ազգային ժողովի ներկայացուցիչների համար: Ֆինանսական ոլորտում գերազանցության կենտրոնի մասնագետները Հայաստան էին ժամանել Լյուբլիանայից (Սլովենիա):