Կատարինա Մատերնովայի այցը Հայաստան | EUNewsletter

Կատարինա Մատերնովայի այցը Հայաստան

8 October 2019

Սեպտեմբերի 19-ին Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան երկօրյա աշխատանքային այցով ժամանել էր Հայաստան։ Այցի շրջանակում Երևանում անցկացվեց ԱլԳ 2020-ից հետո քաղաքականության շրջանակի վերաբերյալ խորհրդակցություն: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Գլխավոր տնօրենի տեղակալ Մատերնովան, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ խրախուսելով բոլորին ակտիվորեն մասնակցել քննարկումներին և դառնալ ԱլԳ 2020-ից հետո քաղաքականության մաս՝ ապահովելով ԱլԳ-ի համապատասխանությունը ներկա մարտահրավերներին ու ներառականությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ-ի, կառավարության, ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր կազմակերպությունների, հետազոտական կենտրոնների, գիտական հանրության, լրատվամիջոցների, երիտասարդության և այլ շահագրգիռ ներկայացուցիչներ:

Ավելի ուշ Կատարինա Մատերնովան և Անդրեա Վիկտորինը հանդիպեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան վերահաստատեց ԵՄ պատրաստակամությունը՝ ակտիվացնելու աջակցությունը Հայաստանում բարեփոխումների օրակարգի իրականացմանը՝ համագործակցելով կառավարության հետ և հիմնվելով ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընդհանուր հանձնառությունների վրա:

Սեպտեմբերի 20-ին Երևանում տեղի ունեցավ ԵՄ Արտաքին ներդրումային պլանի մեկնարկային միջոցառումը, որի ընթացքում բացման ելույթներով հանդես եկան գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ԵՄ Արտաքին ներդրումային պլանի ֆինանսական գործիքները և հիմնական բաղադրիչները, ԵՄ Արտաքին ներդրումային պլանի ներքո Հայաստանում ներդրումային հնարավորությունների քաղաքականության նպատակները և ներդրումային հոսքերը խթանելու նպատակով գործարար միջավայրի բարելավման ուղիները: Այնուհետև Կատարինիա Մատերնովան և Անդրեա Վիկտորինը հանդիպեցին միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: Երեկոյան տեղի ունեցավ Կատարինա Մատերնովայի մամուլի ասուլիսը, որին հաջորդեց Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ Հայաստանում մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամի մեկնարկային միջոցառումը: «Ամբեր կապիտալ ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամ»-ի մեկնարկի համար տրամադրվել է 16 միլիոն եվրո: Հիմնադրամը ներգրավելու է ընդհանուր 70 միլիոն եվրո՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններում ներդրումներ կատարելու համար:

Կատարինա Մատերնովան ընդգծեց հիմնադրամի կարևորությունը. «Եվրոպական միությունը Հայաստանի տնտեսական զարգացման և բարգավաճման առանցքային գործընկերն է: ԵՄ-ն հպարտ է ավելացնել մի նոր նորարարական գործիք՝ Հայաստանում ՓՄՁ-ների զարգացման ամբողջ ներուժը գործարկելու, նոր աշխատատեղեր ստեղծելու և մարդկանց շոշափելի օգուտներ ապահովելու համար։ Մենք համոզված ենք, որ «ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամ»-ը կնպաստի Հայաստանում տնտեսական աճին և մրցունակության բարձրացմանը, կներգրավի օտարերկրյա ուղղակի ներդրումներ և կխթանի նորարարությունների հետագա զարգացումը հայերի տաղանդի շնորհիվ»։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վստահություն հայտնեց, որ հիմնադրամը էականորեն կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը. «Հայաստանի կառավարությունը սկսել է կառուցել նորարարական և ներառական տնտեսություն, որում ՓՄՁ-ները կարևոր դեր են խաղալու: Այս հիմնարար փոփոխությունների ընթացքում նորաստեղծ «ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամ»-ը էապես կնպաստի երկրի տնտեսական առաջընթացին՝ ստեղծելով նոր հնարավորություներ ձեռներեցների համար»:

Կատարինա Մատերնովայի երկօրյա աշխատանքային այցը եզրափավեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմամբ, որին մասնակցում էր նաև դեսպան Վիկտորինը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ-Հայաստան հարաբերությունները և Հայաստանում բարեփոխումների օրակարգի իրականացմանն աջակցելու ԵՄ հանձնառությունը: Կատարինա Մատերնովան ընդգծել է, որ անգամ ԵՄ կառույցների ղեկավարների փոփոխությունը չի անդրադառնա Հայաստանին աջակցելու ԵՄ հանձնառության վրա:

Կատարինա Մատերնովայի այցը Հայաստան

Սեպտեմբերի 19-ին Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան երկօրյա աշխատանքային այցով ժամանել էր Հայաստան։ Այցի շրջանակում Երևանում անցկացվեց ԱլԳ 2020-ից հետո քաղաքականության շրջանակի վերաբերյալ խորհրդակցություն: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Գլխավոր տնօրենի տեղակալ Մատերնովան, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ խրախուսելով բոլորին ակտիվորեն մասնակցել քննարկումներին և դառնալ ԱլԳ 2020-ից հետո քաղաքականության մաս՝ ապահովելով ԱլԳ-ի համապատասխանությունը ներկա մարտահրավերներին ու ներառականությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ-ի, կառավարության, ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր կազմակերպությունների, հետազոտական կենտրոնների, գիտական հանրության, լրատվամիջոցների, երիտասարդության և այլ շահագրգիռ ներկայացուցիչներ: Ավելի ուշ Կատարինա Մատերնովան և Անդրեա Վիկտորինը հանդիպեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան վերահաստատեց ԵՄ պատրաստակամությունը՝ ակտիվացնելու աջակցությունը Հայաստանում բարեփոխումների օրակարգի իրականացմանը՝ համագործակցելով կառավարության հետ և հիմնվելով ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընդհանուր հանձնառությունների վրա: Սեպտեմբերի 20-ին Երևանում տեղի ունեցավ ԵՄ Արտաքին ներդրումային պլանի մեկնարկային միջոցառումը, որի ընթացքում բացման ելույթներով հանդես եկան գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ԵՄ Արտաքին ներդրումային պլանի ֆինանսական գործիքները և հիմնական բաղադրիչները, ԵՄ Արտաքին ներդրումային պլանի ներքո Հայաստանում ներդրումային հնարավորությունների քաղաքականության նպատակները և ներդրումային հոսքերը խթանելու նպատակով գործարար միջավայրի բարելավման ուղիները: Այնուհետև Կատարինիա Մատերնովան և Անդրեա Վիկտորինը հանդիպեցին միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: Երեկոյան տեղի ունեցավ Կատարինա Մատերնովայի մամուլի ասուլիսը, որին հաջորդեց Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ Հայաստանում մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամի մեկնարկային միջոցառումը: «Ամբեր կապիտալ ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամ»-ի մեկնարկի համար տրամադրվել է 16 միլիոն եվրո: Հիմնադրամը ներգրավելու է ընդհանուր 70 միլիոն եվրո՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններում ներդրումներ կատարելու համար: Կատարինա Մատերնովան ընդգծեց հիմնադրամի կարևորությունը. «Եվրոպական միությունը Հայաստանի տնտեսական զարգացման և բարգավաճման առանցքային գործընկերն է: ԵՄ-ն հպարտ է ավելացնել մի նոր նորարարական գործիք՝ Հայաստանում ՓՄՁ-ների զարգացման ամբողջ ներուժը գործարկելու, նոր աշխատատեղեր ստեղծելու և մարդկանց շոշափելի օգուտներ ապահովելու համար։ Մենք համոզված ենք, որ «ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամ»-ը կնպաստի Հայաստանում տնտեսական աճին և մրցունակության բարձրացմանը, կներգրավի օտարերկրյա ուղղակի ներդրումներ և կխթանի նորարարությունների հետագա զարգացումը հայերի տաղանդի շնորհիվ»։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վստահություն հայտնեց, որ հիմնադրամը էականորեն կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը. «Հայաստանի կառավարությունը սկսել է կառուցել նորարարական և ներառական տնտեսություն, որում ՓՄՁ-ները կարևոր դեր են խաղալու: Այս հիմնարար փոփոխությունների ընթացքում նորաստեղծ «ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամ»-ը էապես կնպաստի երկրի տնտեսական առաջընթացին՝ ստեղծելով նոր հնարավորություներ ձեռներեցների համար»: Կատարինա Մատերնովայի երկօրյա աշխատանքային այցը եզրափավեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմամբ, որին մասնակցում էր նաև դեսպան Վիկտորինը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ-Հայաստան հարաբերությունները և Հայաստանում բարեփոխումների օրակարգի իրականացմանն աջակցելու ԵՄ հանձնառությունը: Կատարինա Մատերնովան ընդգծել է, որ անգամ ԵՄ կառույցների ղեկավարների փոփոխությունը չի անդրադառնա Հայաստանին աջակցելու ԵՄ հանձնառության վրա: